ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հանձնաժողովը Ադրբեջանին կոչ է արել ազատ արձակել հայ գերիներին

23 Հուլիսի, 2026

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի հանձնաժողովը կոչ է արել Ադրբեջանին ազատ արձակել Բաքվում պահվող հայ ռազմագերիներին: Այս մասին հայտնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA)։

Հանձնաժողովը 44 կողմ և 7 «դեմ» ձայներով կողմ է քվեարկել Ադրբեջանին կոչ անելուն՝ անհապաղ և անվերապահորեն ազատ արձակել բոլոր հայ պատանդներին՝ փոփոխություն անելով H.R. 9087 օրինագծում (Ներկայացուցիչների պալատի դիվանագիտական ծառայության մասին օրենք)։

Փոփոխությունը, որին աջակցել է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը, ներկայացրել էր Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի փոխնախագահ, կոնգրեսական Բրեդ Շերմանը (դեմոկրատ, Կալիֆոռնիա)՝ հանձնաժողովի նախագահ Բրայան Մաստի (հանրապետական, Ֆլորիդա) աջակցությամբ։

«Հպարտ եմ, որ Կոնգրեսում պաշտոնապես հայտնել եմ իմ դիրքորոշումը, և կշարունակեմ պայքարել Ադրբեջանի կողմից անօրինական և անարդարացիորեն պահվող, խոշտանգումների ու բռնությունների ենթարկվող հայերի ազատ արձակման համար»,- նշել է Շերմանը։

ANCA-ի գործադիր տնօրեն Արամ Համբարյանն իր հերթին նշել է, որ Ադրբեջանի կողմից հայ պատանդների ազատ արձակումը, Արցախից փախստականների անվտանգ վերադարձը և Հայաստանի տարածքից ադրբեջանական օկուպացիոն ուժերի դուրսբերումը խաղաղության նախապայմաններ են, որոնք ենթակա չեն քննարկման, այլ ոչ թե Բաքվի ձեռքին գտնվող հաղթաթղթեր, որոնք նրան թույլ են տալիս հասնել Հայաստանի կողմից հերթական միակողմանի զիջումներին։

Նմանատիպ նյութեր

Մեզ ոչ ոք չի ծանուցել․ եկանք ու տեսանք՝ տաղավարները կապարակնքված են․ «Առինջ մոլ»-ի աշխատակից 

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Առինջ մոլ» առևտրի կենտրոնի մի շարք տաղավարների կապարակնքումից հետո այսօր աշխատակիցները բողոքի ակցիա են անում՝ պահանջելով պարզաբանել իրավապահների գործողությունների...

Մեզ չօգնելու համար շնորհակալություն․ քաղաքացին՝ ոստիկանին  

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Առինջ մոլ» առևտրի կենտրոնի մի շարք տաղավարների կապարակնքումից հետո այսօր աշխատակիցները բողոքի ակցիա են անում՝ պահանջելով պարզաբանել իրավապահների գործողությունների...

5 տարի չե՞ն նկատել, որ տաղավարները բարձր լարման գծի տակ են․ ակցիայի մասնակից 

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Առինջ մոլ» առևտրի կենտրոնի մի շարք տաղավարների կապարակնքումից հետո այսօր աշխատակիցները բողոքի ակցիա են անում՝ պահանջելով պարզաբանել իրավապահների գործողությունների...

Ցանկացած «ռեյդերային» կամ վարչական ճնշում սպանում է ներդրումային միջավայրը․ Հրայր Կամենդատյան

Ցանկացած «ռեյդերային» կամ վարչական ճնշում սպանում է ներդրումային միջավայրը․ Հրայր Կամենդատյան

Տնտեսագետ Հրայր Կամենդատյանը ֆեյսբուքյան էջում գրում է․ «Երբ տնտեսությունը տարիներ շարունակ հենվում է արտաքին բարենպաստ գործոնների, re-export (վերաարտահանման) կամ ավանդական արտաքին շուկաների բնականոն իներցիայի վրա, կառավարման համակարգը հակված է մտնելու...

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | «Առինջ մոլ»-ի աշխատակիցների բողոքի ակցիան

Իրավապահները կապարակնքել են «Առինջ մոլ» առևտրի կենտրոնը։ Աշխատակիցները չեն կարողանում իրենց առօրյա առևտուրն անել։ Կապարակնքված տաղավարների աշխատակիցները բողոքի ակցիա են իրականացնում։ Մանրամասները՝ ուղիղ...