ԱՄՆ-ն ու Իրանը համաձայնության են եկել վերջնական համաձայնագրի շուրջ

22 Հունիսի, 2026

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի և Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆի գլխավորած պատվիրակությունների միջև բանակցությունների առաջին փուլն ավարտվել է, Reuters-ի փոխանցմամբ՝ հայտնել են միջնորդները:

ԱՄՆ-ի և Իրանի բարձրաստիճան պաշտոնյաների միջև Շվեյցարիայում անցկացված բանակցությունների առաջին փուլն ավարտվել է՝ միջնորդ երկրների հայտարարությամբ. կողմերը համաձայնել են առաջ շարժվել հետագա բանակցությունների ճանապարհային քարտեզով։ Ըստ միջնորդների՝ տեխնիկական մակարդակի հանդիպումները կշարունակվեն այս շաբաթ, որի նպատակն է մոտ 60 օրվա ընթացքում հասնել ավելի համապարփակ համաձայնության:

Կողմերը համաձայնության են եկել Լիբանանում մարտական գործողությունները դադարեցնելու մեխանիզմի շուրջ, ինչպես նաև հաղորդակցության ուղի են հաստատել՝ վիճելի Հորմուզի նեղուցով առևտրային նավերի անվտանգ անցումն ապահովելու նպատակով։

Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին սոցցանցի իր էջում հայտարարել է, որ բանակցությունների արդյունքում իրանական նավթաքիմիական ապրանքատեսակների արտահանման դեմ որոշ պատժամիջոցներ դադարեցվում են, սառեցված ակտիվների մի մասը՝ ազատվում, մեկնարկում է նաև Իրանի վերակառուցման և զարգացման ծրագիրը։ Աբբաս Արաղչին ողջունել է միջնորդներ Պակիստանի և Կատարի օգնությամբ ձեռք բերված «մեծ առաջընթացը»:

Սպիտակ տնից չեն մեկնաբանել՝ բանակցություններն այս պահի համար ավարտվա՞ծ են:

Բանակցությունների մեկնարկից անմիջապես առաջ Fox News-ը հաղորդեց, որ նախագահ Թրամփը իրանցի պաշտոնյաներին զգուշացրել է՝ եթե կրկին Հորմուզը փակեն, նրանք «երկիր չեն ունենա»։ Նա վերահաստատել է ավելի վաղ արած պնդումը, թե Վաշինգտոնն ինքը կարող է վերահսկողություն սահմանել նեղուցի նկատմամբ և հնարավոր է տուրքեր գանձի:

 

Նմանատիպ նյութեր

Իրենց ամենամեծ պրոբլեմը լինելու է սահմանադրական բարեփոխումները․ Իշխան Սաղաթելյան

Փաշինյանը, ըստ էության հայտարարել է Երրորդ հանրապետությունը լուծարելու և Ադրբեջանի ու Թուրքիայի պահանջով ինչ-որ նոր միավորում ստեղծելու մասին: Հիմա այս ճանապարհին երկրում կա դիմադրություն, կան քաղաքական ուժեր,...

Այս քաղաքական հետապնդումը խոսում է իշխանությունների ոհմակային տրամադրությամբ գործելու մասին. Սեյրան Օհանյան

Իշխանությունները պետության ամբողջ ռեսուրսը, նաև դատաիրավական ամբողջ համակարգը օգտագործում են նրա համար, որպեսզի չեզոքացնեն բոլոր այն դիմադրության օջախները, որոնք դիմադրում են մեր երկիրը դեպի անկման տանելու գործում: Սա խոսում...

Տեղի ունեցողը Նիկոլ Փաշինյանի անձնական վրեժխնդրությունն է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ․ Խամոյան

«Առաջիկայում Նիկոլ Փաշինյանը զիջումներ է իրականացնելու, ցավոտ զիջումներ է իրականացնելու, և դրա համար նրան անհրաժեշտ է ընդդիմադիր բոլոր կամ ընդդիմադիր հիմնական խաղացողներին քաղաքականապես ոչնչացնելը՝ իր պատկերացմամբ ժողովրդին ավելի հեշտ...

Իրենց կործանարար քաղաքականության դեմ բարձրաձայնվող ցանկացած խոսք փորձում են լռեցնել․ Նարե Սիմոնյան

Գործող ռեժիմի դեմ պայքարող մարդկանց, խմբերի դեմ վրեժխնդրության հարցն է: Փորձում են դիմադրության ցանկացած օջախ, իրենց կործանարար քաղաքականության դեմ բարձրաձայնվող ցանկացած խոսք լռեցնել նման ճանապարհով: Պրոցեսը, իհարկե սպասելի...

Սևանա լճից դուրս է բերվել տղամարդու մարմին․ պարանոցին եղել է կապված քար

Սևանա լճից դուրս է բերվել տղամարդու մարմին․ պարանոցին եղել է կապված քար

Այսօր՝ օգոստոսի 26-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 20:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Սևանի բաժնում հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ Սևան քաղաքի...