ԱՄՆ-ն սկսել է տվյալներ փոխանակել Ուկրաինայի հետ՝ Ռուսաստանի խորքը հարվածելու համար. CNN

17 Հոկտեմբերի, 2025

ԱՄՆ-ը ընդլայնել է հետախուզական տվյալների փոխանակումը Ուկրաինայի հետ՝ ներառելով Ռուսաստանի խորքում գտնվող թիրախների վերաբերյալ տեղեկատվություն, հաղորդել է CNN-ը՝ հղում անելով երկու աղբյուրների,- գրում է news.am-ը։

Հեռուստաալիքի աղբյուրների համաձայն՝ Վաշինգտոնի կողմից Կիևին տրամադրված հետախուզական տվյալները վերաբերել են ռուսական էներգետիկ օբյեկտներին և ենթակառուցվածքներին, որոնք Թրամփի վարչակազմը նախկինում համարում էր անընդունելի թիրախներ։ Սպիտակ տունը խնդրել էր Ուկրաինային զերծ մնալ Ռուսաստանի նավթի, գազի եւ էներգետիկ ենթակառուցվածքներին հարվածելուց՝ մինչեւ գագաթաժողովը։ Սակայն երբ Թրամփը և Պուտինը հեռացան Ալյասկայից՝ առանց խաղաղության համաձայնագրի, Միացյալ Նահանգները Ուկրաինայի համար այդ թիրախների վրա հարձակումները վերսկսելու «կանաչ լույս» վառեց , հաղորդել է CNN-ը։

Հեռուստաալիքի աղբյուրի փոխանցմամբ՝ Ուկրաինան այժմ ընդունել է Ռուսաստանի էներգետիկ ենթակառուցվածքների դեմ ուղղված հարվածների նպատակային ռազմավարություն: Կիևը էներգետիկ հարվածները համարում է ռազմավարական արդյունքի հասնելու մնացած քիչ միջոցներից մեկը։

Հոկտեմբերի 17-ին Ուկրաինայի նախագահը կհանդիպի Թրամփի հետ: Այս հանդիպման ընթացքում նա, ինչպես սպասվում է, կպնդի Ուկրաինային հեռահար «Թոմահավկ» հրթիռներ տրամադրելու հարցում, որոնք կարող են հարվածել Ռուսաստանի խորքում գտնվող թիրախներին: CNN-ը հաղորդել է, որ Թրամփը վերջերս նշել է, որ «բաց է այդ գաղափարի համար»: Սակայն հոկտեմբերի 16-ի երեկոյան, պատասխանելով լրագրողների հարցերին, ԱՄՆ նախագահը նշել է, որ «մեզ էլ են պետք «Թոմահավկները»:

Հոկտեմբերի 16-ին Թրամփը ևս մեկ հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ, որը տևել է մոտ երկու ժամ: Այս զրույցից հետո, ըստ Թրամփի, երկու առաջնորդները համաձայնել են իրենց պատվիրակությունների, ինչպես նաեւ անձնական հանդիպման վերաբերյալ, որը նախնականորեն նախատեսված է Բուդապեշտում:

Նմանատիպ նյութեր

Ի գիտություն 9-րդ, 12-րդ դասարաններում վերաքննություն ունեցող դպրոցների տնօրենների

Ի գիտություն 9-րդ, 12-րդ դասարաններում վերաքննություն ունեցող դպրոցների տնօրենների

Հանրակրթական դպրոցների 9-րդ և 12-րդ դասարանների վերաքննությունները կազմակերպելու նպատակով տվյալ առարկաների թեստերը Գնահատման և թեստավորման կենտրոնի www.atc.am կայքում կտեղադրվեն վերաքննության օրերին: Ժամը 10:00-ին կայանալիք առարկայի թեստը կտեղադրվի ժամը 09:30-ին, իսկ...

Պրոհայկական քաղաքականությունն այն է, որ ես չեմ ուզում հայի գումարը թողնեմ ուրիշին․ Նարեկ Կարապետյան

  «Մենք բոլոր ուղղություններով վերցրել ենք ոլորտի մասնագետներ, ոլորտի պրոֆեսիոնալներ: Կարող էինք ձեր մոդելով գնալ (ամենայն հարգանքով բոլորի հանդեպ)․ ձեր առաջարկած թեկնածուների մեջ մեկ հոգի ես տեսա, որ եղած թեկնածուների համեմատ այդ...

Որքան գոռում եք Եվրոպա, այնքան ավելի են վատթարանում մարդու իրավունքները ՀՀ-ում․ Աննա Գրիգորյան 

«Եվրոպական ինտեգրման հանձնաժողովի ղեկավարի ընտրության հարցն ենք քննարկում և, անկեղծ ասած, ես միգուցե և չմոտենայի ամբիոնի եզրափակիչ ելույթ ունենալու համար, եթե որոշ հարցադրումներ չհնչեին տիկին Հովսեփյանին։ Այն հարցադրումները, որոնք...

Դուք կուրացած եք Թուրքիայի նկատմամբ վախից․ Իշխան Սաղաթելյան

  «Անցնող օրերին, երբ որ իմ դաշնակցական ընկերները կամ ընդդիմության ներկայացուցիչները այս ամբիոնից խոսում էին հայկական շահի մասին, իշխանության որոշ պատգամավորներ շատ հետևողական, մեղադրական տոնով հարցադրում են հնչեցնում, թե ինչու չեք...

Ամերիկյան բանակին ցանկացած օգնություն կդիտարկենք որպես ագրեuիա Թեհրանի դեմ. Իրանի ԶՈւ գլխավոր շտաբի պետ

Ամերիկյան բանակին ցանկացած օգնություն կդիտարկենք որպես ագրեuիա Թեհրանի դեմ. Իրանի ԶՈւ գլխավոր շտաբի պետ

Իրանի զինված ուժերը ուշադիր հետևում են Պարսից ծոցի պետությունների տարածքում ԱՄՆ ԶՈՒ-ի տեղակայմանը և ամերիկյան բանակին ցանկացած օգնություն կդիտարկեն որպես ագրեսիա Թեհրանի դեմ: Այդ մասին հայտարարել է Իրանի ԶՈւ գլխավոր շտաբի պետ Ալի Աբդոլլահին, հաղորդում է ՏԱՍՍ-ը: «ԱՄՆ...