ԱՄՆ-ն մտադիր է Հայաստանին տրամադրել 145 մլն դոլար աջակցություն

11 Սեպտեմբերի, 2025

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարության Եվրոպայի և Եվրասիայի բյուրոյի ղեկավար Բրենդան Հենրեհենի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինը:

Ողջունելով հյուրերին՝ փոխվարչապետը բարձր է գնահատել Վաշինգտոնում օգոստոսի 8-ին կայացած հանդիպումների արդյունքներով ձեռք բերված պայմանավորվածությունները և հույս հայտնել, որ համատեղ ջանքերով հնարավոր կլինի Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև կնքված փոխըմբռնման հուշագրերի շրջանակներում զարգացնել երկկողմ հարաբերությունները:

Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային զարգացումներն ու հաղորդակցությունների ապաշրջափակման հնարավորությունները, անդրադարձել «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի կարևորությանը:

Այս համատեքստում ԱՄՆ պետքարտուղարության Եվրոպայի և Եվրասիայի բյուրոյի ղեկավար Բրենդան Հենրեհենը նշել է. «Անչափ ուրախ եմ հայտնել, որ աշխատելով Կոնգրեսի հետ, մենք մտադիր ենք Հայաստանին տրամադրել 145 միլիոն ԱՄՆ դոլար աջակցություն։ Սա ֆինանսավորման առաջին մասնաբաժինն է ուղղված «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի և օգոստոսի 8-ին ձեռք բերված հարակից պայմանավորվածությունների իրագործմանը՝ առևտրի, ենթակառուցվածքների, կարևորագույն հանքանյութերի մատակարարման շղթաների և միջսահմանային անվտանգության ասպարեզներում ներդրումներին աջակցելու միջոցով»:

Նմանատիպ նյութեր

Թուրքիայում զինված անձը կրակ է բացել դպրոցի շենքի ուղղությամբ․ կան տուժածներ

Թուրքիայում զինված անձը կրակ է բացել դպրոցի շենքի ուղղությամբ․ կան տուժածներ

Թուրքիայի Մանիսա նահանգի Թուրգութլու շրջանում դպրոցի վրա զինված հարձակման հետևանքով մեկ աշակերտ զոհվել է, չորսը՝ վիրավորվել։ «Հարձակման հետևանքով վիրավորվել է չորս աշակերտ։ Մեկ աշակերտ զոհվել է», -«ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ, նշվում է հաղորդագրության մեջ։...

Երկրի զարգացման ուղղության վերջնական ընտրությունը մնում է ՀՀ քաղաքացիների ձեռքում․ ՌԴ ԱԳՆ

Երկրի զարգացման ուղղության վերջնական ընտրությունը մնում է ՀՀ քաղաքացիների ձեռքում․ ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանը ցանկանում է հավատալ, որ Հայաստանի քաղաքացիները կկարողանան օբյեկտիվորեն գնահատել եվրաինտեգրման վտանգը։ Այս մասին «ՌԻԱ նովոստի»-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ արտաքին գործերի նախարարության Եվրոպական խնդիրների վարչության տնօրեն Վլադիսլավ Մասլեննիկովը։ «Երկրի...

Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով

Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով

Հայաստանի Հանրապետության տարածքում սեպտեմբերի 22-ին և 26-ին գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Սեպտեմբերի 23-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ...

Որ ուժի համայնքապետի թեկնածուն կլինի Գևորգ Փարսյանը․ «Հրապարակ»

Որ ուժի համայնքապետի թեկնածուն կլինի Գևորգ Փարսյանը․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Մենք տեղեկացանք, որ Շանթ Հարությունյանի որդին` Շահեն Հարությունյանը, որոշել է «Շանթ դաշինք»-ով մասնակցել Սյունիքի ՏԻՄ ընտրություններին: Մեր աղբյուրի խոսքով` այս ուժը կառաջադրվի Կապանի առաջիկա ՏԻՄ ընտրություններին: Նրանց համայնքապետի...