Իրանը կողմ է ԱՄՆ-ի հետ հակամարտության կարգավորման դիվանագիտական ուղուն վերադառնալուն և ուժի մեջ է համարում երկրների միջև նախկինում կնքված Իսլամաբադի հուշագիրը։ Այս մասին սեպտեմբերի 16-ին Չինաստանի արտգործնախարար Վան Իի հետ հանդիպմանն այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։
«Իրանը շահագրգռված չէ հակամարտության շարունակմամբ և ակնկալում է վերադառնալ կարգավորման դիվանագիտական ուղուն։ Իրանական կողմը համարում է, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև փոխըմբռնման հուշագիրը մնում է ուժի մեջ», — նրա խոսքերն է մեջբերում Չինաստանի Կենտրոնական ժողովրդական ռադիոն (CNR)։
Միևնույն ժամանակ, Արաղչին ուշադրություն է հրավիրել իր սեփական իրավունքներն ու շահերը պաշտպանելու Թեհրանի շահագրգռվածության վրա։ Այնուհետև նա աջակցություն է հայտնել Մերձավոր Արևելքում խաղաղության և կայունության ամրապնդմանն ուղղված ՉԺՀ նախագահ Սի Ծինփինի նախաձեռնություններին։ Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հայտարարել է այս ուղղությամբ Պեկինի հետ համագործակցությունը զարգացնելու պատրաստակամության մասին և ընդգծել նրա կարևոր դերը, որն արդեն իսկ ցուցադրվել է տարածաշրջանային անվտանգության ապահովման գործում։




