ԱՄՆ-ն դուրս կգա բանակցություններից, եթե կողմերը բարդացնեն հակամարտության ավարտը․ Թրամփ

18 Ապրիլի, 2025

ԱՄՆ-ն ցանկանում է Ուկրաինայի և Ռուսաստանի միջև պատերազմի ավարտը։ Այս մասին Սպիտակ տանը լրագրողներին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

«Իդեալական իրավիճակում մենք պատրաստվում ենք դադարեցնել դա: Օրերի կոնկրետ թիվ չկա, բայց մենք ցանկանում ենք դա անել արագ, հիմա, եթե ինչ-ինչ պատճառներով երկու կողմերից մեկը դա շատ դժվարացնի, մենք պարզապես կասենք. «Դուք հիմար եք, դուք հիմար եք, դուք սարսափելի մարդիկ եք», և մենք պարզապես կթողնենք դա»,-ասել է Թրամփը՝ շեշտելով, որ դուրս կգա բանակցություններից, եթե կողմերը բարդացնեն պատերազմի ավարտը։

«Շատ մարդիկ են սպանվում այս ամենի հետևանքով, մենք չենք պատրաստվում համակերպվել դրա հետ։ Վստահ եմ, որ խաղաղ համաձայնագիր կկնքվի, մենք խնդիրը լուծելու լավ հնարավորություններ ունենք», — ասել է Թրամփը՝ հրաժարվելով պատասխանել այն հարցին, թե արդյոք Վաշինգտոնը կշարունակի աջակցել Ուկրաինային, եթե վարչակազմը հեռանա բանակցությունների սեղանից:

Նմանատիպ նյութեր

Դեպրեսիվ տրամադրություններ՝ ՔՊ-ում. «Հրապարակ»

Դեպրեսիվ տրամադրություններ՝ ՔՊ-ում. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը երեկ հայտարարեց, որ եթե չստացվի համոզել ընդդիմությանը Սահմանադրության փոփոխություն անցկացնելու հարցում, կգնան այլ ճանապարհով, օրինակ՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների։ Այս հայտարարությունն իրար է խառնել իշխանական...

Հռիփսիմե Գրիգորյանն ԱԺ-ում ստանձնել էր Արարատ Միրզոյանի պաշտպանի դերը․ որն էր մոտիվացիան. «Ժողովուրդ»

Հռիփսիմե Գրիգորյանն ԱԺ-ում ստանձնել էր Արարատ Միրզոյանի պաշտպանի դերը․ որն էր մոտիվացիան. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նախօրեին Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում քննարկվում էր Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ԹՐԻՓՓ նախագծի վերաբերյալ ռազմավարական համագործակցության շրջանակային համաձայնագրի վավերացման նախագիծը։ Հիմնական զեկուցողը ՀՀ...

Մոսկվան պատրաստ է վերսկսել եռակողմ բանակցությունները. Պուտին

Մոսկվան պատրաստ է վերսկսել եռակողմ բանակցությունները. Պուտին

Ուկրաինայի կորցրած հողերը «նրանց տարածքը» չեն, դրանք պատմականորեն ռուսական հողեր են, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Կիևի համար անտեղի է խոսել որևէ տարածքային կորստի մասին։ Դոնբասի և Նովոռոսիայի բնակիչները քվեարկել են Ռուսաստանի հետ վերամիավորման...

ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները հստակ են․ ժամանակն է ընտրություն կատարել. Արթուր Խաչիկյան

ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները հստակ են․ ժամանակն է ընտրություն կատարել. Արթուր Խաչիկյան

Քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Երկու կարևոր իրադարձություն, որոնց պետք է հետևել Հայաստանում։ Առաջինը՝ ԵԱՏՄ-ի վերջերս հրապարակած շատ հստակ զեկույցն է, որտեղ մանրամասն ներկայացված են Հայաստանի՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները։...