ԱՄՆ կրոնական ազատությունների հանձնաժողովի 2026-ի զեկույցը դատապարտել է Ադրբեջանի կողմից Արցախի եկեղեցիների nչնչացnւմը

25 Մայիսի, 2026

ԱՄՆ կրոնական ազատությունների հանձնաժողովի  2026 թվականի զեկույցը, որտեղ ամփոփվել են 2025 թվականի տվյալները, դատապարտել է  Ադրբեջանին՝ հայկական կրոնական ժառանգության ոչնչացման և կրոնական ազատության բազմաթիվ  խախտումների համար։

Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում իրականացնող monumentwatch.org կայքի հաղորդմամբ, զեկույցում նշվում է, որ 2025 թվականին Ադրբեջանի կառավարությունը թույլ է տվել կրոնական ազատությունների կոպիտ խախտումներ։ Իշխանությունները կիրարկել են երկրի խիստ սահմանափակող «Խղճի և կրոնական դավանանքի ազատության մասին» օրենքը, որը քրեականացնում է չգրանցված կրոնական գործունեությունը և կառավարությանը լիակատար վերահսկողություն է շնորհում գրանցված կրոնական կազմակերպությունների նկատմամբ https://www.uscirf.gov/sites/default/files/2026-03/USCIRF_2026_AR_3326_NEW.pdf (էջ 56)։

Զեկույցում նշված է, որ Լեռնային Ղարաբաղում և հարակից տարածքներում գտնվող պատմական հայկական կրոնական վայրերը շարունակում են մնալ վտանգված՝ 2020 և 2023 թվականներին Ադրբեջանի կողմից այդ տարածքների նկատմամբ վերահսկողության հաստատումից հետո։

2025 թ․ հուլիսի դրությամբ արբանյակային լուսանկարները հայտնաբերել են 8 ոչնչացված և ևս 10 վնասված կրոնական հուշարձաններ, ներառյալ՝ եկեղեցիներ, գերեզմանատներ և այլ մշակութային կոթողներ։

Բացի այդ, հայ բանտարկյալների հարազատները հայտնում են, որ հայ բանտարկյալներին արգելվում է ստանալ կրոնական պարագաներ, այդ թվում՝ Աստվածաշունչ, թեև ադրբեջանական կառավարությունը պնդում է, որ կալանավորներն ունեն կրոնական նյութերից օգտվելու հնարավորություն https://www.uscirf.gov/sites/default/files/2026-03/USCIRF_2026_AR_3326_NEW.pdf (էջ 56)։

Փետրվարին ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովի (USCIRF) պատվիրակությունը մեկնել էր Ադրբեջան՝ ուսումնասիրելու կրոնական ազատության պայմանները և հանդիպելու կառավարության պաշտոնյաների հետ։ Չնայած Ադրբեջանի կառավարությունը պատրաստակամություն է հայտնել ներգրավվել երկխոսության մեջ, այնուամենայնիվ, այդ ժամանակվանից ի վեր երկիրը որևէ էական առաջընթաց չի արձանագրել USCIRF-ի հանձնարարականների կատարման ուղղությամբ։

ԱՄ Ն կրոնական ազատությունների հանձնաժողովը հանձնարարություններ է ուղարկել ԱՄՆ կառավարությանը, որպեսզի Ադրբեջանին պահեն «Հատուկ դիտարկման ցուցակում» (Special Watch List — SWL)՝ «Միջազգային կրոնական ազատության մասին» օրենքի (IRFA) համաձայն կրոնական ազատությունների կոպիտ խախտումներ թույլ տալու կամ դրանք հանդուրժելու համար։ Հանձնաժողովը նման երաշխավորություն է ներկայացնում այն երկրների համար, որոնց կառավարությունները թույլ են տալիս կամ հանդուրժում են կրոնական ազատության լուրջ խախտումներ, թեև այդ չարաշահումները դեռևս չեն հասնում «Առանձնահատուկ մտահոգության երկրների» (CPC) կարգավիճակի շեմին: Ըստ զեկույցի՝ Ադրբեջանը, լինելով այս ցուցակում ներառված 11 երկրներից մեկը (Ալժիր, Ադրբեջան, Եգիպտոս Ինդոնեզիա, Իրաք,Ղազախստան, Ղրղզստան, Մալայզիա ,Քաթար, Թուրքիա, Ուզբեկստան) բնութագրվում է հետևյալ խնդիրներով.

  • կրոնական փոքրամասնությունների նկատմամբ խտրականություն, սահմանափակումներ պաշտամունքի վայրերի նկատմամբ,
  • կրոնական արտահայտման ազատության սահմանափակումներ:

Բացի այդ, հանձնաժողովը հանձնարարաել է կառավարությանը թիրախային պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի պետական գերատեսչությունների նկատմամբ, ինչպիսին է Ադրբեջանի ՆԳՆ Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունը, և այն պաշտոնյաների նկատմամբ, ովքեր պատասխանատու են կրոնական ազատությունների կոպիտ խախտումների համար՝ սառեցնելով այդ անձանց ակտիվները և/կամ արգելելով նրանց մուտքը Միացյալ Նահանգներ՝ մարդու իրավունքների հետ կապված ֆինանսական և վիզային լիազորությունների շրջանակներում՝ հղում անելով կրոնական ազատությունների կոնկրետ խախտումներին։

Հանձնաժողովը հանձնարարաել է  նաև ԱՄՆ կառավարությանը փոխըմբռնման հուշագիր կնքել ԱՄՆ Պետդեպարտամենտի և Ադրբեջանի կառավարության միջև՝ երկրում կրոնական ազատությունների և մարդու իրավունքների այլ ոլորտների բարելավմանն ուղղված ռազմավարություններ մշակելու և իրականացնելու նպատակով։

Ֆինանսական միջոցներ հատկացնել այն ծրագրերին, որոնք փաստագրում և/կամ զեկուցում են Ադրբեջանում կրոնական ազատությունների և մարդու իրավունքների առնչվող այլ խախտումների մասին, ինչպիսիք են «Ամերիկայի ձայնը» (VOA), «Ազատություն» ռադիոկայանը (RFE/RL) և Ժողովրդավարության ազգային հիմնադրամը (NED):

Զեկույցի Ադրբեջանին նվիրված բաժնում նշվում է, որ ԱՄՆ Կոնգրեսը պետք է.

  • Նախապայմաններ սահմանի Ադրբեջանին տրամադրվող արտասահմանյան ռազմական ֆինանսավորման (FMF) և անվտանգային այլ օգնությունների նկատմամբ՝ պահանջելով կրոնական ազատությունների և մարդու իրավունքների առնչվող ոլորտների որոշակի բարելավումներ։
  • Բարձրացնի կրոնական ազատությունների շուրջ ընթացիկ խնդիրները լսումների, հանդիպումների, նամակների և այլ գործողությունների միջոցով։
  • Հանդես գա հանուն խղճի բանտարկյալների կրոնի կամ դավանանքի ազատության։

Նմանատիպ նյութեր

Արմավիրի մարզպետը էլի քաղաքապետ է ուզում դառնալ. ՀՀԿ-ից՝ ՔՊ. «Ժողովուրդ»

Արմավիրի մարզպետը էլի քաղաքապետ է ուզում դառնալ. ՀՀԿ-ից՝ ՔՊ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Արմավիրի մարզպետ Վահրամ Խաչատրյանը մեծ ցանկություն ունի առաջիկայում կրկին ստանձնելու Մեծամորի համայնքապետի պաշտոնը։ Իշխանական համակարգում սպասվող փոփոխությունների ֆոնին մարզպետների համար հարց է...

Կալանավորել են Շենգավիթի թաղապետի օգնականին. «Հրապարակ»

Կալանավորել են Շենգավիթի թաղապետի օգնականին. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, նախօրեին ձերբակալել, ապա կալանավորել են Շենգավիթի վարչական ղեկավար Ռոմիկ Մխիթարյանի օգնական Կարեն Հակոբյանին, որը նախկինում Մալաթիայի աշխատակազմի ղեկավարն էր: Ամիսներ առաջ Մխիթարյանը տեղափոխվեց Շենգավիթ, նրան հետը...

ԵԱՏՄ զեկույցի քաղաքական ուղերձը բավական կոշտ է. Վահե Դավթյան

ԵԱՏՄ զեկույցի քաղաքական ուղերձը բավական կոշտ է. Վահե Դավթյան

Քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, էներգետիկ անվտանգության մասնագետ Վահե Դավթյանը գրում է. «ԵԱՏՄ անդամ չորս պետությունների՝ Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի ներկայացուցիչների պատրաստած 72-էջանոց զեկույցում (հղումը՝ մեկնաբանություններում)...

Մեկ գործարքով պետությունից 920 մլն դոլա՞ր են գողացել․ Փաշինյանը թաքցնում է Մինասյանին. Politik.am

Մեկ գործարքով պետությունից 920 մլն դոլա՞ր են գողացել․ Փաշինյանը թաքցնում է Մինասյանին. Politik.am

Politik.am-ը գրում է. 2014 թվականի հունվարի 29-ին Հայաստանի կառավարությունը հայտարարեց երկրի էներգետիկ համակարգի կարևորագույն օբյեկտներից մեկի՝ Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիրի վաճառքի մասին։ «Սպանդարյան», «Շամբ» և «Տաթև» ՀԷԿ-երը, որոնց ընդհանուր հզորությունը...

Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփ

Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփ

Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պատերազմում, հայտարարել է ԱՄն նախագահ Դոնալդ Թրամփը՝ խոսելով Իրանի մասին։ «Անկեղծ ասած՝ մենք կարող ենք այսօր հեռանալ։ Աշխարհը շատ շնորհակալ է մեզ այն բանի համար, ինչ մենք անում ենք։ Շատ շուտով դուք կտեսնեք, թե ինչպես են նավթի գները...