ԱՄՆ-ը փորձում է թույլ չտալ Պեկինին ամրանալ Լատինական Ամերիկայում՝ հնարավոր բոլոր մեթոդներով խանգարելով դրան. Միջազգայնագետ

3 Հունվարի, 2026

Թրամփի՝ Վենեսուելայի նկատմամբ վարած քաղաքականությանը պետք է նաև այլ տեսանկյունից նայել։ Այս մասին գրել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը։

«Իհարկե, նավթի, թմրամիջոցների, ապօրինի միգրացիայի և անվտանգային խնդիրները չափազանց կարևոր են Թրամփի վենեսուելական քաղաքականության կոնտեքստում, սակայն դրանք միայն լոկալ խնդիրներ են։ Կա նաև գլոբալ խնդիր, որը Չինաստանի հետ ԱՄՆ մրցակցությունն է, որի կիզակետում հայտնվել է նաև Վենեսուելան։

ԱՄՆ-ը բավականին խանդոտ է նայում Չինաստանի աճող ազդեցությանը և գլոբալ մրցավազքին, մանավանդ երբ Պեկինը սկսում է ազդեցություն ձեռք բերել ԱՄՆ քթի տակ՝ Լատինական Ամերիկայում։ Դրա վառ ապացույցը Պանաման էր, որի նեղուցը հանձնված էր չինական ընկերությունների կառավարմանը մինչ Թրամփի գալը։ Լատինական Ամերիկայի և Չինաստանի միջև առևտուրը արդեն իսկ 2024 թվականին կազմել է շուրջ $500 մլրդ և աճի հսակայական միտում ունի։ Իսկ Չինաստանի հիմնական գործընկերներից մեկը հենց Վենեսուելան է։ Ի դեպ, վենեսուելական չվերամշակված նավթի շուրջ 70 տոկոսը գնում է հենց Չինաստան, ինչը բնականաբար չի գոհացնում Թրամփի վարչակազմին։

ԱՄՆ-ը փորձում է թույլ չտալ Պեկինին ամրանալ Լատինական Ամերիկայում՝ հնարավոր բոլոր մեթոդներով խանգարելով դրան։ Այս տրամաբանությամբ հաջորդը, ամենայն հավանականությամբ, լինելու է Կուբան։

Ի դեպ, Լատինական Ամերիկայի նկատմամբ կոշտ դիրքավորում ունի պետքարտուղար Ռուբիոն, ով միաժամանակ զբաղեցնում է նաև անվտանգության հարցերով նախագահի խորհրդականի պաշտոնը։ Նշանակվելուց օրեր անց Ռուբիոն իր առաջին օտարերկրյա ուղևորությունն իրականացրեց հենց Լատինական Ամերիկա, ինչը հստակ ուղերձ էր։ Ի դեպ, Վենեսուելայում իշխանափոխության հիմնական ճարտարապետներից մեկը հենց Ռուբիոն էր։ Այնպես որ Մադուրոն վճարում է ոչ միայն իր գործունեության, այլ նաև Չինաստանին տարածաշրջան բերելու համար։

Նկարում ես և Մադուրոն Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի դահլիճում Շակիրայի հետ երգում ենք Լենոնի Imagine-ը։ Ո՞վ կպատկերացներ, որ տասը տարի անց Մադուրոն հենց Նյու Յորքում կկանգնի ամերիկյան արդարադատության առաջ»,- գրել է նա։

Նմանատիպ նյութեր

Միքայել Արզումյանն ազատ է արձակվել տնային կալանքից․ «Հրապարակ»

Միքայել Արզումյանն ազատ է արձակվել տնային կալանքից․ «Հրապարակ»

Երեք տարի` 2022 թվականից սկսած Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Միքայել Արզումանյանը` Միշկոն, կալանավորված էր: 2025-ի հոկտեմբերի 28-ին բանտային կալանքը փոխարինվեց տնային կալանքով և 30 միլիոն դրամ գրավով։ «Հրապարակ»-ի տեղեկություններով՝...

ՀՀ և ԱՄՆ պաշտոնյաները քննարկել են Հայաստանում ԹՐԻՓՓ-ը կյանքի կոչելու աշխատանքը

ՀՀ և ԱՄՆ պաշտոնյաները քննարկել են Հայաստանում ԹՐԻՓՓ-ը կյանքի կոչելու աշխատանքը

Այս շաբաթ ՀՀ և ԱՄՆ պաշտոնյաների մասնակցությամբ համատեղ այց է կազմակերպվել Սյունիք, որտեղ քննարկվել է «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարեկեցության»՝ Հայաստանում ԹՐԻՓՓ ծրագրի տեսլականը կյանքի կոչելու ուղղությամբ տարվող աշխատանքը։ Հայկական կողմից այցին...

Վեհափառ Հայրապետի և եպիսկոպոսների գործը Երևանի քրեական դատարանում է․ «Փաստինֆո»

Վեհափառ Հայրապետի և եպիսկոպոսների գործը Երևանի քրեական դատարանում է․ «Փաստինֆո»

Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի և Գերագույն հոգևոր խորհրդի անդամ վեց եպիսկոպոսների վերաբերյալ քրեական գործն Արմավիրի մարզի դատարանից ուղարկվել է Երևանի քրեական դատարան։ Տեղեկությունը հաստատել են Դատական դեպարտամենտից «Փաստինֆո»-ի հետ զրույցում, նշել են, որ գործը...

Նիկոլի մոռացված խոստումներից․ ի՞նչ էր ասում սահմանազատման մասին․ «Կարճ ասած»

Նախորդ խորհրդարանական ընտրություններում Նիկոլ Փաշինյանի այսպես կոչված անկլավների վերաբերյալ գլխավոր թեզն էր, որ Ադրբեջանի հետ բանակցում է, որ ինը մեր տիրապետության տակ է, մնա մեզ, ինչը Ադրբեջանի...

Գագիկ Խաչատրյանը խոշտանգման է ենթարկվում․ փաստաբանները տեսանյութեր են հրապարակել

Գագիկ Խաչատրյանը խոշտանգման է ենթարկվում․ փաստաբանները տեսանյութեր են հրապարակել

Գագիկ Խաչատրյանի կյանքն ու առողջությունը պաշտպանելու համար ներպետական իրավական հասանելի միջոցները փաստացի սպառվել են, այս մասին հայտարարություն է տարածել Գագիկ Խաչատրյանի  փաստաբանական խումբը։ «71-ամյա Գագիկ Խաչատրյանը ոչ միայն զրկված է պատշաճ բժշկական օգնություն...