Ամբողջ հանրապետությունը գիտեր ՔՊ-ական Ռուզաննա Երեմյանի աֆիլիացումը․ Արամ Վարդևանյան

17 Սեպտեմբերի, 2026

 

«Քանիցս խոսվեց կրթական հաստատությունների մասին։ Ես նաև երեկ նկատեցի, որ հարցուպատասխանի ընթացքում կրթության նախարարը գիտե՞ք ինչ կարևոր հանգամանք ընդգծեց․․․ Եվ նկատեցի, որ ՔՊ պատգամավորներից մեկն այնքան հստակ իր համաձայնությունն էր արտահայտում այդ ելույթին։ Ասաց, որ դպրոցներում քաղաքական որևէ աֆիլիացում նույնիսկ պետք է չլինի, քաղաքական որևէ առնչություն ունեցող մարդ պետք է չլինի։

Ինձ մոտ ուղղակի հարցը հետևյալն էր․ այդ դիրքորոշումը վերաբերում է 2026 թվականի օգոստոսի 2-ից սկսա՞ծ, թե՞ դրան նախորդող ժամանակահատվածին։ Որովհետև ես տեսնում եմ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության շարքերում նստած տիկին Ռուզաննա Երեմյանին, ով, դպրոցի տնօրեն լինելով, ամբողջ հանրապետությունը գիտեր թե՛ իր աֆիլիացումը, թե՛ իր քաղաքական հայացքները, թե՛ նույնիսկ քարոզչական գործունեությանը մասնակից լինելը»,- այս մասին ԱԺ իր ելույթում ասաց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

Նմանատիպ նյութեր

Այդ հանդիպումները թույլ էին տալիս զգալ զինվորականների տրամադրությունները. Սեյրան Օհանյանի գրառումը

Այդ հանդիպումները թույլ էին տալիս զգալ զինվորականների տրամադրությունները. Սեյրան Օհանյանի գրառումը

ՀՀ ՊԲ նախկին նախարար Սեյրան Օհանյանը լուսանկար է հրապարակել՝ մեջբերելով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ «Կյանք և ազատություն» գրքից հատված. «Իմ նախագահության ամբողջ ընթացքում ամեն աշուն երեք օր էի հատկացնում բանակային թեմայի մեջ լիովին խորամուխ լինելուն:...

Ի՞նչ մաթեմատիկական հնարքով խաչ քաշեցիք 60 հազար ձայնի վրա. Խամոյանը՝ Հովակիմյանին

  «Պարոն Հովակիմյան, ես լսեցի ձեր ելույթը, կարդացել եմ հաղորդումը և կարծում եմ, որ առավել հետաքրքիր կլիներ, եթե դուք պատմեիք մեզ, թե ինչպես 60 000 քաղաքացու կամքի վրա խաչ քաշեցիք, և այսօր ընդդիմադիր երրորդ ֆրակցիան այս նիստերի...

ՌԴ-ն չի պատրաստվում ֆինանսավորել Հայաստանի եվրաինտեգրումը. Սերգեյ Շոյգու

ՌԴ-ն չի պատրաստվում ֆինանսավորել Հայաստանի եվրաինտեգրումը. Սերգեյ Շոյգու

«ՌԴ-ն պատրաստ չէ և չի պատրաստվում ֆինանսավորել հայկական եվրաինտեգրումը»,- ՌԴ Անվտանգության խորհրդի  անդամների խորհրդակցության ժամանակ հայտարարել է գերատեսչության քարտուղար Սերգեյ Շոյգուն։ Հաղորդում են ռուսական ԶԼՄ-ները: Նա ընդգծել է, որ Հայաստանի յուրաքանչյուր քայլն...

Փաշինյանը 2008-ից սկսած ասում էր․ «Քոչարյանը 4 միլիարդ դոլար փող ունի», հիմա դա իջել է 20 անգամ․ Լևոն Քոչարյան

  «Փաշինյանը 2008 թվից սկսած ասում էր․ «Քոչարյանը 4 միլիարդ դոլար փող ունի»։ Այսինքն՝ այս սուտը այնքան է տարածվել․․․ Այսպես ցանկ էր, հիշո՞ւմ եք՝ ինչ ցանկ էր հրապարակվում՝ իբր մեր ունեցվածքը։ Նայե՞լ եք՝ ինչքանն է դրանից ճիշտ, ինչքանը՝...