Ալիևը զրկել է Նախիջևանին ինքնավարությունից և «Զանգեզուրի միջանցքի» բանակցություններում դեր ունենալուց

20 Մարտի, 2026

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հաստատել է Նախիջեւանի սահմանադրության փոփոխությունները։ Դրանք վերացնում են տարածքի ինքնավարության մեծ մասը՝ Ալիեւին տալով լիակատար վերահսկողություն տարածաշրջանի քաղաքական կյանքի նկատմամբ, իր սեփական ներկայացուցչին նշանակելով տարածաշրջանի ղեկավար, հաղորդել է Eurasia Review-ն։

Նոր կանոնների համաձայն՝ Նախիջեւանի կառավարությունը հաշվետու կլինի այս ներկայացուցչին, այլ ոչ թե տարածաշրջանի խորհրդարանին։ Բացի այդ, Ալիեւը հրամայել է «ներդաշնակեցնել» Նախիջեւանի օրենքները ողջ հանրապետության օրենքների հետ։

Իրավապաշտպան Յալչին Իմանովը նշել է, որ այս փոփոխությունները «փաստացի զրոյի են հասցնում Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության ինքնավարությունը եւ հակասում են նրա ինքնիշխանության սկզբունքներին», ցույց տալով, որ «Ադրբեջանի իշխանությունները շահագրգռված են ամբողջ իշխանությունը կենտրոնացնել մեկ անձի՝ նախագահի ձեռքում»։

Սակայն Ալիեւի ստորագրած վարչական փոփոխությունները կարող են էլ ավելի կարեւոր նշանակություն ունենալ։ Դրանք ենթադրում են, որ Նախիջեւանն ինքը որեւէ անմիջական դեր չի խաղա այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» բանակցություններում կամ TRIPP-ի մշակման գործում, եւ որ փոխարենը Բաքուն կլինի ադրբեջանական կողմից միակ մասնակիցը։

Նմանատիպ նյութեր

Կամբոջայում աջակցություն են հայտնել վաշինգտոնյան հռչակագրին

Կամբոջայում աջակցություն են հայտնել վաշինգտոնյան հռչակագրին

Նոյեմբերի 15-16-ին Կամբոջայի մայրաքաղաք Պնոմպենում անցկացված Ֆրանկոֆոնիայի 20-րդ գագաթնաժողովի ավարտին Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության անդամ պետությունների և կառավարությունների կողմից ընդունվել են «Ֆրանկոֆոն տարածաշրջանում ճգնաժամային իրավիճակների, դրանց...

Այլընտրանքային միջոցների պայմաններում էլ կալանավորվածների թիվը 1500-1700 էր․ հիմա ավելացել են միայն․ Սողոյան 

    «Ինչո՞ւ միջազգային կառույցները չեն արձանագրում Հայաստանում քաղաքական բանտարկյալների առկայությունը։ Սա այն հիմնական փաստարկն է, որը ես լսեցի այս լսումներին նախորդած հանձնաժողովի քննարկումների ժամանակ։ ՔՊ-ականները, իրար հերթ...

Ընտրական գործընթացներն աշխարհում, այդ թվում՝ Հայաստանում, դարձել են միջազգային դիմակայության նոր գլոբալ հարթակ. Մեդվեդև

Ընտրական գործընթացներն աշխարհում, այդ թվում՝ Հայաստանում, դարձել են միջազգային դիմակայության նոր գլոբալ հարթակ. Մեդվեդև

Ընտրական գործընթացները դարձել են միջազգային առճակատման նոր գլոբալ հարթակ, որի ազդեցությունն ամբողջությամբ զգացել են ինչպես Գլոբալ հարավի երկրները, այնպես էլ եվրոպական պետությունները։ Ինչպես հայտնում է ТАСС-ը,  այս մասին հայտարարել է «Եդինայա Ռոսիա» կուսակցության...

ԱԱԾ-ն 3 ամիս գաղտնալսել է Մասիս Մելքոնյանին՝ «կաշառքի» կասկածանքով․ «Ազատություն»

ԱԱԾ-ն 3 ամիս գաղտնալսել է Մասիս Մելքոնյանին՝ «կաշառքի» կասկածանքով․ «Ազատություն»

Ազգային անվտանգության ծառայութունը 3 ամիս գաղտնալսել է ընդդիմադիրներին կալանավորելու գործերով հայտնի դատավոր Մասիս Մելքոնյանին: Այս մասին գրում է «Ազատություն»-ը։ Ի՞նչ է արել դատավորը, որ հայտնվել է ԱԱԾ ուշադրության կենտրոնում: Մասիս Մելքոնյանի փաստաբան Գեորգի...

Արամ Վարդևանյանը կարևորել է Եվրոպայի խորհրդի հետ սերտ համագործակցությունը

Արամ Վարդևանյանը կարևորել է Եվրոպայի խորհրդի հետ սերտ համագործակցությունը

ԱԺ նախագահի տեղակալ Արամ Վարդևանյանը նոյեմբերի 16-ին հանդիպել է Հայաստանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ-ից: Ողջունելով հյուրին՝ Արամ Վարդևանյանը կարևորել է Եվրոպայի խորհրդի հետ սերտ համագործակցությունը։ Նրա...