Ալիևը զինվում է՝ Հայաստանի դեմ պшտերшզմի պատրաստ լինելու համար. Թաթոյան

22 Օգոստոսի, 2025

ՀՀ Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը գրել է․

«Ադրբեջանի նախագահը երեկվա ելույթով ապացուցում է՝ խաղաղության իրական մտադրություններ չունի և զինվում է՝ Հայաստանի դեմ պատերազմի պատրաստ լինելու համար։

Ստորև փաստեր են այն մասին, որ ադրբեջանական իշխանությունը շարունակում է պետական հովանավորությամբ ռասիզմը («չարիք», «հիվանդ» և այլ վիրավորանքներով) հայերի նկատմամբ և Հայաստանը զավթելու ծրագրերը՝ հայտարարելով, որ մեծացնում է  ռազմական հզորությունը, որպեսզի պատրաստ լինի Հայաստանի դեմ պատերազմի։

Զուգահեռ իրականությունում Հայաստանի իշխանությունները, հանուն քաղաքական իշխանության մնալու մոլուցքի, շարունակում են մեր հասարակության զգոնության հետևողական թմրեցումը. Կառավարության ներկայացուցիչը հայտարարում է, թե 2025թ. համեմատությամբ՝ Պաշտպանության նախարարությանն ուղղվող ծախսերը կնվազեն, ավելին, իշխանական պրոպագանդիստները, կեղծելով իրականությունը, քարոզ են անում, որ Ադրբեջանը հրաժարվել է «Արևմտյան Ադրբեջան» զավթողական ծրագրից և այլն։

Ընդամենը մի քանի մեջբերում եմ անում Ադրբեջանի նախագահի երեկվա ելույթից՝ ապացուցելու համար, որ այս բառապաշարով խոսող իշխանությունը Հայաստանի նկատմամբ խաղաղասիրական նպատակներ չունի.

«Մեր երկիր են բերվել ամենաժամանակակից անօդաչու թռչող սարքեր, նոր հրետանային համակարգեր։ Ներկայումս պայմանագրեր են կնքվել նոր մարտական ինքնաթիռների համար, իսկ առկա ինքնաթիռները լիովին արդիականացվել են։ Մենք պետք է պատրաստ լինենք պատերազմի ցանկացած պահի (…) Մեր անվտանգության երաշխավորը մենք ենք՝ պետությունը, ժողովուրդը և մեր զինված ուժերը»։

«Մենք նրանց [խմբ.՝ նկատի ունի հայերին] հետ չենք արել այն, ինչ նրանք են մեզ հետ արել։  Սակայն նրանց արածը երբեք չի ջնջվի մեր հիշողությունից։ Այդ թվում՝ Քելբաջարի ժողովրդի դեմ կատարված «ռազմական հանցագործությունները», «ցեղասպանությունը», «Խոջալուի ցեղասպանությունը», այլ շրջաններից մեր քաղաքացիների նկատմամբ թշնամանքը և դաժանությունը երբեք չեն ջնջվի մեր հիշողությունից և չպետք է ջնջվեն։ Ես սա ասում եմ և՛ որպես պատերազմում հաղթած երկրի Գերագույն գլխավոր հրամանատար, և՛ այսօր՝ որպես Հայաստանի հետ, պարտված Հայաստանի հետ խաղաղության գործընթացի մասնակից։ (…) այդ արյունալի պատմությունը երբեք չպետք է ջնջվի մեր հիշողությունից, մենք երբեք չպետք է խաբվենք քաղցր խոսքերով, մենք պետք է զգոն լինենք։ (…) Այլ կերպ ասած, մենք պետք է իմանանք, թե ում դեմ ենք կանգնած, ով է մեր հարևանը։ Մենք երբեք չպետք է մոռանանք մեր անցյալը և զգոն լինենք։ Այսօր ես կրկին ասում եմ սա, մենք մեզ հայտարարում ենք որպես հաղթող ժողովուրդ։ Մենք չենք մոռանա այդ չարիքը, այդ բարբարոսությունը»։

Սրանք իմ ցանկությունները կամ գնահատականները չեն, փաստեր են, որոնց վերաբերյալ յուրաքանչյուրը կարող է անել եզրահանգում՝ ինքն իրեն հարց տալով՝ արդյոք այս փաստերն այնպիսի պետության մասի՞ն են, որի իշխանությունն ունի խաղաղության մտադրություններ»։

Նմանատիպ նյութեր

«Եկեղեցու «բարեփոխման» գործը հայտնվում է կարգալույծ մարդկանց ձեռքում․ Հովհաննես աբեղա

«Եկեղեցու «բարեփոխման» գործը հայտնվում է կարգալույծ մարդկանց ձեռքում․ Հովհաննես աբեղա

Հայր Հովհաննես աբեղա Թորգոմյանը գրում է․ «Երբ Եկեղեցու «բարեփոխման» գործը հայտնվում է այնպիսի մարդկանց ձեռքում, որոնք անցյալում որևէ լուրջ հոգևոր, աստվածաբանական կամ հասարակական հեղինակությամբ աչքի չեն ընկել և հանրությանը հայտնի են դարձել միայն իրենց...

«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավարը հանդիպել է Մեծ Բրիտանիայի դեսպանին

«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավարը հանդիպել է Մեծ Բրիտանիայի դեսպանին

«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը Ազգային ժողովում հանդիպել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդրա Քոուլին։ Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանի Հանրապետության Ազգային...

ՀԱՊԿ-ում քննարկել են 2027-ի համատեղ զորավարժությունների անցկացման հարցերը

ՀԱՊԿ-ում քննարկել են 2027-ի համատեղ զորավարժությունների անցկացման հարցերը

Օգոստոսի 14-ին ՀԱՊԿ միավորված շտաբի բազայում տեսակոնֆերանսի ձևաչափով տեղի են ունեցել ՀԱՊԿ անդամ պետությունների շահագրգիռ նախարարությունների և գերատեսչությունների ներկայացուցիչների խորհրդակցություններ՝ նվիրված 2027 թվականին ՀԱՊԿ հավաքական անվտանգության համակարգի...

Օգոստոսի 19-ին՝ հոգևորականների գործով հերթական դատական նիստը

Օգոստոսի 19-ին՝ հոգևորականների գործով հերթական դատական նիստը

ՀԱՍԵ Արագածոտնի թեմը տեղեկացնում է․ «Օգոստոսի 19-ին՝ ժամը 12:00-ին, Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում կկայանա Արագածոտնի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանին և Մուղնու հովվության հոգևոր հովիվ Տեր Գարեգին քահանա...

Օգոստոսի 19-ին՝ ժամը 12-ին, ես լինելու եմ Հայաստանում ԵՄ դեսպանատան առջև․ Գառնիկ Դանիելյան

Օգոստոսի 19-ին՝ ժամը 12-ին, ես լինելու եմ Հայաստանում ԵՄ դեսպանատան առջև․ Գառնիկ Դանիելյան

ՀՅԴ Տավուշի մարզային կոմիտեի ներկայացուցիչ, նախկին պատգամավոր Գառնիկ Դանիելյանը գրում է․ Օգոստոսի 19-ին՝ ժամը 12-ին, ես լինելու եմ Հայաստանում ԵՄ դեսպանատան առջև՝ ի պաշտպանություն Արեգնազ Մանուկյանի և բոլոր քաղբանտարկյալների Նույն օրը լրանում է Արեգնազ Մանուկյանի...