«Հրապարակ» թերթը գրում է.
«Ադրբեջանի հետ «խաղաղության պայմանագրի» համաձայնեցման մասին հայտարարությամբ փորձում են կեղծ քարոզչություն անել, թե խաղաղություն ենք բերում, սակայն անգամ ՔՊ-ականներն են խոստովանում, որ վատ երազը դեռ առջևում է։ Բանն այն է, որ Ալիևը չի հրաժարվում ո՛չ միջանցքի, ո՛չ Սահմանադրության փոփոխության, ո՛չ ադրբեջանցիներին Հայաստանում բնակեցնելու, ո՛չ էլ անկլավների թեմայից։ ՔՊ վերջին փակ նիստերից մեկի ժամանակ Նիկոլ Փաշինյանը թիմին ասել է, թե Ալիևը պնդում է, որ Տիգրանաշենը վերցնելու է, ինչպես նաև` Տավուշում իրեն «պատկանող» երեք տարածքները, դրանց թվում՝ նաև Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհից մի հատված։ ԵԿՄ նախագահ, ՔՊ վարչության անդամ Սասուն Միքայելյանը փակ նիստում Փաշինյանին հարցրել է՝ իսկ հնարավոր չէ՞ Տիգրանաշենն Արծվաշենով փոխարինել, ակնհայտ է, որ Տիգրանաշենը վերցնելով՝ Սյունիքն ու Վայոց Ձորը կտրվելու են Հայաստանից։
Փաշինյանը հարցից վրդովվել է, թե` ինձ մղում եք հանցագործությա՞ն, ինչպե՞ս կարող եմ Հայաստանի Հանրապետությանը պատկանող տարածքի վերաբերյալ միանձնյա որոշում կայացնել և Արծվաշենն իմ ստորագրությամբ թողնել Ադրբեջանի կազմում»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Գագիկ Ծառուկյանին պատկանող 29 անշարժ, 488 շարժական գույքի և 33 մեքենայի վրա արգելանք է դրվել
Հարկադիր կատարումն ապահովող ծառայության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման և հատուկ նշանակության բաժնում Հակակոռուպցիոն դատարանի կողմից տրված կատարողական թերթի հիման վրա հարուցված կատարողական վարույթի շրջանակում արգելանք է կիրառվել պարտապան Գ․Ծ․-ին պատկանող...





