Ալեն Սիմոնյանին՝ երկրորդ մերժումը. ՀՀ նախագահի պաշտոնը կմնա երազանք. «Ժողովուրդ»

26 Հունիսի, 2026

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչությունը երեկ երկրորդ անգամ ծանր քաղաքական ապտակ տվեց Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանին՝ այս անգամ նրան մերժելով ԱԺ նախագահի ՔՊ թեկնածու դառնալու հարցում։

Առաջին ազդակը Սիմոնյանը ստացել էր դեռևս կուսակցության նախընտրական ցուցակի կազմման ժամանակ, երբ երկրի Սահմանադրությամբ երկրորդ պաշտոն զբաղեցնող անձը նույնիսկ կուսակցության առաջին տասնյակում տեղ չէր գտել։ Այդ որոշումն արդեն հուշում էր, թե ինչ վերաբերմունք է ձևավորվել նրա նկատմամբ իշխանական թիմում։

Երեկ այդ վերաբերմունքը վերածվեց քաղաքական որոշման. ՔՊ վարչության անդամների մեծամասնությունը փակ քվեարկությամբ Ազգային ժողովի նախագահի թեկնածու ընտրեց Ռուբեն Ռուբինյանին՝ մերժելով Ալեն Սիմոնյանին։ Վերջինս ընդամենը 5 ձայն է ստացել 20 հոգուց:

«Ժողովուրդ» օրաթերթի իշխանական աղբյուրների փոխանցմամբ՝ վարչության նիստից հետո Ալեն Սիմոնյանը տուն է վերադարձել ակնհայտ անտրամադիր։ Նրա թիմի հաղթական տրամադրությունը միանգամից փոխվել է, իսկ խորհրդարանում տիրող մթնոլորտը դարձել է տխուր ու անորոշ։

Մեր տեղեկություններով՝ երեկոյան զրույցներում Սիմոնյանը մտերիմներին ասել է, թե իրեն փաստացի խաբել են։ Մինչ առաջադրումը նա հանդիպել էր Նիկոլ Փաշինյանին, ստացել նրա համաձայնությունը թեկնածու առաջադրվելու վերաբերյալ և վստահ էր, որ այդ համաձայնությունը նշանակում է նաև ընտրվելու քաղաքական երաշխիք։ Սակայն երբ վարչության անդամներին երեկ առավոտյան նախապես տեղեկացվել է, որ քվեարկությունը լինելու է փակ, այլ ոչ թե բաց, արդեն պարզ է դարձել, որ իշխանության նախընտրած թեկնածուն Ալեն Սիմոնյանը չէ։

Արդյունքում Ստրասբուրգից իր թեկնածության օգտին հեռավար լոբբինգ իրականացնող Ռուբեն Ռուբինյանը համոզիչ առավելությամբ դարձավ ՔՊ-ի թեկնածուն։

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այս որոշումը պատահական չէր։ ՔՊ ներսում վաղուց է կուտակվել դժգոհությունը Ալեն Սիմոնյանի նկատմամբ։ Կուսակցությունում նրան վերագրում են կլանային մտածողություն և կառավարման նույնպիսի գործելաոճ՝ թիմակիցներին բաժանելով «յուրայինների» և «օտարների», իսկ շատերի հետ աշխատելով այնպիսի ձևով, որը եղել է նվաստացուցիչ։

Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Սիմոնյանի դեմ երկար ժամանակ համակարգված աշխատանք է տարվել նաև կուսակցության ներսում՝ հատկապես Հայկ Սարգսյանի կողմից։ Այդ առումով Ալեն Սիմոնյանի պարտությունը իշխանական կուլիսներում գնահատվում է ոչ միայն որպես Ռուբեն Ռուբինյանի հաղթանակ, այլև որպես Հայկ Սարգսյանի, Նաիրի Սարգսյանի և նրանց հոր՝ Զարեհ Սարգսյանի քաղաքական հաջողություն։

Միևնույն ժամանակ, Ալեն Սիմոնյանի թիմակիցներն արդեն փորձում են հանրային դաշտ նետել վարկածներ, թե նրա համար պատրաստվում է Հանրապետության նախագահի կամ Երևանի քաղաքապետի պաշտոնը։ Սակայն այդ սցենարները առնվազն այս պահին քաղաքական և իրավական հիմքեր չունեն։

Հիշեցնենք՝ Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընտրվել է 2022 թվականին և նրա լիազորությունների ժամկետն ավարտվում է միայն 2027 թվականին։ Բացի այդ, Հանրապետության նախագահ ընտրվելու համար անհրաժեշտ է Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն երեք քառորդի աջակցությունը։ Այդպիսի մեծամասնություն ՔՊ-ն այս խորհրդարանում չունի, անգամ ԲՀԿ-ի ձայները գողանալուց հետո:

Նույնը վերաբերում է նաև Երևանի քաղաքապետի պաշտոնին։ Տիգրան Ավինյանն ընտրվել է 2023 թվականի հոկտեմբերին, և հերթական ընտրությունները նախատեսված են միայն 2028 թվականին։ Այսինքն՝ երկու պաշտոնների դեպքում էլ Ալեն Սիմոնյանը, եթե նման հավակնություններ ունի, ստիպված կլինի սպասել դեռ երկար տարիներ։

Իսկ նա կվերցնի՞ պատգամավորական մանդատը, թե՞ կհրաժարվի դրանից, իշխանական շրջանակներում այս պահին հստակ պատասխան չունեն։ Սակայն նույն շրջանակներում չեն թաքցնում նաև մեկ այլ գնահատական. շարքային պատգամավորի կարգավիճակում Ալեն Սիմոնյանը դժվար թե իրեն հարմարավետ զգա նույն խորհրդարանում, հատկապես այն պայմաններում, երբ այլևս չի ունենալու ԱԺ նախագահի պաշտոնին ուղեկցող լծակներն ու անվտանգության այն ռեժիմը, որին սովոր էր վերջին տարիներին. ամենուր շրջում էր թիկնապահներով»։

Նմանատիպ նյութեր

Օրենքը պիղծ դավաճանի կամքն է իջեցված ստորության, նենգության աստիճանի. Սայաթ Շիրինյան

Օրենքը պիղծ դավաճանի կամքն է իջեցված ստորության, նենգության աստիճանի. Սայաթ Շիրինյան

Սայաթ Շիրինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. Ժողովրդավարական և իրավական պետության հիմնարար սկզբունքը արտահայտվում է հետևյալ ձևակերպմամբ՝ «Օրենքը ժողովրդի կամքն է բարձրացված օրենքի աստիճանի»։ Բայց քանի-որ Հայաստանը համարվում է «ժողովրդավարության բաստիոն», հետևաբար մեր...

Toyota Prius-ը բախվել է 9 մեքենայի և վրաերթի ենթարկել հետիոտնի

Toyota Prius-ը բախվել է 9 մեքենայի և վրաերթի ենթարկել հետիոտնի

Այսօր՝ հոկտեմբերի 23-ին, խոշոր ավտովթար-վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։20-ի սահմաններում Առնո Բաբաջանյան փողոցում՝ «Էտալոն» սուպերմարկետի դիմաց, «Toyota Prius» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանված վիճակում գտնվող «Chevrolet Cruze», «Volkswagen Bora»,...

Դատական նիստում բերված ապացույցներվ՝ կալանք չպետք է կիրառվեր․ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան

Դատական նիստում բերված ապացույցներվ՝ կալանք չպետք է կիրառվեր․ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան

Հակակոռուպցիոն դատարանը, Արամ Գրիգորյանի նախագահությամբ, բավարարել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքը երկու ամսով երկարաձգելու միջնորդությունը։ Դատարանի որոշման հիմնավորումների մասին երկրորդ նախագահի փաստաբան Արամ Օրբելյանը Yerevan.Today-ին ասաց․ «Որոշումը...

Ինչպե՞ս է Նիկոլը գցել իր դասախոսին․ դաս՝ ենթարկվող դատավոր-դատախազների համար․ «Կարճ ասած»

6 տարի առաջ այս օրը՝ հոկտեմբերի 23-ը, 44-օրյա պատերազմի 27-րդ օրն էր։ Արցախի նախագահը խնդրանքով դիմեց ՌԴ նախագահին՝ գործադրել բոլոր ջանքերը պատերազմի դադարեցման համար։ Ստերով կերակրվող ժողովուրդը...

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը երկարացվեց 2 ամսով

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը երկարացվեց 2 ամսով

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը ևս երկարացվեց 2 ամսով: ՀՀ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Արամ Գրիգորյանը բավարարեց դատախազ Ծովակ Մնացականյանի ներկայացրած միջնորդությունը, ըստ որի ՀՀ երկրորդ նախագահը, ազատության մեջ գտնվելով, կարող է խոչընդոտել...