ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում տեղեկացրեց, որ մեկնելու է Ստամբուլ՝ Միջխորհրդարանական միության 152-րդ վեհաժողովին մասնակցելու համար:
Թուրքիա այցի ընթացքում նախատեսված է հանդիպումներ Ադրբեջանի և Վրաստանի խորհրդարանի նախագահների հետ:
Ըստ Ազգային ժողովի կայքի տեղեկատվության՝ այցը նախատեսված է ապրիլի 16-19-ը:






