Ակտիվորեն պատրաստվում ենք Ադրբեջանի հետ տրանսպորտային հաղորդակցությունների բացմանը. Դավիթ Խուդաթյան

22 Օգոստոսի, 2025

«Արմենպրես»-ը հարց է ուղղել ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանին․

— Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարը Կարս-Դիլիջու երկաթուղային գծի հիմնարկեքի արարողության ժամանակ խոսել է այն մասին, թե այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը» կամրապնդի Թուրքիայի, Հայաստանի և Ադրբեջանի տնտեսական համագործակցությունը։ Ինչպե՞ս կմեկնաբանեք այս հայտարարությունը։  

Խուդաթյանն էլ պատասխանել է․

— Հայաստանի Հանրապետության տարածքում կարող են գործել եւ իրականացվել միայն այնպիսի ենթակառուցվածքային ծրագրեր, որոնք առաջարկված, ընդունված կամ հաստատված են Հայաստանի Հանրապետության Կառավարության կողմից։ Այդպիսիք են օրինակ «Հյուսիս-Հարավ», «Խաղաղության խաչմերուկ», TRIPP ծրագրերը։ Նշված չափանիշին չհամապատասխանող որևէ անվանումով ենթակառուցվածք Հայաստանի Հանրապետության տարածքում չի գործելու։

Ինչ վերաբերում է Թուրքիայի, Հայաստանի և Ադրբեջանի միջև տնտեսական համագործակցությանը, Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է և հետաքրքրված է դրանով։ Համագործակցության տրանսպորտային բաղադրիչը արտահայտված է հենց «Խաղաղության խաչմերուկ» նախագծում, որից բխող նախագիծ է նաև TRIPP–ը՝ «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» ծրագիրը։ Մենք ակտիվորեն պատրաստվում ենք այս ծրագրի իրագործման մեկնարկին և Ադրբեջանի հետ տրանսպորտային հաղորդակցությունների բացմանը՝ համաձայն օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ընդունված Հռչակագրի, որը ստորագրել են Հայաստանի Հանրապետության վարչապետը, Ադրբեջանի նախագահը և ԱՄՆ նախագահը։ Հարկ եմ համարում նշել նաև, որ մենք հրապարակավ պատրաստակամություն ենք հայտնել նաև վերաբացել Գյումրի-Կարս երկաթուղային կապը Հայաստանի և Թուրքիայի միջև, ինչն էլ ավելի կամրացնի տարածաշրջանային փոխկապակցվածությունը:

Նմանատիպ նյութեր

ԱԱԾ-ն ինչո՞ւ չի զգուշացրել, որ մարդիկ կարողանային պաշտպանվել․ Գառնիկ Դանիելյան

  «Ես ուզում հիշեցնեմ ձեզ Սյունիքում պահնորդական ծառայություն իրականացնող անձի սպանության գործը, երբ փառք ու պատվով, դափնիներով հանցագործին ճանապարհեցին Ադրբեջան, և այնտեղ գրեթե հերոսացրեցին այդ անձին, ոնց որ հերոսացնում են Ռամիլ...

Հայ կնոջ վրա կրшկած ադրբեջանցի զինծառայողը երկու ամսով կալանավորվեց

Հայ կնոջ վրա կրшկած ադրբեջանցի զինծառայողը երկու ամսով կալանավորվեց

ՀՀ ապօրինի ներթափանցած և հայ կնոջ վրա կրակած, երեք երեխայի պատանդառած ադրբեջանցի զինծառայող Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևը կալանավորվեց։ Դատարանը բավարարել է նրան երկու ամսով կալանավորելու միջնորդությունը։ Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից։ Հիշեցնենք, որ երեկ...

«Գնդակը նրանց դաշտում է». Ռուսաստանը սպասում է Երևանի արձագանքին. Օվերչուկ

«Գնդակը նրանց դաշտում է». Ռուսաստանը սպասում է Երևանի արձագանքին. Օվերչուկ

Ռուսաստանը սպասում է Երևանի արձագանքին Հայաստանի երկաթուղու երկու հատվածների վերականգնման առաջարկի վերաբերյալ, որոնք կապված են Ադրբեջանի և Թուրքիայի հետ։ Այս մասին լրագրողներին հայտնել է փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, փոխանցում է ТАСС գործակալությունը։ «Այսօր մենք, ի...

Մեծ ամոթով ենք այստեղ․ ադրբեջանցուն հնարավոր է՝ հանձնեն « որպես բարի կամք»․ Տարոն Մանուկյան

  «Մենք՝ որպես երիտասարդներ, մեծ ամոթով ենք այսօր այստեղ կանգնած, որովհետև եկել ենք ՀՀ ԱԱԾ շենքի դիմաց՝ պահանջելու, որ հայոց երկրի՝ Սյունիքի սահմանը խախտած ադրբեջանցուն, ով իր երեխաների ներկայությամբ կրակել է հայ կնոջ վրա, չհանձնեն...

Հորդառատ տեղումներ են սպասվում

Հորդառատ տեղումներ են սպասվում

Հանրապետության տարածքում` հոկտեմբերի 2-ի ցերեկը, 3-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 5-7-ն առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Հոկտեմբերի 2-ի ցերեկը, 3-ին առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ։ Հոկտեմբերի 4-ին...