Ահաբեկված էի հետևում, թե Փաշինյանը ինչպես խոսք տվեց Ալիևին․ Ռոբերտ Ամստերդամ 

6 Մայիսի, 2026

«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ, գործարար, ազգային բարերար Սամվել Կարապետյանի միջազգային փաստաբան Ռոբերտ Ամստերդամը լրագրողների հետ հանդիպումը սկսեց հայ ժողովրդին ուղղված շնորհավորանքով, որն այս օրերին քաղաքավարությամբ, շռայլությամբ ընդունեց եվրոպական բազմաթիվ երկրների առաջնորդների։

«Ես նախկինում հազվադեպ եմ նման բան տեսել։ Կարծում եմ, որ հերթապահող ոստիկանները, օդանավակայանի աշխատակիցները, բոլոր այն մարդիկ, որոնք նման ջերմություն են ցուցաբերել եվրոպացի հյուրերին, իրոք, դրվատանքի արժանի են։ Բայց ես նույն բանը գովասանքով չեմ կարող խոսել Հայաստանի կառավարության մասին։ Անկեղծ ասեմ, ահաբեկված էի հետևում, թե պարոն Փաշինյանը ինչպես խոսք տվեց պարոն Ալիևին, թե ինչպես պարոն Ալիևը նկարագրեց քրիստոնյա նահատակներին՝ որպես պատերազմական հանցագործներ և պահանջեց, որ հաջորդ գագաթնաժողովն անցկացվի Ադրբեջանում՝ մի երկիր, որը բռնապետության ներքո է»,-ասաց նա։

Միջազգային փաստաբանը նշեց՝ կարելի էր ասել, որ Հայաստանն այսօրվա դրությամբ իրավունքի գերակայություն չունեցող երկիր է, ավտորիտար վիճակում է, քաղաքական հակառակորդները բանտարկվում են կամ տնային կալանքի տակ են, եկեղեցին հարձակման ներքո է։

«Պարզ ասեմ, Հայ առաքելական եկեղեցու դեմ հարձակումը հակասում է  միջազգային, եվրոպական իրավունքին, հակասում է նաև Հայաստանի ու ԵՄ միջև համաձայնագրին։ Գործընկերության մասին համաձայնագիր կա, որը երշխավորում է Հայաստանին, որ ԵՄ-ն կաջակցի հիմնական ազատություններին, ինչպիսիեն են կրոնական ազատությունները, հավաքի ազատությունը, իրավունքի գերակայությունը»,-ընդգծեց նա։

Մանրամասն՝ տեսանյութում։

Նմանատիպ նյութեր

Ես չեմ ցանկանում, որ մեր երեխաները ժառանգեն մեր վախերը, այլ ցանկանում եմ, որ նրանք ժառանգեն մեր քաջությունը. Բագրատ սրբազան

Ես չեմ ցանկանում, որ մեր երեխաները ժառանգեն մեր վախերը, այլ ցանկանում եմ, որ նրանք ժառանգեն մեր քաջությունը. Բագրատ սրբազան

«Լավատեսությունն ասում է՝ լավ կլինի, իսկ Հույսն աղաղակում է, որ Աստված Իր գործը դեռ չի ավարտել. Նոյեմբեր 9-10. Ամոթի ու խայտառակության օր...»,-գրում է Բագրատ սրբազանը, հավելելով. Ես չեմ ցանկանում, որ մեր երեխաները ժառանգեն մեր վախերը, այլ ցանկանում եմ, որ նրանք...

Պետական գաղտնիքի փոխանցման ապացույց գոյություն չունի. փաստաբան

Պետական գաղտնիքի փոխանցման ապացույց գոյություն չունի. փաստաբան

Պետական գաղտնիքի փոխանցման ապացույց գոյություն չունի, այս մասին լրագրողներին ասել է փաստաբան Տաթև Սողոյանը՝ խոսելով Արեգնազ Մանուկյանի և Անդրանիկ Թևանյանի գործի մասին։ «Այսօրվա դատական նիստում հետազոտել ենք գործով առաջին ապացույցը` ըստ դատախազների։ Դա այն նիստի...

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց

Նոյեմբերի 8-ին ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոնում ստացվել են բազմաթիվ ահազանգեր հանրապետության տարբեր մարզերի ավտոճանապարհներին արգելափակված տրանսպորտային միջոցների վերաբերյալ։ Ձյան, մերկասառույցի, ինչպես նաև ցեխակույտի և դժվարանցանելի ճանապարհների հետևանքով...

Լծեն-Տաթև-Քաշունի հատվածը փակ է կցորդիչով տրանսպորտային միջոցների համար

Լծեն-Տաթև-Քաշունի հատվածը փակ է կցորդիչով տրանսպորտային միջոցների համար

Մ-2 ճանապարհի՝ Լծեն-Տաթև-Քաշունի հատվածը փակ է կցորդիչով տրանսպորտային միջոցների համար։ Մարդատար մեքենաների համար ճանապարհը բաց է, հայտնում են Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամից։ Ճանապարհին կատարվում են ձմեռային սպասարկման...

Ո՞ւմ շահերին է ծառայում Հայաստանի նոր էներգետիկ ճարտարապետության ձևավորումը. Դավթյան

Ո՞ւմ շահերին է ծառայում Հայաստանի նոր էներգետիկ ճարտարապետության ձևավորումը. Դավթյան

Քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վահե Դավթյանը գրել է․ «Նոյեմբերի 6-7-ը եվրոպական մի շարք երկրներում բողոքի ակցիաներ են տեղի ունեցել տվյալների մշակման խոշոր կենտրոնների (ՏՄԿ) կառուցման դեմ։ Ցուցարարները պահանջում են սահմանափակել հաշվողական ենթակառուցվածքների...