Ագնեսա Խամոյանը հիշեցրեց Նիկոլ Փաշինյանի խոսքերը Արմեն Դանիելյանի մասին

10 Սեպտեմբերի, 2025

Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավորի պաշտոնում առաջադրված դատավոր Արմեն Դանիելյանի թեկնածությունը մերժելի է ընդդիմադիր պատգամավորների համար։ Նրանց խոսքով՝ Արմեն Դանիելյանը դարձել է ՔՊ-ի սրտի դատավորը, քանի որ մերժում է քաղաքական հիմքով կալանքների դեմ բողոքները։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը տեսանյութ ցուցադրեց՝ հիշեցնելով 2012 թվականին Նիկոլ Փաշինյանի հնչեցրած կարծիքը Արմեն Դանիելյանի մասին։

«Եթե դատարան ասելով նկատի ունեք շենքը, ապա կարող ենք կոչել, իսկ ներսի պարունակությունը դատարան անվանել չենք կարող»,- ասել էր Փաշինյանը։

«Ներսի պարունակությունը այդ ժամանակ դուք էիք, պարոն Դանիելյան, որ այսօր դարձել եք ՔՊ-ականների սրտի դատավորը, քանի որ կալանք եք տալիս բոլոր այն մարդկանց, ում ցանկանում է այս իշխանությունը»,- ասաց Խամոյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

Նմանատիպ նյութեր

Մոսկվան և Մինսկը կկարողանան հաղթահարել ցանկացած մարտահրավեր

Մոսկվան և Մինսկը կկարողանան հաղթահարել ցանկացած մարտահրավեր

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Մոսկվան և Մինսկը, շարունակելով բազմակողմանի կապեր կառուցել և ամրապնդել Միութենական պետության ինստիտուտները, կկարողանան հաղթահարել ցանկացած մարտահրավեր։ Համապատասխան հեռագիրը հրապարակվել է Կրեմլի կայքում։ Պուտինը...

Ինչու Նիկոլ Փաշինյանն Ալեն Սիմոնյանի հետ դաժան վարվեց. ինչ է սպասվում․ «Ժողովուրդ»

Ինչու Նիկոլ Փաշինյանն Ալեն Սիմոնյանի հետ դաժան վարվեց. ինչ է սպասվում․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ հաջորդ խորհրդարանում չի լինելու, հրաժարվելու է պատգամավորական մանդատից՝ մեկնելով հանգստի: Մարդ, որը մեկ շաբաթ առաջ առաջադրվել էր ԱԺ նախագահի թեկնածու: «Ես վարչապետի հետ...

Հայաստանի՝ ԵՄ-ին մերձեցումը տնտեսական ռիսկեր է ստեղծում․ Գալուզին

Հայաստանի՝ ԵՄ-ին մերձեցումը տնտեսական ռիսկեր է ստեղծում․ Գալուզին

Ոչ միայն Ռուսաստանը, այլև Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) մյուս անդամ երկրները՝ Բելառուս, Ղազախստան և Ղրղզստան, կարծում են, որ Հայաստանի՝ Եվրոպական միության հետ մերձեցման քաղաքականությունը լուրջ տնտեսական ռիսկեր է ստեղծում միության համար։ Այդ մասին ՏԱՍՍ-ի ...

Արմեն Աշոտյանի կալանքը 1 ամսով երկարաձգվեց

Արմեն Աշոտյանի կալանքը 1 ամսով երկարաձգվեց

Արմեն Աշոտյանի կալանքը կրկին մեկ ամսով երկարացվեց, հայտնել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը: Հիշեցնենք, որ Քննչական մարմինը ներկայացրել էր Արմեն Աշոտյանի բանտային կալանքի ժամկետը երկու ամսով երկարացնելու...