ԱԳՆ-ն 43 մլն դրամ է հատկացրել ` 2 օրվա ընդմիջման սեղանի համար․ 168․am

10 Հունիսի, 2025

«Երևանյան երկխոսություն» միջոցառման շրջանակում Արտաքին գործերի նախարարարությունը 43 միլիոն 755.918 դրամ է հատկացրել 450 մասնակցի երկու օրվա սուրճի ընդմիջման համար, գրել է 168․am-ը։

Հունիսի 5-ին նախարարության և «Մյուզիք հոլլ» ՍՊԸ-ի միջև կնքած պայմանագրից երևում է, որ մայիսի 26-ին և 27-ին միջոցառման շրջանակում ընդմիջման սեղանը ներառել է՝ արանչինի, կրոկ մոնսիեր, սաղմոնի կրոկետ, հավի թոքի պաշտետ, ֆինանսիե, մակարոն նանայով, շոկոլադե տրյուֆել, շու, ջուր, սուրճ, թեյ, կափ, հյութեր, աղցաններ, ոչ ալկոհոլային խմիչքներ, գրիլ բանջարեղեն, տապակած սպանախ ձվով, կախասունկ, բաո հավով, բրուսկետա, ռավիոլի, թառափի սպրինգ ռոլ, Ժուլյեն, կանապեներ, մինի բուրգերներ, յակիտորի և այլ ուտեստներ ու աղանդերներ։

Մատակարար կազմակերպությունը՝ «Մյուզիք հոլլ» ՍՊԸ-ն, ըստ իրավաբանական անձանց ռեգիստրի տվյալների, ստեղծվել է 2018 թվականի սեպտեմբերին, իսկ 2019 թվականից սկսած արդեն՝ սկսել է միլիոնավոր դրամների պայմանագրեր կնքել Արտաքին գործերի նախարարության և ԱԳՆ պետական արարողակարգի ծառայության, Վարչապետի աշխատակազմի, Առողջապահության, Ֆինանսների, Պաշտպանության և Էկոնոմիկայի նախարարությունների, Ազգային ժողովի, Պետական եկամուտների կոմիտեի հետ։ Ընկերության 100 տոկոս բաժնեմասը պատկանում է Հասմիկ Նիկողոսյանին։

Հետաքրքրական է, որ այս ՍՊԸ-ի հետ պայմանագրերը կնքվել են բացառապես ոչ մրցակցային եղանակով․ 2019-ից սկսած՝ պետգնումների էլեկտրոնային համակարգում հանրայնացվել է «Մյուզիք հոլլ» ընկերության հետ կնքված 28 պայմանագիր, և դրանք բոլորը ոչ մրցակցային՝ մեկ անձից գնման եղանակով։

ԱԳՆ-ի հետ պայմանագիրն այս տարում արդեն 5-րդն է ընկերության համար․ դրանից առաջ պայմանագրեր են կնքել Ազգային ժողովը, Պաշտպանության նախարարությունն ու Պետական եկամուտների կոմիտեն։

Նմանատիպ նյութեր

Ռուսաստանը չի վերսկսի ՆԱՏՕ-ի հետ երկխոսությունը․ ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանը չի վերսկսի ՆԱՏՕ-ի հետ երկխոսությունը․ ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանը չի վերսկսի ՆԱՏՕ-ի հետ երկխոսությունը, քանի դեռ դաշինքը չի հրաժարվել Ռուսաստանի «զսպման» քաղաքականությունից։ Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի Ժնևի գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում ՌԴ մշտական ներկայացուցչի տեղակալը։ Հաղորդում է Րիա նովոստին։...

Ինչ կլինի ՀՀ-ի հետ, եթե ավարտվի ռուս-ուկրաինական հակամարտությունը․ Գագիկ Համբարյան

Ինչ կլինի ՀՀ-ի հետ, եթե ավարտվի ռուս-ուկրաինական հակամարտությունը․ Գագիկ Համբարյան

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Տնտեսական զավեշտ... Հայաստանի ամենամեծ հարկատուն Մոբայլ Սենթրն է` հեռախոսներ և պլանշետներ վաճառող ընկերությունը։ Սա նորմալ կդիտվեր, եթե Հայաստանը հեռախոսներ և պլանշետներ արտադրող երկիր լիներ։ Բայց մեր տնտեսական...

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը կբողոքարկի նրա կալանքը երկարաձգելու որոշումը

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը կբողոքարկի նրա կալանքը երկարաձգելու որոշումը

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքը երկու ամսով երկարաձգելու Հակակոռուպցիոն դատարանի որոշումը պատրաստվում է բողոքարկել պաշտպանական թիմը: Այս մասին news5tv-ի փոխանցմամբ՝ ասել է  փաստաբան Արամ Օրբելյանը։ Փաստաբան Արամ Օրբելյանը երկուշաբթի է ստանալու դատական ակտի...

Վթարից տուժած 5 երեխաներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է

Վթարից տուժած 5 երեխաներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է

Երևան-Աշտարակ ավտոճանապարհին տեղի ունեցած ավտովթարի հետևանքով տուժած 5 երեխաները տեղափոխվել են Երևանի բժշկական կենտրոններ: Ինչպես հայտնում են Առողջապահության նախարարությունից, Երեխաներից 3-ի առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, երկուսինը` միջին ծանրության։ Այս...