Այսօր Բալաջարի երկաթուղային կայարանից կուղևորվի ռուսական հացահատիկով բեռնատար գնացք, որը դեպի Հայաստան կգնա Ադրբեջանի տարածքով, հաղորդում են ադրբեջանական լրատվականները։
Գնացքը բաղկացած է յոթ վագոնից, իսկ տեղափոխվող հացահատիկի ընդհանուր քաշը կազմում է 488 տոննա։
Նշենք, որ նմանատիպ նախորդ փոխադրումը իրականացվել էր փետրվարի 4-ին։ Այդ ժամանակ Ադրբեջանի տարածքով Հայաստան էր ուղարկվել ութ վագոնից բաղկացած գնացք՝ 560 տոննա ռուսական հացահատիկով։




