Ադրբեջանը պարտադրում է, Նիկոլ Փաշինյանը համաձայնվում է, և հիմա վեր է կենում ու ասում՝ մենք ոչինչ չենք զիջելու. Խաչատրյան

3 Հունիսի, 2026

«Հայաստան» դաշինքի անդամ, պատգամավոր Արթուր Խաչատրյանը տեսնայութ է տարածել, որտեղ ասում է. «Նիկոլականները կոկորդ են պատռում, թե իբր Ադրբեջանին ոչինչ չեն հանձնել, և իրենք պողպատի նման կանգնած են Հայաստանի և հայության շահերի պաշտպանության դիրքերում։ Հատկապես դրա մասին բարձրաձայնում էր Ալեն Սիմոնյանը Հանրային հեռուստատեսության եթերում երկու օր առաջ։ Ճիշտ է, իմ գործընկեր Աննա Գրիգորյանը շատ կոնկրետ պատասխանեց և տեղը դրեց՝ ապացուցելով, որ առնվազն Շուռնուխի հարցում իրենք գնացել են ադրբեջանական պահանջների կատարմանը։ Բայց ես մի քանի բան էլ ավելացնեմ և թարմացնեմ նրանց հիշողությունը, թե ինչ զիջումների են գնացել և ինչ պահանջների են հլու-հնազանդ ենթարկվել։

Հիշեցնեմ՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության առաջին կետում գրված էր, որ զորքերը կանգնում են այն դիրքերում, որտեղ գտնվում էին տվյալ պահին։ Սակայն թանաքը դեռ չչորացած՝ Փաշինյանը տասնյակ կիլոմետրերով զորքերը հետ քաշեց։ Ինչո՞ւ դա արեց։ Կամավո՞ր արեց։ Կամավո՞ր տարածքներ հանձնեց, թե՞ Ադրբեջանն էր պահանջել։

Նույն փաստաթղթում որևէ կետ չկա, ըստ որի Հայաստանի Հանրապետությունը պետք է իր զինված ուժերը դուրս բերեր Արցախի Հանրապետության տարածքից։ Այդ դեպքում ինչո՞ւ հանեց։ Դիտմամբ հանե՞ց, կամավո՞ր հանեց, թե՞ Ադրբեջանն ասաց՝ շուտ արա, հանիր։

Մյուսը՝ Շուռնուխը։ Սիրելի հայրենակիցներ, ես հետ եմ կարդացել այն փաստաթուղթը, որի մասին սկզբում Նիկոլ Փաշինյանն ասում էր, թե գոյություն չունի, իսկ հետո ընդունեց, որ նման փաստաթուղթ կա։ Ես Աստծուն եմ կանչում, որ այդ փաստաթուղթը գաղտնազերծվի, որպեսզի դուք էլ կարողանաք կարդալ և հասկանալ, թե ինչ է տեղի ունեցել Շուռնուխում, ինչպես կարևորագույն ռազմավարական նշանակություն ունեցող ճանապարհը հանձնվեց Ադրբեջանին։

Մյուսը՝ սահմանազատման անվան տակ այս իշխանությունները Կիրանցում Ադրբեջանին տարածքներ հանձնեցին։ Կարևորագույն տարածքներ հանձնեցին և հիմա դրանով հպարտանում են։ Ասում են՝ պատ ենք կառուցել, խաղաղության պատ։ Բայց պատը կառուցում են թշնամուց պաշտպանվելու համար։ Նայեք Չինական պատը, Մաժինոյի գիծը, Բեռլինի պատը։ Սա ասում է՝ պատ ենք կառուցել, որովհետև խաղաղություն է։

Կիրանցում տարածքներ հանձնեցիք Ադրբեջանին, որոնք մեր ինքնիշխան իրավազորության ներքո էին։ Իսկ Ադրբեջանը ինչո՞ւ ոչ մի միլիմետր տարածք մեզ չի վերադարձրել։ Նույն Տավուշում հայկական տարածքներ են օկուպացիայի տակ պահում։

Էլի անդրադառնամ սահմանազատմանը։ Նիկոլ Փաշինյանը կուրծք էր ծեծում, որ սահմանազատումը կարող է և պետք է իրականացվի ԽՍՀՄ զինված ուժերի գլխավոր շտաբի 1975 թվականի քարտեզների հիման վրա։ Այդ պահանջն այլևս չկա։ Ադրբեջանն ասաց՝ պետք չէ, և իրենք հրաժարվեցին դրանից։ Սահմանազատման կանոնակարգում դա չկա, իսկ վերջերս էլ Շահին Մուստաֆաևը հայտարարեց, որ կողմերը համաձայնվել են նոր քարտեզների ստեղծման հարցում։ Այդ դեպքում ինչո՞ւ նոր քարտեզ, եթե կար 1975 թվականի քարտեզը, որը, ըստ Նիկոլ Փաշինյանի, պետք է լիներ սահմանազատման հիմքը։

Էլի զիջումներ ասեմ։ Հայաստանի իշխանությունները գլխիկոր համաձայնվեցին այսպես կոչված «խաղաղության համաձայնագրի» ադրբեջանական տեքստին։ Այդ տեքստը գրվել է Բաքվում։ Նույնիսկ այս իշխանություններն են դա խոստովանել։ Օրինակ՝ հրապարակավ հայտարարեցին, որ այն երկու կետերը, որոնց շուրջ կար անհամաձայնություն, լուծվել են այնպես, ինչպես պահանջում էր Ադրբեջանը։

Թող հրապարակեն փաստաթղթի առաջին և վերջին տարբերակները, և դուք կտեսնեք, որ ես ճիշտ եմ ասում։ Որևէ հարցում Հայաստանը չի կարողացել Ադրբեջանին որևէ բան պարտադրել կամ համոզել։ Փոխարենը Ադրբեջանը պարտադրել է ամեն ինչ։

Վերջապես՝ ԹՐԻՓՓ-ը, բազմաթիվ անգամներ ասել ենք, որ Հայաստանի ապաշրջափակման հարցը դա չի լուծում։ Ադրբեջանը ստանում է անխոչընդոտ անցում, իսկ դրա դիմաց Հայաստանը ի՞նչ է ստանում, 4-րդ կարգի միբուռ ցորեն ու մի փոքր բաժակ վառելիք:

Սահմանադրությունը։ Ինչպե՞ս եղավ, որ նիկոլականները գրեցին սահմանադրական այնպիսի տեքստ, հանեցին այն կետերը, որոնք Ադրբեջանի համար հաճելի չէին։ Ինչպե՞ս եղավ, որ Նիկոլն ու Իլհամը, ճիշտ է՝ եղբայրներ են, և կարծես նույն ձև են մտածում սահմանադրության վերաբերյալ։

Եվ վերջապես՝ Արարատ լեռը։ Ինչքան էլ ասեն, թե դա «իրական Հայաստանի» գաղափարն է, վերջում խոստովանեցին, որ չի կարելի հարևանների մոտ ալերգիա առաջացնող սիմվոլիկա օգտագործել։ Այսինքն՝ մենք ենք իրենց նյարդայնացնում։ Մենք էինք ներխուժել իրենց տարածքները։

Ադրբեջանը պարտադրում է, Նիկոլ Փաշինյանը համաձայնվում է, և հիմա վեր է կենում ու ասում՝ մենք ոչինչ չենք զիջելու։

Սիրելի հայրենակիցներ, եթե դուք չեք ուզում, որ այս զիջումների շարքը շարունակվի, ապա 2026 թվականին մերժեք 16-ին և հունիսի 7-ին քվեարկենք համար 17-ին, որովհետև միասին կարող ենք փոխել ընթացքը»։

Նմանատիպ նյութեր

Մոլորյալներին մոլորյալներով են փոխարինում բարի կամքով և կառուցողական մթնոլորտով․ Արարատ Միրզոյան

  «Մոլորյալներին մոլորյալներով են փոխարինում բարի կամքով և կառուցողական մթնոլորտով։ Քիչ առաջ ինչ-որ տեղեկություն տեսանք նաև հովվի մոլորվելու մասին։ Ես լուրերով եմ կարդացել, այլ բան չգիտեմ, ամբողջ օրը քննարկման էինք այստեղ։ Կհիշեք...

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | Քննվում է Ստեփանավանի համայնքապետի թեկնածուի և աջակիցների կալանքի հարցը

Այս պահին Հակակոռուպցիոն դատարանում քննվում է Ստեփանավանի համայնքապետի «Ուժեղ Հայաստան» կուսակցության թեկնածուն Արսեն Գևորգյանի և աջակիցների կալանքի հարցը։ Հիշեցնենք, որ տեղական ընտրություններից 4 օր առաջ՝ այսօր վաղ...

Զելենսկին հայտարարել է ներկայիս շփման գծով պատերազմը սառեցնելու պատրաստակամության մասին

Զելենսկին հայտարարել է ներկայիս շփման գծով պատերազմը սառեցնելու պատրաստակամության մասին

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «Fox News»-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ պատրաստ է համաձայնել խաղաղության այնպիսի պայմանագրի, որը ռազմական գործողությունների դադարեցում է նախատեսում ռազմաճակատի ներկայիս գծով։ Նրա խոսքով՝ այս տարբերակը պատերազմը...

Հավատքը՝ ժողովուրդներին միավորող կամուրջ․ ՀՀ-ում ՌԴ դեսպանն այցելել է Ախթալայի վանք

Հավատքը՝ ժողովուրդներին միավորող կամուրջ․ ՀՀ-ում ՌԴ դեսպանն այցելել է Ախթալայի վանք

Այսօր Ախթալայի Սուրբ Մարիամ Աստվածածին վանքն իր հոգևոր հարկի ներքո հյուրընկալեց Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին։ Հայտնում է Ախթալայի Սուրբ Մարիամ Աստվածածին վանքի վանահայր Տեր Հեթում քահանա Թարվերդյանը։...

3 փաստ՝ հատուկ Արարատ Միրզոյանի համար․ ինչպես են վարվել ադրբեջանցիները՝ մոլորվելով սահմանն անցած հայերի հետ

3 փաստ՝ հատուկ Արարատ Միրզոյանի համար․ ինչպես են վարվել ադրբեջանցիները՝ մոլորվելով սահմանն անցած հայերի հետ

Այսօր՝ հոկտեմբերի 21-ին լուր տարածվեց, որ ադրբեջանցի հովիվ է հատել Հայաստանի սահմանը: ՊՆ-ն չէր մեկնաբանել լուրը, ԱԱԾ-ն էլ նշել էր, թե տեղեկություն չունի։ Հետո պարզվեց՝ իրականություն է, չնայած որ մինչև հիմա չեն հաստատել փաստը։ Մեզ մոտ վաաղուց նման լուրերը մամուլն է...