Ադրբեջանը կփորձի ԱՄՆ-ում երկու նպատակի հասնել. Արթուր Խաչատրյան

6 Օգոստոսի, 2025

Միացյալ Նահանգներում, ամենայն հավանականությամբ, նախաստորագրվելու է խաղաղության համաձայնագրի վերաբերյալ փաստաթուղթ։ Դրա մասին News.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արթուր Խաչատրյանը։

«Ադրբեջանը կպահանջի, որ Հայաստանը տեղում դիմի ԵԱՀԿ-ին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ինստիտուտը լուծարելու համար։ Երկրորդ փաստաթուղթը կարող է կապված լինել  Հայաստանի տարածքով ադրբեջանցիների և ադրբեջանական բեռների անցման վերաբերյալ Հայաստանի համաձայնության հետ։ Փաստացի, Փաշինյանը կհամաձայնի Ադրբեջանին միջանցք տրամադրել, որի նկատմամբ Հայաստանի ինքնիշխանությունը կսահմանափակվի։ Ադրբեջանցիները կշարժվեն առանց խոչընդոտի, մինչդեռ դրա դիմաց Հայաստանը ոչինչ չի ստանա։

Փաշինյանն այս ամոթալի պարտությունը իբրև հաղթանակ կներկայացնի, քանի որ նրան անհրաժեշտ է ինչ-որ թուղթ, որի վրա գրված կլինի «խաղաղություն»։ Նա պատրաստ է ցանկացած զիջման գնալ հանուն այդ թղթի կտորի համար։ Ադրբեջանը հիանալի հասկանում է դա, ուստի ավելի ու ավելի նոր պահանջներ է առաջ քաշում։

Այս փաստաթուղթը Հայաստանին ոչինչ չի տա, մինչդեռ Ադրբեջանը կհասնի համաձայնության՝ լուծարելու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ինստիտուտը և միջանցքը։ Դրանից կշահի նաև անձամբ Փաշինյանը, քանի որ ներքաղաքական գործընթացների համար հաղթաթուղթ կստանա»,- նշել է խորհրդարանականը։

Նրա կարծիքով՝ Միացյալ Նահանգներին անհրաժեշտ է վերահսկողություն այս ճանապարհի նկատմամբ՝ Կենտրոնական Ասիա հասնելու համար, քանի որ խնդիր է դրված վերահսկողություն հաստատել Կովկասի և Կենտրոնական Ասիայի, ինչպես նաև Իրանի և Ռուսաստանի հարավի էներգետիկ պաշարների նկատմամբ, միաժամանակ ապահովել Թուրքիայի և թուրքալեզու ժողովուրդների միջև կապը։ Խաչատրյանը չի բացառել, որ Ադրբեջանը Աբրահամի համաձայնագրերին միանալու պարտավորություններ կստանձնի։

«Այս նախագծի իրականացումը լուրջ սպառնալիք է Իրանի համար։ Այն սպառնալիք է նաև Ռուսաստանի համար, քանի որ նրա դիրքերը Կենտրոնական Ասիայում կթուլանան»,- նշել է նա։

Նրա գնահատմամբ՝ Փաշինյանն անում է այն, ինչ ասում էր 2001 թվականի մայիսից ի վեր. «Թող թուրքերն ու ամերիկացիներն օգտվեն դրանից, իսկ մենք փող կվաստակենք»։

Պատգամավորը հավելել է, որ այն մարդը, որը խոստացել է ոչինչ չանել ժողովրդի թիկունքում, մոլորեցնում է ժողովրդին և ամեն ինչ գաղտնի է պահում։

«Եթե լրագրողը չլիներ, որը հրապարակել էր առաջիկա հանդիպման մասին տեղեկությունը, մենք, հավանաբար, կիմանայինք դրա մասին։ Բացի դրանից, եթե Ադրբեջանի ԱԳՆ-ն չլիներ, մենք չէինք իմանա, որ այսպես կոչված խաղաղության պայմանագրի տեքստը համաձայնեցված է, այսինքն՝ այն տեքստը, որը մշակվել է Բաքվում։

Փաշինյանի և Ալիևի միջև յոթ տարի տևած բանակցությունները Հայաստանին որևէ հաջողության չեն բերել։ Ղարաբաղյան բանակցությունները ձախողվել են, ինչը հանգեցրեց պատերազմի, իսկ դրանից հետո մենք ամեն օր հայտնվում ենք էլ ավելի բարդ դրության մեջ, քան նախորդ օրն էր»,- եզրափակեց Խաչատրյանը։

Նմանատիպ նյութեր

Ժողովուրդն արդեն իսկ մերժել է Սահմանադրության փոփոխության օրակարգը․ Արամ Վարդևանյան

  «Երբ 2026 թվականին տեղի էին ունենում Ազգային ժողովի նախագահության, այդ թվում հենց Ռուբինյանի ընտրությունները, կհիշեք՝ մի պարզ հանգամանք էր քննարկվում, և դա նաև, ի դեպ, գրեթե բոլոր միջազգային գործընկերների հետ հանդիպումների ընթացքում...

Ի՞նչ են քննարկելու Ռուսաստանի, Չինաստանի և ԱՄՆ-ի առաջնորդները. Պեսկովը մանրամասնում է

Ի՞նչ են քննարկելու Ռուսաստանի, Չինաստանի և ԱՄՆ-ի առաջնորդները. Պեսկովը մանրամասնում է

Ռուսաստանի, Չինաստանի և ԱՄՆ-ի առաջնորդների հանդիպման ընթացքում, որը կկայանա Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության (ԱԽՏՀ) գագաթնաժողովի շրջանակում, դժվար թե քննարկվեն Եվրամիության հակառուսական պատժամիջոցները։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի...

Մի շարք միջազգային կազմակերպություններ արձանագրել են Հայաստանի հետընթացը․ Լիլիթ Գալստյան

  «Պարոն Ռուբինյան, ԵԽԽՎ դիտորդական պատվիրակության զեկույցը հորդորում է Հայաստանի իշխանություններին դադարեցնել ընդդիմության նկատմամբ ընտրովի քրեական հետապնդումը, ընտրություններին առնչվող դատավարություններում ապահովել պատշաճ...

Դատախազությունն ու դատարանը քամահրական վերաբերմունք են դրսևորում ԱԺ նկատմամբ․ Մանուկյան 

«Քիչ առաջ, սիրելի՛ հայրենակիցներ, ՔՊ-ն դեմ քվեարկեց օրակարգում Հայաստանում բռնաճնշումների և քաղբանտարկյալների վերաբերյալ հայտարարության նախագիծն ընդգրկելուն։ Ամենատիպիկ օրինակը հենց այս Ազգային ժողովն է, որը ցույց է տալիս, թե ինչ վիճակում...

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողը վեց կրակոց է արձակել Անի Ավետիսյանի ուղղությամբ

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողը վեց կրակոց է արձակել Անի Ավետիսյանի ուղղությամբ

Շաքի ներխուժած և հայ կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայող Նասիմի Մուսաևի գործը կքննի Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հրաչ Դաջունցը։ Դատարան ուղարկված գործից «Փաստինֆո»-ի փոխանցմամբ՝ Մուսաևը Ադրբեջանում ծառայության է անցել 2026 թվականի հունվարի...