Առաջին կադրերն են հրապարակվել Շաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորված Անի Ավետիսյանից։ Նրան շքանշան են տվել՝ որպես մայր հերոսուհի։
Հիշեցնենք, որ Անի Ավետիսյանը վնասվածքներ է ստացել իր իսկ տանը՝ հայ-ադրբեջանական սահմնաը հատած զինված ադրբեջանցի զինծառայողի կրակոցից։ Երեկ քույրը լրագրողներին պատմել էր, որ առաջինը երեխաներն են տուն հասել դպրոցից ու տեսել են հյուրասենյակում զինված ադրբեջանցի է պառկած։ Զինծառայողը պատանդ է վերցրել երեխաներին, իսկ մայրը նրանց պաշտպանելիս կորցրել է ձախ ձեռքի 3 մատները:






