Ի՞նչ է պատմել ադրբեջանցի զինծառայողը հայ ընտանիք ներխուժելու մասին․ «Ժողովուրդ»

13 Հոկտեմբերի, 2026

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթին բացառիկ մանրամասներ են հայտնի դարձել, թե ինչ է պատմել ՀՀ սահմանն ապօրինի հատած և հայ ընտանիք ներխուժած, մահափորձ իրականացրած ադրբեջանցի զինծառայող Նասիմի Մուսաևը։

Թեև նախաքննական մարմինը գործը քննում է խիստ գաղտնիության պայմաններում, և ընդդիմադիրներին առնչվող գործերի նման հընթացս մամուլի հաղորդագրություններ ու նսեմացուցիչ տեսանյութեր չի տարածում, այնուամենայնիվ, որոշ տեղեկություններ «Ժողովուրդ»-ին հասու դարձան:

Մասնավորապես, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Մուսաևը իրավապահների մոտ արդարացել է, թե հայ ընտանիքի տուն մտնելիս որևէ մեկին վնասելու մտադրություն չի ունեցել։ Նրա պնդմամբ՝ մի քանի անգամ խնդրել է՝ «թողեք գնամ», սակայն, երբ տանտիրուհին բռնել է իր զենքի առաջամասից, ինքը կրակել է։ Ավելին՝ ադրբեջանցի զինծառայողը գրավոր պնդել է, թե դրանից հետո կինը և ընտանիքի անդամները հարձակվել են իր վրա, դանակով հարվածել ու ծեծել իրեն։ Կարծես, ինքը անմեղ կանգնած է եղել մի վայրում, հայ ընտանիքը հարձակվել է իր վրա:

Ուշագրավ է նաև Մուսաևի պատմած մեկ այլ դրվագ։ Ըստ նրա՝ ինքը, արդեն արնաքամ վիճակում, կարողացել է փախչել տնից, իսկ ավելի ուշ իրավապահները նրան հայտնաբերել են դաշտում՝ վիրավոր վիճակում։

Մինչդեռ ադրբեջանցի զինծառայողի կրակոցներից վիրավորված Անի Ավետիսյանը հոկտեմբերի 1-ին իր տանը տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ «Ազատությանը» բոլորովին այլ, բավականին դաժան մանրամասներ է պատմել։ Նրա խոսքով՝ զինված տղամարդը զենքն ուղղել է երեխաների վրա, ապա կրակել իր ուղղությամբ։ Կինը պատմել է, որ փորձել է պաշտպանել երեխաներին, բռնել զենքը, ինչի հետևանքով վնասվել է ձեռքը, իսկ հետագա կրակոցից՝ նաև ոտքը։ Նրա պնդմամբ՝ զինծառայողը փորձել է կրկին լիցքավորել զենքը, սակայն ի վերջո փախել է տնից։

«Եթե ես էդ րոպեին չկողմնորոշվեի, հիմա համ ես չէի լինի, համ էլ երեխեքը»,– «Ազատությանն» ասել է Անի Ավետիսյանը։

Այսպիսով՝ ադրբեջանցի զինծառայողի՝ «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձած ցուցմունքն ու տուժած կնոջ հրապարակային պատմությունը էականորեն տարբերվում են։ Մի դեպքում զինծառայողը կրակոցը ներկայացնում է որպես ընտանիքի անդամների գործողություններին արձագանք, մյուս դեպքում կինը պնդում է, որ զինված անձից պաշտպանել է իրեն ու երեխաներին։

Թե իրականում ինչ է տեղի ունեցել այդ տանը, ինչ հանգամանքներում են արձակվել կրակոցները, և ինչ ապացույցներով են հաստատվում կամ հերքվում կողմերի ներկայացրած վարկածները, պետք է պարզի նախաքննությունը։ Եթե իրապես օբյեկտիվ լինի, այլ ոչ թե քաղաքական իշխանության թելադրանքով ևս այս գործը քննի, ինչպես Փաշինյանի ընդդիմախոսների գործերն է քննում»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Նմանատիպ նյութեր

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ |Շինարարների փողոցում քանդում են կրպակներն ու խանութները

Լարված իրավիճակ Աջափնյակում․ Շինարարների փողոցում քանդում են կրպակներն ու խանութները։ Ավելի վաղ Երևանի քաղաքապետարանի պաշտոնյաները բանավոր տեղեկացրել էին, որ այսօր՝ 9:30-ին, կսկսեն Շինարարների փողոցում կրպակների քանդումը։...

Կալասը կոչ է արել ԵՄ-ին մշակել անվտանգության սպառնալիքներին արագ արձագանքելու մեխանիզմ

Կալասը կոչ է արել ԵՄ-ին մշակել անվտանգության սպառնալիքներին արագ արձագանքելու մեխանիզմ

Եվրամիությանը (ԵՄ) անհրաժեշտ է մշակել արտակարգ անվտանգության արձանագրություն՝ սպառնալիքների առաջացման դեպքում պատասխան միջոցները արագ համաձայնեցնելու համար։ Այս կարծիքն է հայտնել ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա...

Մասիս-Ռանչպար ավտոճանապարհին կամրջի մոտ բախվել են «Nissan Note»-ը և «ԶԻԼ» բեռնատարը․ կան վիրավnրներ

Մասիս-Ռանչպար ավտոճանապարհին կամրջի մոտ բախվել են «Nissan Note»-ը և «ԶԻԼ» բեռնատարը․ կան վիրավnրներ

Երեկ՝ հոկտեմբերի 12-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 20։20-ի սահմաններում Մասիս-Ռանչպար ավտոճանապարհին բախվել են 24-ամյա Արսեն Ա․-ի վարած «Nissan Note» մակնիշի ավտոմեքենան և 63-ամյա Աշոտ Ա․-ի վարած «ԶԻԼ» մակնիշի բեռնատարը։ Ինչպես հայտնում...

Զելենսկին և Պուտինը պետք է հանդիպեն՝ այս հիմար պատերազմին վերջ դնելու համար․ Թրամփ

Զելենսկին և Պուտինը պետք է հանդիպեն՝ այս հիմար պատերազմին վերջ դնելու համար․ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ուկրաինական հակամարտության կարգավորման համար անհրաժեշտ է Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Վոլոդիմիր Զելենսկու հանդիպումը։ Գրում է Kommersant.ru-ն։ «Միակ բանը, որ գիտեմ, այն է, որ Զելենսկին և Պուտինը պետք...