Աբու Դաբիում բանակցություններն ավարտվել են․ Թրամփի բանագնացները կմեկնեն Մոսկվա, ապա՝ Զելենսկու հետ հանդիպման

11 Նոյեմբերի, 2026

Աբու Դաբիում Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի պատվիրակությունների եռակողմ բանակցություններն ավարտվել են։

ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին շնորհակալություն է հայտնել Սթիվ Ուիթքոֆին և Ջարեդ Քուշներին՝ բանակցություններում ակտիվ դերակատարություն ունենալու համար։

Նրա խոսքով՝ կարևորն այն չէ, թե ինչպես են գնահատում նրանց աշխատանքը, այլ այն, թե նրանց միջնորդական առաքելության շնորհիվ քանի մարդու կյանք կհաջողվի փրկել։

Բանակցություններից հետո Ջարեդ Քուշները հայտարարել է, որ վաղը կմեկնի Մոսկվա՝ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպելու։ Այնուհետև նա Ուիթքոֆի հետ կուղևորվի Դուբլին՝ Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպման։

Հիշեցնենք՝ Աբու Դաբիում  Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի պատվիրակությունների եռակողմ բանակցությունները շարունակվել են երկու օր՝ նոյեմբերի 10-11-ը ներառյալ։

Նմանատիպ նյութեր

Թուրք աշխատակիցներ՝ Հանրապետական մարզադաշտում․ Armsport.am-ը պարզաբանում է ստացել ՀՖՖ-ից

Թուրք աշխատակիցներ՝ Հանրապետական մարզադաշտում․ Armsport.am-ը պարզաբանում է ստացել ՀՖՖ-ից

Այսօր՝ նոյեմբերի 11-ին, հասարակական գործիչ, ռեփեր և պրոդյուսեր Դավիթ Աղաջանյանը (NAY 374) իր ինստագրամյան էջում տեսանյութ է հրապարակել Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտից։ Տեսանյութում նա նշում է, որ մարզադաշտ այցելության ժամանակ աշխատակիցների...

Վարդգես Գասպարին է բողոք գրել վրաս, ենթադրում եմ՝ կախաղան է ինձ սպասվում. Գեղամ Մանուկյան

  «Ես հիմա ամբաստանյալ եմ, ինչպես բոլոր քաղաքական դատավարություններում է, պաշտպաններին և մեղադրվողներին արգելվում է գաղտնիքները հրապարակել։ Վարդգես Գասպարին է բողոք գրել վրես։ Ենթադրում եմ՝ կախաղան է ինձ սպասվում։ Որոշում դեռ չեն...

Նոր հարձակման դեպքում Իրանը պատասխան հարվածներ կհասցնի․ Ռեզայի

Նոր հարձակման դեպքում Իրանը պատասխան հարվածներ կհասցնի․ Ռեզայի

Իրանն ԱՄՆ-ի կողմից նոր հարձակման դեպքում պատասխան հարվածներ կհասցնի: Այս մասին Al Mayadeen հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզային։ «ԱՄՆ-ի ցանկացած նոր հարձակում կարժանանա պատասխան հարվածների,...

Քրեակատարողական ծառայությունն արդարանում է

Քրեակատարողական ծառայությունն արդարանում է

ՔԿԾ-ն ներկայացրել է Արսեն Գևորգյանի մահվանը նախորդող իրադարձությունների ժամանակագրությունը: «Հաշվի առնելով հանրային շրջանակներում քննարկումները, ինչպես նաև անհարկի շահարկումները բացառելու համար՝ ստորև ներկայացնում ենք ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն»...

Կենսաթոշակները չեն բարձրանա․ կառավարությունը փող չունի

Կենսաթոշակները չեն բարձրանա․ կառավարությունը փող չունի

Հայաստանում կենսաթոշակների բարձրացում նախատեսված չէ։ Այս մասին այսօր Ազգային ժողովում 2027 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտարարել է ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։ Նախարարի խոսքով՝ պետական բյուջեի հնարավորությունները թույլ չեն տալիս այս...