Ինչ է հայտնի Փաշինյան-Ալիև այսօր կայացած հանդիպումից․ մանրամասներ

4 Փետրվարի, 2026

Փետրվարի 4-ին Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն Աբու Դաբիում՝ Արաբական Միացյալ Էմիրություններում, հանդիպում է ունեցել Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի հետ:

Կողմերը ողջունել են Վաշինգթոնում ԱՄՆ նախագահ Դոնալդ Ջ. Թրամփի հյուրընկալությամբ և վկայությամբ կայացած Խաղաղության գագաթնաժողովի պայմանավորվածությունների իրականացման գործում արձանագրված առաջընթացը: Նրանք նշել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի դրական դինամիկայի պահպանման և առաջմղման կարևորությունը՝ երկկողմ ձևաչափով:

Կողմերն ընդունել են, որ երկու հասարակություններն էլ ականատես են լինում խաղաղության իրական օգուտներին՝ առօրյայում։ Նրանք գոհունակություն են հայտնել երկկողմ առևտրի մեկնարկի և Ադրբեջանից Հայաստան նավթամթերքի շարունակական արտահանման, ինչպես նաև երրորդ երկրներից հացահատիկի և այլ ապրանքների տարանցման իրականացման կապակցությամբ՝ Ադրբեջանի տարածքով դեպի Հայաստան:

Կողմերը համաձայնել են շարունակել ուսումնասիրել երկկողմ առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման հնարավորությունները։

Նրանք նաև ողջունել են քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների փոխադարձ այցելությունները և համաձայնել վստահության ամրապնդման միջոցառումների ընդլայնման անհրաժեշտության հարցում։

Վարչապետ Փաշինյանը և նախագահ Ալիևը քննարկել են TRIPP-ի և այլ ենթակառուցվածքների նախագծերի իրականացումը։

Հայաստանի վարչապետը և Ադրբեջանի նախագահը վերահաստատել են իրենց պատրաստակամությունը՝ շարունակելու աշխատանքը երկու երկրների միջև խաղաղության և կայունության հետագա ամրապնդման ուղղությամբ և համաձայնել պահպանել շփումները՝ երկկողմ հարաբերությունների կարգավորման գործընթացին աջակցելու նպատակով։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կառավարության կայքից:

Նմանատիպ նյութեր

Զինվորի մահվան դեպքով 2 զինծառայողի մեղադրանք է ներկայացվել. Քննչական կոմիտե

Զինվորի մահվան դեպքով 2 զինծառայողի մեղադրանք է ներկայացվել. Քննչական կոմիտե

Զինծառայող Տ.Ս․-ի մահվան դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ. 2 զինծառայողի մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 522-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելը)։ Այս մասին հայտնում են ՀՀ Քննչական կոմիտեից:...

Երևանում բախվել են «Hyundai Elantra»-ն և «Chevrolet Volt»-ը. վարորդները տեղափոխվել են հիվանդանոց

Երևանում բախվել են «Hyundai Elantra»-ն և «Chevrolet Volt»-ը. վարորդները տեղափոխվել են հիվանդանոց

Նոյեմբերի 9-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22:20-ի սահմաններում Դավիթ Բեկի 110/5 հասցեի դիմաց բախվել են Կոտայքի մարզի բնակիչ 38-ամյա Միքայել Ս.-ի վարած «Chevrolet Volt» մակնիշի և Լոռու մարզի բնակիչ 28-ամյա Հովսեփ Դ.-ի վարած «Hyundai Elantra» մակնիշի...

Եվրոպական պատվիրակությունը կժամանի Աբու Դաբի, սակայն բանակցություններին չի մասնակցի. Politico

Եվրոպական պատվիրակությունը կժամանի Աբու Դաբի, սակայն բանակցություններին չի մասնակցի. Politico

Եվրոպական պատվիրակությունը կժամանի Աբու Դաբի, սակայն հիմնական բանակցություններին չի մասնակցի։ Ռուսական ԶԼՄ-ների հաղորդմամբ գրում է Politico-ն: Այս մասին պարբերականին հայտնել է գերմանացի անանուն պաշտոնյան։ Նրա խոսքով՝ քննարկումների առաջընթացին զուգահեռ կորոշվի...

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 32 տրանսպորտային միջոց

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 32 տրանսպորտային միջոց

Նոյեմբերի 9-ին ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոնում ստացվել են տրանսպորտային միջոցների արգելափակումների վերաբերյալ բազմաթիվ ահազանգեր։ Դեպքերը գրանցվել են Երևանում, Արագածոտնի, Արարատի, Գեղարքունիքի, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում։ Տրանսպորտային...

Իրանի պարագան լավագույն օրինակներից է, թե ինչպես պետք է ստեղծել և կիրառել անզուգաչափ պայքարի գործիքակազմեր․ Ոսկանյան

Իրանի պարագան լավագույն օրինակներից է, թե ինչպես պետք է ստեղծել և կիրառել անզուգաչափ պայքարի գործիքակազմեր․ Ոսկանյան

Այժմ շատերը չեն հիշում, որ Իրանի դեմ սանձազերծված 44-օրյա պատերազմի նպատակներից մեկը թե՛ Իսրայելի վարչապետի և թե՛ ԱՄՆ-ի նախագահի կողմից հայտարարվում էր Թեհրանում իշխանության տապալումը կամ իրենց եզրույթով՝ «վարչախմբի փոփոխությունը»։ Այս մասին գրել է իրանագետ Վարդան...