Այն, ինչ կատարվում է ընդհանրապես, իրավական խուլիգանություն է. Ռոբերտ Քոչարյան

11 Հոկտեմբերի, 2024

Այս դատական նիստը եթե շարունակվի, ապա կա դատավորի ինքնաբացարկի միջնորդություն և ենթադրաբար, կարող է այդ միջնորդության մեջ նաև այդ հանգամանքը փաստաբանները նշեն։ Այս մասին իր գործով դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ անդրադառնալով գործով դատավորի՝ ժամանակին ՔՊ թեկնածու լինելու հանգամանքին:

«Դուք չեք նկատո՞ւմ․ հիմա ընդհանրապես արդարադատություն կա՞ թե չէ։ Ես ավելի քան մեկուկես տարի կալանավորված եմ եղել ապօրինաբար, չեղած հոդվածով, և մինչ հիմա ինձնից ներողություն չի խնդրել ո՛չ դատախազությունը, ո՛չ ընդհանրպես որևէ պետական մարմին։ Ավելին, շարունակում են աճպարարությամբ այս գործը հետ բերել դատարան ինչ-ինչ նպատակներով։ Այն, ինչ կատարվում է ընդհանրապես, իրավական խուլիգանություն է, ավելի մեղմ բառ չեմ կարողանում օգտագործել։

Ոչ միայն այս գործի հետ կապած․ ընդհանրապես, դուք տեսնում եք կալանավորների քանակը, քաղաքական հետապնդումները։ Այն, ինչ անում են համայնքային ընտրություներից հետո, ոչ ցանկալի համայնքապետեր ընտրվելու պարագայում։ Սա անընդունելի է»,- նշեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում:

Նմանատիպ նյութեր

Անչափահասի նկատմամբ հոգեկան ներգործության դեպք է բացահայտվել

Անչափահասի նկատմամբ հոգեկան ներգործության դեպք է բացահայտվել

Օգոստոսի 12-ին համացանցում տեսանյութ է տարածվել, որում երևում է, թե ինչպես է անձը հոգեբանական ճնշում գործադրում անչափահասի նկատմամբ։ Համայնքային ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է դեպքին առնչվող անձանց ինքնությունը։...

Իրան-ԱՄՆ բանակցություններում լուրջ տարաձայնությունները պահպանվում են․ Reuters

Իրան-ԱՄՆ բանակցություններում լուրջ տարաձայնությունները պահպանվում են․ Reuters

Պարսից ծոցում պատերազմն ամբողջությամբ դադարեցնելու շուրջ Իրանի և ԱՄՆ-ի բանակցություններում լուրջ տարաձայնություններ են պահպանվում։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով իրանական բարձրաստիճան աղբյուրին։ Հաղորդվում է, որ ոչ մի առաջընթաց չի գրանցվել...

Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Զելենսկու հետ

Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Զելենսկու հետ

Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի հետ։ Ուկրաինայի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին՝ ՀՀ վարչապետի պաշտոնում վերանշանակվելու առիթով, հայտնում են կառավարությունից: Կողմերը քննարկել են նաև Հայաստան-Ուկրաինա երկկողմ...

Իրավունք չունենք լուռ հետևելու, թե ինչպես է Արցախը զրկվում ինստիտուցիոնալ ներկայությունից․ Ռոման Երիցյան

Իրավունք չունենք լուռ հետևելու, թե ինչպես է Արցախը զրկվում ինստիտուցիոնալ ներկայությունից․ Ռոման Երիցյան

Հրապարակային դիմում եմ խորհրդարանական և արտախորհրդարանական ընդդիմադիր ուժերին, լրատվամիջոցներին, հասարակական և իրավապաշտպան գործունեություն ծավալող բոլոր կազմակերպությունների ներկայացուցիչներին, ինչպես նաև ստորև շարադրված խնդրով մտահոգ և հետաքրքրված բոլոր անձանց։ Այս...

Կիևյան կամրջի երթևեկությունը օգոստոսի 14-ից կվերականգնվի

Կիևյան կամրջի երթևեկությունը օգոստոսի 14-ից կվերականգնվի

Երևան քաղաքում օգոստոսի 14-ից Կիևյան կամրջով երթևեկությունը կվերականգնվի և կամրջի հարակից ճանապարհահատվածներում կգործեն երթևեկության կազմակերպման նախկին կարգավորումները: Այս մասին հայտնում է  Երևանի քաղաքապետարանը։...