«Վերհիշենք 2015 թվականին առկա իրավիճակը և հիմա նայենք 2026 թվականի դիրքերից։ Շատ հեշտ է դա։ Հեշտ է դա, երբ 2015 թվականին սակագնի բարձրացումն այլևս անվիճելի հարց էր։ Ու, ի դեպ, այդ բարձրացումն էլ դեռ շղթայական էր լինելու, որովհետև էն վիճակում էր ՀԷՑ-ը, որ այդ 15-17 դրամն էր, որ պետք է թանկանար, դեռ դա բարձրանալու էր, հետո էլի էր դրա անհրաժեշտությունը լինելու, որովհետև իրենք, այսպես ասած, արդիականացման այդ հիմնական բարենորոգման աշխատանքները չէին կարողանում այլևս անել։ Զուտ բարձրացնելու էին պարտքը փակելու համար։
Մի քիչ նման է 2015 թվականի ՀԷՑ-ի վիճակը այսօրվա մեր պետական բյուջեի որոշ կառուցվածքային հատվածներին։ Օրինակ՝ մենք 1 միլիարդ 100 միլիոն դոլար մենակ վճարում ենք տոկոսադրույքների սպասարկման համար։ Ի վերջո, այս ամեն ինչը հետագայում կքննարկվի և կհասկանանք, թե ովքեր ինչպես են կառավարում։
Իսկ Սամվել Կարապետյանի մասով թող մի հատ պնդումիս հակադարձեն, թող գտնեն դրա հակադարձման ձևը։ Ասում եմ՝ Սամվել Կարապետյանը որևէ 64 դրամի, լինի դա, թե մեկ դրամի չարաշահման կոնտեքստում դրա հետ առնչություն ունենալու վերաբերյալ որևէ մի իրավիճակում չի ունեցել, ընդհանրապես»,- այս մասին հրավիրված ասուլիսում հայտարարեց ԱԺ փոխնախագահ, «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։



