Էլեկտրաէներգիայի համահարթեցման կամ չգիտեմ ինչ ծրագրին դժվար է հավատով վերաբերվել․ Արամ Վարդևանյան

28 Նոյեմբերի, 2026

 

«Մենք հենց այս պահին, երբ խոսում ենք, ունենք օկուպացված Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք։ 29 743-ի տեսանկյունից եմ ասում։ Հիմա այդ պայմաններում, երբ մեր սուվերեն տարածքից, ինքնիշխան տարածքից դուրս չեն գալիս Ադրբեջանի զինված ուժերը, երբ Բաքվում մեր հայրենակիցների դեռևս խայտառակ դատավարությունները, պատանդի կարգավիճակում պահելը շարունակվում են, դրան զուգահեռ մի հատ էլ ասում են՝ ձեր սահմանադրությունը ուզում ենք, որ լինի կապույտ գույն։ Հիմա այս ամենի պայմաններում, երբ մի հատ էլ խոսում ենք էլեկտրաէներգիայի համահարթեցման կամ չգիտեմ ինչ ծրագրի մասին, մի քիչ դժվար է լինում հավատով վերաբերվել։ Մի քիչ վստահության դեֆիցիտ է նկատվում։ Այն, որ մեզ տարածաշրջանում ենթակառուցվածքների, բիզնես գործունեության պայմանները որքան լավը լինեն, դասական իմաստով լինի ապաշրջափակում, տնտեսական հնարավորությունների առկայություն, քավ լիցի, միայն դրական կարելի է ասել, բայց դա պետք է լինի իրական փոխադարձության հիման վրա»,- այս մասին հրավիրված ասուլիսում հայտարարեց ԱԺ փոխնախագահ, «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

Նմանատիպ նյութեր

Այս սահմանադրության նախագիծը ալիևյան է իր ծագմամբ և կրկնակի ալիևյան է իր բովանդակությամբ․ Ռոբերտ Քոչարյան

Այս սահմանադրության նախագիծը ալիևյան է իր ծագմամբ և կրկնակի ալիևյան է իր բովանդակությամբ․ Ռոբերտ Քոչարյան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ Սահմանադրության նոր նախագծի մասին «Այն, որ շրջանառության մեջ դրված ՀՀ նոր Սահմանադրության նախագծում իշխանությունները բավարարելու են Ադրբեջանից և Թուրքիայից ամենօրյա ռեժիմով պահանջները՝ Անկախության հռչակագրի, պետական սիմվոլների,...

Սամվել Կարապետյանը որևէ 64 կամ 1 դրամի չարաշահման հետ առնչություն չունի․ Արամ Վարդևանյան

  «Վերհիշենք 2015 թվականին առկա իրավիճակը և հիմա նայենք 2026 թվականի դիրքերից։ Շատ հեշտ է դա։ Հեշտ է դա, երբ 2015 թվականին սակագնի բարձրացումն այլևս անվիճելի հարց էր։ Ու, ի դեպ, այդ բարձրացումն էլ դեռ շղթայական էր լինելու, որովհետև էն...

ՀՀ-ի դեմ միջազգային արբիտրաժային վեճերը քիչ չեն և դա շատ անհանգստացնող է․ Արամ Վարդևանյան

  «Այն, որ Հայաստանի Հանրապետության դեմ միջազգային արբիտրաժային վեճերը սակավաթիվ չեն, շատ անհանգստացնող հանգամանք է։ Տեխնիկական առումով ասեմ՝ բոլորը հնարավորություն ունեն հետևելու, թե ինչ գործեր կան արբիտրաժային դատարաններում։...

ՀԷՑ-ում 10 տարվա հարկային ստուգումներով 0 դրամի խախտում է հայտնաբերվել․ Վարդան Ալոյան

  «ՀԷՑ-ում, ուրեմն, վերջին 10 տարիների ընթացքում իրականացված հարկային ստուգումներով գիտե՞ք՝ ինչքան խախտում է արձանագրվել՝ զրո։ Ասենք՝ սովորական մի հատ մարդ, որ մի հատ պուճուր խանութ ունենա, հարկայինը որ գա ստուգի, ոնց էլ չլինի, մի...

Մասիսում նախընտրական պաստառներն առավել տեսանելի դարձնելու նպատակով փորձել են ծառեր հատել․ ՆԳՆ

Մասիսում նախընտրական պաստառներն առավել տեսանելի դարձնելու նպատակով փորձել են ծառեր հատել․ ՆԳՆ

ՆԳՆ Քրեական ոստիկանության Արարատի մարզային վարչության և Համայնքային ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները նոյեմբերի 26-ին օպերատիվ տեղեկություններ են ստացել Մասիս քաղաքի 4-րդ փողոցում ապօրինի ծառահատման վերաբերյալ։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ...