ՆԳՆ Քրեական ոստիկանության Արարատի մարզային վարչության և Համայնքային ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները նոյեմբերի 26-ին օպերատիվ տեղեկություններ են ստացել Մասիս քաղաքի 4-րդ փողոցում ապօրինի ծառահատման վերաբերյալ։
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Մասիսի համայնքապետարանի աշխատակիցները նշված հասցեում փորձել են ծառեր հատել՝ համայնքապետի թեկնածուներից մեկի նախընտրական քարոզչական պաստառներն առավել տեսանելի դարձնելու նպատակով, սակայն ոստիկանների միջամտությամբ ծառահատումը կանխվել է։
Նույն օրը 47-ամյա, 64-ամյա և 51-ամյա տղամարդիկ ձերբակալվել և կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել են Մասիսի քննչական բաժին։



