18+ ֆիլմը դիտարկել են որպես կրթական նյութ 14–15 տարեկանների համար. Գալստյան

27 Նոյեմբերի, 2026

«Դասագրքաստեղծությունը պատասխանատու գործընթաց է, որին, սակայն անփութությամբ և անպատասխանատվությամբ է վերաբերվում համապատասխան կառույցը»,- նշել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանն՝ անդրադառնալով 9-րդ դասարանի ռուսերենի դասագրքում առկա մի առաջադրանքին՝ դիտել «Слово пацана. Кровь на асфальте» սերիալի առաջին սերիան և այդ մասին կարծիք գրել, այն դեպքում, երբ այդ սերիալն ունի 18+ տարիքային սահմանափակում։

Լիլիթ Գալստյանը գրել է. «9-րդ ԴԱՍԱՐԱՆԻ ՌՈՒՍԵՐԵՆ ԴԱՍԱԳՐՔԻ ԱՌԱՋԱԴՐԱՆՔԸ

Նայել 18+տարիքային սահմանափակում ունեցող

«Слово пацана»- հեռուստասերիալի 1-ին մասը․․․։

Ի՜նչ ասել․․․․Նորից պիտի հաստատեմ տարիներ բարձրաձայնած մտահոգությունս․ դասագրքաստեղծությունը պատասխանատու գործընթաց է, որին, սակայն անփութությամբ և անպատասխանատվությամբ է վերաբերվում համապատասխան կառույցը։

Եվ, միևնույն ժամանակ, ինչ անդրդվելի է ԿԳՄՍ–ն «իրական Հայաստանի» կեղծ և ապազգային գաղափարախոսության հանրահռչակման հանձնառության մեջ։

«Слово пацана»- հեռուստասերիալը պաշտոնապես ունի 18+ տարիքային սահմանափակում։ Աներկբա է, որ սյուժեում ներկայացվող քրեական ենթամշակույթը, խմբակային բռնությունը, ուժի պաշտամունքը, վախի միջոցով հեղինակություն ձեռք բերելը և հանցավոր խմբերի ներքին «պատվո կանոնները» կարող են դեռահասների կողմից ընկալվել որպես վարքագծի ընդունելի կամ նույնիսկ գրավիչ մոդելներ։

Անընդունելի է և միաժամանակ՝ անբացատրելի, թե ինչ չափորոշիչով են առաջնորդվել հեղինանկները, երբ 18+ ֆիլմը դիտարկել են որպես կրթական նյութ։

14–15 տարեկանը երեխաները դեռևս չունեն բավարար քննադատական մտածողություն՝ էկրանին ներկայացվող իրականությունն ու գեղարվեստական դրամատիզացիան հստակ տարանջատելու համար։ Հետևաբար, քրեական աշխարհի կանոնների, բռնության, հաշվեհարդարի և ուժի միջոցով խնդիրներ լուծելու մոտեցումների ռոմանտիկացումը միանշանակ նպաստում է դրանց նորմալացմանը։

Պարզապես անընդունելի է, երբ նման բովանդակությունը ոչ միայն հասանելի է դառնում դեռահասներին, այլ ներկայացվում է որպես պարտադիր կամ հանձնարարելի դիտման առարկա։

Իսկ մինչ այդ ԿԳՄՍ–ն կրկնակի կամ անկախ փորձաքննություն կազմակերպելու փոխարեն՝ հանրակրթական հաստատություններից հեռացնում է փառքի անկյուններն ու պատերից ջնջում է հերոսների նկարները։

Ամոթ և ոչ պրոֆեսիոնալիզմ, այլ գնահատական չունեմ․․.»։

Նմանատիպ նյութեր

Ադրբեջանն ու Հայաստանը պատրաստ են հերթով ստանձնել ԱՊՀ նախագահությունը․ Լեբեդև

Ադրբեջանն ու Հայաստանը պատրաստ են հերթով ստանձնել ԱՊՀ նախագահությունը․ Լեբեդև

Ադրբեջանը 2027 թվականին կստանձնի ԱՊՀ համանախագահությունը, իսկ 2028 թվականին՝ առաջին անգամ կդառնա Համագործակցության նախագահող երկիր։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը։ Նրա խոսքով՝ Ադրբեջանն ու Հայաստանը նախկինում...

Վրաստանի դեսպանը կանչվել է Թուրքիայի ԱԳՆ

Վրաստանի դեսպանը կանչվել է Թուրքիայի ԱԳՆ

Անկարայում Վրաստանի դեսպանը կանչվել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարություն։ TRT Haber-ի փոխանցմամբ՝ Անկարայում Վրաստանի դեսպան Արչիլ Կալանդիան կանչվել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարություն՝ Բաթումիում «Բեշիկթաշ»-ի և «Հապոել Բեեր Շևա»-ի միջև ՈՒԵՖԱ-ի Եվրոպայի...

Կադրային ցունամի․ «Կարճ ասած»

Նիկոլ Փաշինյանի կադրային քաղաքականությանը բազմիցս անդրադարձել ենք։ Երեկ հերթական անգամ փորձեց բացատրել պաշտոնանկությունների իր մեթոդը՝ հայտարարելով՝ նշանակումներն ու ազատումները հո ինքնանպատակ չեն,...

Նոյեմբերի 28-30-ը շինարարության պատճառով կփակվի Տիգրան Մեծի պողոտայի մի հատվածը

Նոյեմբերի 28-30-ը շինարարության պատճառով կփակվի Տիգրան Մեծի պողոտայի մի հատվածը

Շինարարական աշխատանքներով պայմանավորված, նոյեմբերի 28-ին՝ ժամը 23:00-ից մինչև նոյեմբերի 30-ը՝ ժամը 06:00-ն Տիգրան Մեծի պողոտա – Ագաթանգեղոսի փողոց խաչմերուկից մինչև Խորենացու փողոցի հատվածը ժամանակավորապես ամբողջությամբ փակ է լինելու երթևեկության համար: Հայտնել են...

Համայնքային ընտրություններից առաջ Դավիթ Համբարձումյանը դատապարտվեց ազատազրկման

Համայնքային ընտրություններից առաջ Դավիթ Համբարձումյանը դատապարտվեց ազատազրկման

Մասիսի համայնքապետի թեկնածու Դավիթ Համբարձումյանը դատապարտվեց ազատազրկման։ Վճռաբեկ դատարանը բեկանեց Վերաքննիչ քրեական դատարանի որոշումը՝ գործը նոր քննության ուղարկելու վերաբերյալ և օրինական ուժ տվեց Համբարձումյանին 6 տարի 3 ամիս ժամկետով ազատազրկման դատապարտելու...