Նոր սահմանադրության նախագիծն այսօր փոխանցվել է Ռոբերտ Քոչարյանին. Միկոյան

27 Նոյեմբերի, 2026

Նոր սահմանադրության նախագիծն այսօր փոխանցվել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին: Այս մասին, «News.5tv.am»-ի հարցին ի պատասխան, հայտնել է ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանը:

«Այսօր՝ մոտավորապես կեսօրին, նախագիծը հանձնուքի հետ փոխանցել ենք քրեակատարողական ծառայությանը: Իմ տեղեկություններով՝ այդ նախագիծն արդեն նախագահին են փոխանցել: Ծանոթանալուց հետո՝ մոտակա օրերին, նաև կստանանք նախագահի արձագանքը, որը կհրապարակենք»,- ասաց Միկոյանը:

Ավելի վաղ նախագահ Քոչարյանը հայտնել էր, որ իրեն այդ նախագիծը չեն տրամադրել՝ «ասացին՝ արգելված է», իսկ Միկոյանը պարզաբանել էր, որ «Երևան- Կենտրոն» ՔԿՀ ղեկավարությունը պահանջել էր համապատասխան կայքից «Print Screen»-ներով տպել նախագիծը:

Նմանատիպ նյութեր

Ամերիաբանկի Investor’s Day-ը` նվիրված հայկական և վրացական կապիտալի շուկաներին

Ամերիաբանկի Investor’s Day-ը` նվիրված հայկական և վրացական կապիտալի շուկաներին

Նոյեմբերի 26-ին կայացավ Ամերիաբանկի Investor's Day հատուկ միջոցառումը՝ նվիրված հայկական և վրացական կապիտալի շուկաներին: Միջոցառումը միավորել էր ներդրողներին՝ Ամերիաբանկի և վրացական առաջատար ներդրումային բանկերից մեկի՝ Galt & Taggart-ի ներկայացուցիչների...

Գևորգ Պապոյանը կտրվել է գետնից․ դրա գինը վճարողը մեր քաղաքացին է, ոչ թե չինովնիկը․ Մանուկյան 

«Իմ գնահատմամբ՝ Հայաստանի Հանրապետության և ԵԱՏՄ գործընկերների հարաբերությունները գնալով ավելի վատ վիճակում են հայտնվում, ինչը կանխատեսելի էր։ Պարբերաբար, երբ ասում էինք՝ գտեք ճանապարհ, այսօր դուք եք պատասխանատուն, դուք եք պատասխանատու, որ...

Հայաստանի՝ դեպի ԵՄ կողմնորոշումը և ԵԱՏՄ շրջանակում աշխատանքը համատեղելի չեն․ Պեսկով

Հայաստանի՝ դեպի ԵՄ կողմնորոշումը և ԵԱՏՄ շրջանակում աշխատանքը համատեղելի չեն․ Պեսկով

Հայաստանի՝ դեպի Եվրոպական միություն կողմնորոշումը և ԵԱՏՄ շրջանակում աշխատանքը շարունակելու ցանկությունը միմյանց հետ համատեղելի չեն, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Տնտեսական առումով երկու աթոռի վրա նստելու ցանկությունն ինչ-որ պահի կա՛մ պետք...

Կանգառը կարգելվի

Կանգառը կարգելվի

Տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով նոյեմբերի 30-ից Սարալանջի փողոցի՝ կից սխեմայում նշված ճանապարհահատվածում կարգելվի փոխադրամիջոցների կանգառը,  իսկ տրանսպորտային հոսքերն առանձնացնելու, վերադասավորումները կանոնակարգելու համար Սարալանջի և Տերյան...

Ժողովուրդը ԿԸՀ-ին ակհայտորեն չի վստահում․ Արամ Օրբելյան 

«Առնվազն 58 հազար 500 մարդու ձայն է կորել, իրականում՝ մոտ 60 հազար։ Սա շատ կարևոր է, որովհետև այդ ձայների տարբերությունն ազդում է մի շարք հարաբերությունների վրա։ Ես գտնում եմ, որ տվյալ միջոցը կիրառվել է բացառապես երեք հինգերորդն ապահովելու...