Պուտինն ու Փաշինյանը կքննարկեն անվտանգության հարցերն ու Հայաստանում ռուսական ռազմաբազայի գործունեությունը։ Այս մասին ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ հայտարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
Նրա խոսքով՝ Հայաստանի հետ հարաբերությունները բազմաբնույթ են՝ չնայած առկա դժվարություններին։ Փաշինյանի հետ առաջիկա բանակցությունների օրակարգում կլինի նաև Ռուսաստանի և ԵՄ-ի միջև արտաքին քաղաքական կողմնորոշման ընտրության հարցը։
Հիշեցնենք՝ Փաշինյանը Դուբլինում հայտարարել էր, որ դեկտեմբերի 3-ին, 11-ին և 22-ին կայցելի ՌԴ՝ բանակցությունների համար։ Ավելի ուշ՝ Կրեմլը հաստատել է նրա այցը։





