Հ1-ը ծաղրի առարկա դարձրեց Փաշինյանին. ով է մարդաuպանը. «Ժողովուրդ»

27 Նոյեմբերի, 2026

«Ժողովուրդ»-ը գրում է․ Հանրային հեռուստաընկերության Facebook-ի պաշտոնական էջում տարօրինակ բովանդակությամբ գրառում է հայտնվել՝ «Ո՞վ է մարդասպանը» հարցադրմամբ։ Մեկնաբանությունների բաժնում կարճ ժամանակում թեժ քննարկում է ծավալվել։

Առայժմ պարզ չէ՝ գրառումը հրապարակվել է տեխնիկական վրիպակի հետևանքով, թե հեռուստաընկերության Facebook-յան էջը ենթարկվել է հաքերային հարձակման։ Հրապարակման հանգամանքների վերաբերյալ պաշտոնական պարզաբանում չկա։

Ստեղծված իրավիճակը մի շարք հարցեր է առաջացնում։

Եթե էջը ենթարկվել է հաքերային հարձակման, ապա սա լուրջ հարց է բարձրացնում Հանրային հեռուստաընկերության թվային անվտանգության և սոցիալական հարթակների պաշտպանության մակարդակի վերաբերյալ։ Առավել ևս, որ խոսքը ոչ թե շարքային օգտատիրոջ, այլ հանրային նշանակության լրատվական կառույցի պաշտոնական հարթակի մասին է։ Սա ոչ միայն մեկ անհասկանալի գրառման, այլև կառույցի թվային անվտանգության, վերահսկողության և պատասխանատվության խնդիր է, երբ երկրի թիվ մեկ լրատվական կառույցը չի կարողանում ապահովել սեփական տեղեկատվական հարթակի անվտանգությունը։

Հանրայինում ArmLur.am-ի աղբյուրների փոխանցմամբ՝ մի խումբ փորձել է մի ծրագրի մասով խորհրդավորություն հաղորդել, սակայն գովազդը հակառակ էֆեկտ է ունեցել և շրջվել Նիկոլ Փաշինյանի դեմ։ Համացանցում մարդասպան են հռչակել Փաշինյանին։

ArmLur.am-ը տեղեկացավ, որ Հանրային կապերի և թվային հաղորդակցության ծառայության ղեկավար Լուսինե Թորոսյանն է պատասխանատու այս իրավիճակի համար: Պարզ չի, թե նա ինչպես է հայտնվել Հ1 ում և ինչ մասնագետ է, բայց փաստ է, որ նրա ձեռամբ Հ1-ը ստիպեց ծաղրել Փաշինյանին։

Նմանատիպ նյութեր

Ինչո՞ւ է փոխնախարարը վկայակոչում Փաշինյանին․ ահազանգեր ԲՏԱ նախարարությունից․ «Ժողովուրդ»

Ինչո՞ւ է փոխնախարարը վկայակոչում Փաշինյանին․ ահազանգեր ԲՏԱ նախարարությունից․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարությունից ահազանգեր է ստացել փոխնախարար Տաթևիկ Ասլանյանի աշխատանքային վարքագծի վերաբերյալ։ Խմբագրության աղբյուրների պնդմամբ՝ Ասլանյանը...

Քրեական վարույթի ձգձգման համար ՄԻԵԴ-ը Հայաստանի դեմ վճիռ է կայացրել․ Hetq.am

Քրեական վարույթի ձգձգման համար ՄԻԵԴ-ը Հայաստանի դեմ վճիռ է կայացրել․ Hetq.am

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) այսօր՝ 2026թ. նոյեմբերի 26-ին, Հայաստանի դեմ վճիռ է կայացրել՝ քրեական վարույթի ողջամիտ ժամկետների խախտման պատճառով։ Դատարանը գտել է, որ Բաբայանի գործի քննության ընդհանուր տևողությունը՝ մոտ 7 տարի, չի համապատասխանում...

Խրախուսական քայլ. Ալիեւը չի թաքցնում իր գոհունակությունը․ «Հրապարակ»

Խրախուսական քայլ. Ալիեւը չի թաքցնում իր գոհունակությունը․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ հերթական անգամ Հայաստան այցելեցին ադրբեջանցի քաղհասարակության ներկայացուցիչները, որոնք հայ գործընկերների հետ հանդիպում ունեցան «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակում։ Հայ եւ ադրբեջանցի քաղհասարակության ներկայացուցիչների...

Ադրբեջանից Հայաստան՝ 23.7 մլն դոլարի ապրանք․ ո՞վ է իրականացնում առևտուրը․ «Ժողովուրդ»

Ադրբեջանից Հայաստան՝ 23.7 մլն դոլարի ապրանք․ ո՞վ է իրականացնում առևտուրը․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը Ադրբեջանի մաքսային պետական կոմիտեի հրապարակած տվյալներից տեղեկացավ, որ համաձայն՝ 2026 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսներին Ադրբեջանից Հայաստան է արտահանվել 23 մլն 699 հազար 210 դոլարի ապրանք։ Այս թիվն ուշագրավ է...