«Աղդամն «իր հայրենիքը» լինելու մասին նրան հիշեցրած կլինե՞ն ադրբեջանական կողմի մասնակիցները»․ քաղաքագետ

27 Նոյեմբերի, 2026

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը. «Ի դեպ, Ալեն Սիմոնյանը երեկ եղել է նաև հայ-ադրբեջանական «քաղաքացիականների» հերթական հանդիպման հյուր։ Բնականաբար, նա խոսացած կլինի «խաղաղության» մասին։

Հետաքրքիր է, իսկ Աղդամն «իր հայրենիք» լինելու մասին նրան հիշեցրած կլինե՞ն՝ ադրբեջանական կողմի մասնակիցները։ Երևի թե ոչ։ Բայց էականը դա չէ։ Էականն այն է, որ նրանք հաստատ կհիշեն դա։ Կհիշեն, ու պարզ է, թե ինչ կմտածեն՝ լսելով Սիմոնյանի ներկայիս դիրքորոշումները, առանց նրան անցյալի մասին որևէ հիշեցման։

Պարզապես՝ կլսեն ու կհիշեն, թե նույն մարդը ինչ դիրքորոշում է ունեցել նախկինում։ Եվ արդեն թերևս դժվար չէ պատկերացնել, թե ինչ կմտածեն, թե նրա ներկայիս խոսքն ինչ արժեք կունենա ադրբեջանական ներկայացուցիչների այդ լսարանի առաջ։

Ու հիմա պրոյեկտեք այս պատկերը լայն քաղաքական շրջանակի վրա, Հայաստանի քաղաքական իշխանության խոսքի արժեքը Ադրբեջանի և նաև մյուս քաղաքական դերակատարների համար, հաշվի առնելով նախկին «խոսքերն» ու գրառումները։ Դա ըստ էության «բարոյահոգեբանական զրոյացման» կետն է, որին հասել է Հայաստանի ներկայիս պետական քաղաքականությունը։ Ու դա է, որ գործնականում մեծագույն մի խնդիր է հայկական պետականության համար, դրա միջազգային դերակատարման և սուբյեկտության համար»։

Նմանատիպ նյութեր

ՔՊ-ական համայնքապետները Իրինա Յոլյանի դեմ հայց են ներկայացրել՝ պահանջելով 18 մլն 300 հազար դրամի փոխհատուցում․ «Փաստինֆո»

ՔՊ-ական համայնքապետները Իրինա Յոլյանի դեմ հայց են ներկայացրել՝ պահանջելով 18 մլն 300 հազար դրամի փոխհատուցում․ «Փաստինֆո»

Վաղարշապատի, Սիսիանի, Գառնիի և Սպիտակի համայնքապետերը ևս դիմել են դատարան ընդդեմ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր   Իրինա Յոլյանի դեմ՝ ԱԺ ամբիոնից հնչեցրած հայտարարությունների վերաբերյալ՝ պահանջելով հերքում և փոխհատուցում։ Այս մասին գրում է «Փաստինֆո»-ն։...

Կողոպուտի դեպք՝ Երևանում․ չինացի երիտասարդը հայտնել է, որ իրենից 8 մլն դրամ են հափշտակել

Կողոպուտի դեպք՝ Երևանում․ չինացի երիտասարդը հայտնել է, որ իրենից 8 մլն դրամ են հափշտակել

Նոյեմբերի 11-ին կողոպուտի դեպք է տեղի ունեցել Երևանում։ ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության գվարդիայի հատուկ սպառազինության և մարտավարության գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի 3-րդ դասակի 2-րդ ջոկի ծառայողները նույն օրը՝ ժամը 22։00-ի սահմաններում, ծառայություն...

Ռոբերտ Քոչարյանին թույլատրվեց էլեկտրոնային տարբերակով ծանոթանալ գործի նյութերին

Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին թույլատրվեց էլեկտրոնային տարբերակով ծանոթանալ իր գործի նյութերին։ Նոյեմբերի 27-ի նիստում փաստաբան Արամ Օրբելյանը կրկին բարձրացրեց Ռոբերտ Քոչարյանին գործի նյութերն էլեկտրոնային...

Հայ-ռուսական աշխատանքային խմբի ներկայացուցիչների 2-րդ հանդիպումը կկայանա այսօր

Հայ-ռուսական աշխատանքային խմբի ներկայացուցիչների 2-րդ հանդիպումը կկայանա այսօր

Հայկական երկաթուղու հարցով հայ-ռուսական աշխատանքային խմբի ներկայացուցիչների 2-րդ հանդիպումը կկայանա այսօր` նոյեմբերի 27-ին։ Հայ-ռուսական երկաթուղու հարցերով աշխատանքային խմբի առաջին նիստը կայացել էր Երևանում նոյեմբերի 17-ին։ Հայաստան էին ժամանել ՀԿԵ տնօրենների խորհրդի...

ՀՀ տարածք ներմուծվող առանձին տեսակի գյուղատնտեսական ապրանքների նկատմամբ սակագնային  քվոտա է սահմանվել

ՀՀ տարածք ներմուծվող առանձին տեսակի գյուղատնտեսական ապրանքների նկատմամբ սակագնային քվոտա է սահմանվել

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը հայտնում է․ «ՀՀ կառավարության կողմից հաստատվել է «ՀՀ տարածք ներմուծվող առանձին տեսակի գյուղատնտեսական ապրանքների նկատմամբ սակագնային քվոտա կիրառելու մասին» N1706-Ն որոշումը, որով սահմանվել է սակագնային քվոտա՝ 2027թ․ ընթացքում ՀՀ տարածք...