ՀՀ տարածք ներմուծվող առանձին տեսակի գյուղատնտեսական ապրանքների նկատմամբ սակագնային քվոտա է սահմանվել

27 Նոյեմբերի, 2026

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը հայտնում է․ «ՀՀ կառավարության կողմից հաստատվել է «ՀՀ տարածք ներմուծվող առանձին տեսակի գյուղատնտեսական ապրանքների նկատմամբ սակագնային քվոտա կիրառելու մասին» N1706-Ն որոշումը, որով սահմանվել է սակագնային քվոտա՝ 2027թ․ ընթացքում ՀՀ տարածք ներմուծվող առանձին տեսակի գյուղատնտեսական ապրանքների նկատմամբ, այդ թվում՝ խոշոր եղջերավոր անասունների միս՝ 8,0 հազ․ տոննա, խոզի միս՝ 14,0 հազ․ տոննա, թռչնամիս՝ 45,0 հազ․ տոննա։

Սակագնային քվոտայի շրջանակներում «Բացթողում` ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով նշված ապրանքների ներմուծման ժամանակ կկիրառվի նվազեցված, կամ զրոյական ներմուծման մաքսատուրքի դրույքաչափեր։

Ուշադրություն!
Մաքսատուրքի սակագնային արտոնությունից օգտվելու նպատակով՝ արտաքին տնտեսական գործունեության մասնակցի կողմից Էկոնոմիկայի նախարարություն հայտեր ներկայացվելու վերջնաժամկետը սահմանվել է սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող 10-րդ աշխատանքային օրը։

Հայտը և դրան կից փաստաթղթերը անհրաժեշտ է ներկայացնել նախարարություն՝ էլեկտրոնային եղանակով (էլեկտրոնային հասցեն՝ [email protected]), փոստային կամ առձեռն։ Էլեկտրոնային եղանակով դիմելու դեպքում դիմումն անհրաժեշտ է ներկայացնել ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով՝ էլեկտրոնային թվային ստորագրությամբ»։

Նմանատիպ նյութեր

Կողոպուտի դեպք՝ Երևանում․ չինացի երիտասարդը հայտնել է, որ իրենից 8 մլն դրամ են հափշտակել

Կողոպուտի դեպք՝ Երևանում․ չինացի երիտասարդը հայտնել է, որ իրենից 8 մլն դրամ են հափշտակել

Նոյեմբերի 11-ին կողոպուտի դեպք է տեղի ունեցել Երևանում։ ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության գվարդիայի հատուկ սպառազինության և մարտավարության գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի 3-րդ դասակի 2-րդ ջոկի ծառայողները նույն օրը՝ ժամը 22։00-ի սահմաններում, ծառայություն...

Ռոբերտ Քոչարյանին թույլատրվեց էլեկտրոնային տարբերակով ծանոթանալ գործի նյութերին

Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին թույլատրվեց էլեկտրոնային տարբերակով ծանոթանալ իր գործի նյութերին։ Նոյեմբերի 27-ի նիստում փաստաբան Արամ Օրբելյանը կրկին բարձրացրեց Ռոբերտ Քոչարյանին գործի նյութերն էլեկտրոնային...

«Աղդամն «իր հայրենիքը» լինելու մասին նրան հիշեցրած կլինե՞ն ադրբեջանական կողմի մասնակիցները»․ քաղաքագետ

«Աղդամն «իր հայրենիքը» լինելու մասին նրան հիշեցրած կլինե՞ն ադրբեջանական կողմի մասնակիցները»․ քաղաքագետ

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը. «Ի դեպ, Ալեն Սիմոնյանը երեկ եղել է նաև հայ-ադրբեջանական «քաղաքացիականների» հերթական հանդիպման հյուր։ Բնականաբար, նա խոսացած կլինի «խաղաղության» մասին։ Հետաքրքիր է, իսկ Աղդամն «իր հայրենիք» լինելու մասին նրան...

Հայ-ռուսական աշխատանքային խմբի ներկայացուցիչների 2-րդ հանդիպումը կկայանա այսօր

Հայ-ռուսական աշխատանքային խմբի ներկայացուցիչների 2-րդ հանդիպումը կկայանա այսօր

Հայկական երկաթուղու հարցով հայ-ռուսական աշխատանքային խմբի ներկայացուցիչների 2-րդ հանդիպումը կկայանա այսօր` նոյեմբերի 27-ին։ Հայ-ռուսական երկաթուղու հարցերով աշխատանքային խմբի առաջին նիստը կայացել էր Երևանում նոյեմբերի 17-ին։ Հայաստան էին ժամանել ՀԿԵ տնօրենների խորհրդի...

«Սա շվեդական սեղան չէ». Ի՞նչ է սպասվում Հայաստանին ռուս սահմանապահների դուրսբերումից հետո

«Սա շվեդական սեղան չէ». Ի՞նչ է սպասվում Հայաստանին ռուս սահմանապահների դուրսբերումից հետո

ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահ Կոնստանտին Զատուլինը НСН-ի հետ զրույցում բացատրել է, թե ինչու ռուս սահմանապահների դուրսբերումից և Ռուսաստանից հեռանալուց հետո Հայաստանին դժվար ժամանակներ են սպասվում։ Դեկտեմբերի 3-ին նախատեսված՝ Ռուսաստան կատարելիք այցից...