10 անձի, այդ թվում՝ Իջևան համայնքի նախկին ղեկավարի վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է

27 Նոյեմբերի, 2026

Հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթի նախաքննությամբ պարզվել է, որ 1999-2011 թվականներին Իջևան համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած անձը, օգտագործելով պաշտոնեական դիրքը և նախնական համաձայնության գալով նախկին ԴԱՀԿ ծառայության Տավուշի մարզային ստորաբաժանման հարկադիր կատարողների հետ, կազմակերպել է համայնքին պատկանող երկու անշարժ գույքերի ապօրինի օտարումը։

Հակակոռուպցւիոն կոմիտեից հայտնում են՝ արդյունքում դրանք հարկադիր աճուրդով՝ շուկայական արժեքից էականորեն ցածր գներով, օտարվել են համայնքի ղեկավարի հետ փոխկապակցված անձանց։

Այնուհետև նշված անշարժ գույքերը, համայնքի սեփականությունից ապօրինի դուրս բերվելուց հետո, մի քանի անգամ փոխանցվել են փոխկապակցված անձանց միջև՝ դրանց իրական ծագումը թաքցնելու և վերջնականապես նախկին համայնքի ղեկավարի ընտանիքի տիրապետությանը հանձնելու նպատակով։

Նախաքննությամբ բացահայտվել են նաև համայնքային այլ գույքերի և հողատարածքների օտարման հանգամանքներ, մասնավորապես՝ 2005 թվականին Իջևանի համայնքին փոխանցված 2.24 հա մակերեսով բնակավայրի նպատակային նշանակության հողատարածքը ենթակա չի եղել մասնավորեցման, սակայն հետագայում բաժանվել է առանձին միավորների և օտարվել։

Բացի այդ, 2007 թվականին անցկացված մրցույթների վերաբերյալ փաստաթղթերում, որպես մասնակիցներ նշվել են անձինք, որոնք իրականում ներկա չեն եղել մրցույթներին կամ որոնց մասնակցությունը չի հաստատվել։ Հետագայում այդ հողատարածքներից մի քանիսը վաճառվել են պետությանը՝ ձեռքբերման գներից էականորեն բարձր արժեքներով։

Քրեական վարույթի շրջանակում մեղադրանքներ են ներկայացվել ընդհանուր 10 անձի, այդ թվում՝ Իջևան համայնքի նախկին ղեկավարին։ Նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են դատարան։

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր

ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջև խորանում են տարաձայնությունները․ Politico

ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջև խորանում են տարաձայնությունները․ Politico

Ուկրաինային աջակցելու հարցում ԱՄՆ-ի և Եվրամիության տարբեր մոտեցումները վկայում են Վաշինգտոնի և Բրյուսելի դիրքորոշումների միջև «աճող անդունդի» մասին։ Այս մասին հայտնել է եվրոպական Politico պարբերականը՝ հղում անելով իր աղբյուրներին,  ՏԱՍՍ-ի փոխացմամբ՝ գրում է...

«Mercedes»-ի վարորդն ու ուղևորը փորձել են փախուստի դիմել և մեքենայով մոտ 500 մետր քարշ են տվել ոստիկանին

«Mercedes»-ի վարորդն ու ուղևորը փորձել են փախուստի դիմել և մեքենայով մոտ 500 մետր քարշ են տվել ոստիկանին

Նոյեմբերի 13-ին թմրանյութի իրացման դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Գառնիի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով Ջրվեժ գյուղի 50 և...

«Զանգեզուրի միջանցքի» ռազմավարական նշանակությունը և ներդրումային նոր հնարավորությունները․ ի՞նչ է քննարկել Ալիևի ներկայացուցիչը Կանադայում

«Զանգեզուրի միջանցքի» ռազմավարական նշանակությունը և ներդրումային նոր հնարավորությունները․ ի՞նչ է քննարկել Ալիևի ներկայացուցիչը Կանադայում

Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը Կանադա կատարած աշխատանքային այցի շրջանակում մի շարք հանդիպումներ է ունեցել բարձրաստիճան պաշտոնյաների հետ։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև...

Երևանում բшխվել են «Տ5» երթուղին սպասարկող «Yutong» տրոլեյբուսն ու «Chevrolet Volt»-ը

Երևանում բшխվել են «Տ5» երթուղին սպասարկող «Yutong» տրոլեյբուսն ու «Chevrolet Volt»-ը

Երեկ՝ նոյեմբերի 26-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։20-ի սահմաններում Միկոյան փողոցում բախվել են Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված, Սյունիքի մարզի բնակիչ 59-ամյա Արթուր Ա․-ի վարած «Yutong» մակնիշի՝ Տ5 երթուղին սպասարկող տրոլեյբուսը և Երևանի...

Բաթումում թուրք ֆուտբոլասերների և ոստիկանների միջև բախումներ են եղել

Բաթումում թուրք ֆուտբոլասերների և ոստիկանների միջև բախումներ են եղել

Բաթումում անկարգությունների պատճառով ստիպված են եղել դադարեցնել թուրքական «Բեշիկթաշի» և իսրայելական «Հապոել Բեեր Շևայի» հանդիպումը։ Բաթումի խաղին ժամանել էր թուրքական թիմի շուրջ 15 հազար երկրպագու։ Ոստիկանության հետ բախումները սկսվել են նախ երթի ժամանակ, երբ թուրքական...