«Mercedes»-ի վարորդն ու ուղևորը փորձել են փախուստի դիմել և մեքենայով մոտ 500 մետր քարշ են տվել ոստիկանին

27 Նոյեմբերի, 2026

Նոյեմբերի 13-ին թմրանյութի իրացման դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Գառնիի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով Ջրվեժ գյուղի 50 և 51 փողոցներում տեղադրում են թմրամիջոցներ։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ոստիկանության Գառնիի բաժնի ծառայողները նույն օրը՝ տեղեկությունը ստուգելու նպատակով, օպերատիվ միջոցառում են կազմակերպել նշված փողոցներում, որի ժամանակ Ջրվեժի 51-րդ փողոցում նկատել են նշված ավտոմեքենան։ Ավտոմեքենայի ուղևորը իջել է մեքենայից, ինչ-որ բան տեղադրել փողոցին կից պարսպի տակ, այնուհետև հեռախոսով լուսանկարել նշված վայրը։ Համայնքային ոստիկանը ծառայողական ավտոմեքենայով փակել է ճանապարհը և ավագ համայնքային ոստիկանի հետ մոտենալով նշված ավտոմեքենային՝ ներկայացել են որպես ոստիկանության ծառայողներ և պահանջել վարորդից ու ուղևորից իջնել մեքենայից, սակայն «Mercedes»-ի վարորդը սկսել է մեծ արագությամբ հետընթաց կատարել և բախվել է օգնության հասած Գառնիի բաժնի հերթապահ մասի վարորդի՝ Կոտայքի մարզի բնակիչ 28-ամյա Սևադա Հ.-ի «Mercedes» մակնիշի ավտոմեքենային։

Սևադա Հ.-ն իջել է ավտոմեքենայից և փորձել կանգնեցնել վերջիններիս, սակայն «Mercedes»-ի վարորդն ու ուղևորը բռնել են նրա ձեռքերից և ավտոմեքենայով շուրջ 500 մետր քարշ տվել, ապա բաց թողել, ինչի հետևանքով վերջինը «պոլիտրավմա» ախտորոշմամբ տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։

Նմանատիպ նյութեր

10 անձի, այդ թվում՝ Իջևան համայնքի նախկին ղեկավարի վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է

10 անձի, այդ թվում՝ Իջևան համայնքի նախկին ղեկավարի վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է

Հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթի նախաքննությամբ պարզվել է, որ 1999-2011 թվականներին Իջևան համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած անձը, օգտագործելով պաշտոնեական դիրքը և նախնական համաձայնության գալով նախկին ԴԱՀԿ ծառայության Տավուշի մարզային ստորաբաժանման...

ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջև խորանում են տարաձայնությունները․ Politico

ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջև խորանում են տարաձայնությունները․ Politico

Ուկրաինային աջակցելու հարցում ԱՄՆ-ի և Եվրամիության տարբեր մոտեցումները վկայում են Վաշինգտոնի և Բրյուսելի դիրքորոշումների միջև «աճող անդունդի» մասին։ Այս մասին հայտնել է եվրոպական Politico պարբերականը՝ հղում անելով իր աղբյուրներին,  ՏԱՍՍ-ի փոխացմամբ՝ գրում է...

«Զանգեզուրի միջանցքի» ռազմավարական նշանակությունը և ներդրումային նոր հնարավորությունները․ ի՞նչ է քննարկել Ալիևի ներկայացուցիչը Կանադայում

«Զանգեզուրի միջանցքի» ռազմավարական նշանակությունը և ներդրումային նոր հնարավորությունները․ ի՞նչ է քննարկել Ալիևի ներկայացուցիչը Կանադայում

Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը Կանադա կատարած աշխատանքային այցի շրջանակում մի շարք հանդիպումներ է ունեցել բարձրաստիճան պաշտոնյաների հետ։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև...

Երևանում բшխվել են «Տ5» երթուղին սպասարկող «Yutong» տրոլեյբուսն ու «Chevrolet Volt»-ը

Երևանում բшխվել են «Տ5» երթուղին սպասարկող «Yutong» տրոլեյբուսն ու «Chevrolet Volt»-ը

Երեկ՝ նոյեմբերի 26-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։20-ի սահմաններում Միկոյան փողոցում բախվել են Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված, Սյունիքի մարզի բնակիչ 59-ամյա Արթուր Ա․-ի վարած «Yutong» մակնիշի՝ Տ5 երթուղին սպասարկող տրոլեյբուսը և Երևանի...

Բաթումում թուրք ֆուտբոլասերների և ոստիկանների միջև բախումներ են եղել

Բաթումում թուրք ֆուտբոլասերների և ոստիկանների միջև բախումներ են եղել

Բաթումում անկարգությունների պատճառով ստիպված են եղել դադարեցնել թուրքական «Բեշիկթաշի» և իսրայելական «Հապոել Բեեր Շևայի» հանդիպումը։ Բաթումի խաղին ժամանել էր թուրքական թիմի շուրջ 15 հազար երկրպագու։ Ոստիկանության հետ բախումները սկսվել են նախ երթի ժամանակ, երբ թուրքական...