Զանգեզուրի միջանցքը նոր երթուղի կբացի Արևելքի և Արևմուտքի միջև․ ադրբեջանցի պաշտոնյա

26 Նոյեմբերի, 2026

Ադրբեջանի Էներգետիկայի նախարար Փարվիզ Շահբազովը ելույթ է ունեցել Չինաստանի Ցինդաո քաղաքում անցկացված «Գոտի և ճանապարհ» նախաձեռնության էներգետիկայի նախարարների 4-րդ համաժողովում։ ԱՊԱ-ի փոխանցմամբ՝  ելույթի ընթացքում նշվել է, որ Ադրբեջանն աջակցել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինի առաջարկած «Գոտի և ճանապարհ» նախաձեռնությանը։ Բացի այդ, շեշտվել է, որ «Միջին միջանցքը» ամրապնդում է տրանսպորտային կապերը Չինաստանի և Եվրոպայի միջև, իսկ «Զանգեզուրի միջանցքը» նոր երթուղի կբացի Արևելքի և Արևմուտքի միջև։

«Մեր առաջնորդների քաղաքական կամքով պայմանավորված՝ հարաբերությունները համապարփակ ռազմավարական գործընկերության մակարդակի բարձրացնելը նպաստում է «Գոտի և ճանապարհ» նախաձեռնության շրջանակներում համագործակցության ընդլայնմանը և մաքուր էներգիայի ոլորտում համատեղ նախագծերի զարգացմանը։ Չինական ընկերությունների հետ բազմաթիվ համաձայնագրերի ստորագրումը (որոնք վերաբերում են ցամաքային արևային և ծովային հողմային էներգետիկային, էներգիայի կուտակմանը, ինչպես նաև էլեկտրացանցային ենթակառուցվածքներին), «China Energy»-ի հետ համապարփակ ռազմավարական գործընկերության հաստատումը, արևային էլեկտրակայանի վերջերս շահագործման հանձնումը և էլեկտրացանցերի վերաբերյալ ուսումնասիրությունների իրականացումը այս քաղաքականության կոնկրետ արդյունքներն են», — հավելել է նախարարը։

Նշվել է, որ մի ժամանակաշրջանում, երբ փոխկապակցվածությունը դառնում է ռազմավարական ակտիվ, «Գոտի և ճանապարհ» նախաձեռնությանը Ադրբեջանի վերջին ներդրումը ենթադրում է Եվրասիայի էլեկտրաէներգիայի շուկաների ինտեգրում՝ «կանաչ էներգիայի միջանցքների» միջոցով։ Հատուկ ուշադրություն է դարձվել այդ միջանցքների ստեղծման գործում չինական ընկերությունների հետ համագործակցության ներուժին։

Ընդգծվել է, որ այդ միջանցքները, որոնք ընդգրկում են Կենտրոնական Ասիան, Կասպյան տարածաշրջանը, Հարավային Կովկասը, Թուրքիան և Եվրոպան՝ ձևավորելով «կանաչ էներգիայի գոտի, նաև հնարավորություններ են բացում Չինաստանի հետ բազմակողմ էներգետիկ գործընկերության համար։

Նմանատիպ նյութեր

Երևանում 15-ամյա պատանի է դանակահարվել․ ձերբակալվել է 18-ամյա երիտասարդ

Երևանում 15-ամյա պատանի է դանակահարվել․ ձերբակալվել է 18-ամյա երիտասարդ

Նոյեմբերի 25-ին՝ ժամը 22։06-ին, բժշկական կենտրոններից մեկից ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ կտրած վերքով բուժհաստատություն է տեղափոխվել 15-ամյա պատանի։ Պարզվել է, որ պատանին վնասվածքը ստացել է Երևանի Սմբատ Տարոնցու փողոցում՝ գումարային...

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը երկու օր փակ կլինի

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը երկու օր փակ կլինի

Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը Գոհաբանության տոնի կապակցությամբ այսօր և վաղը չի գործի։ Այս մասին հայտնում են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից։ «Այսօր և վաղը Գոհաբանության տոնի կապակցությամբ դեսպանությունը փակ է»,-նշված է դեսպանության...

97 միլիոն դրամի մաքսատուրքից ազատման արտոնություն՝ նախկին ՀՀԿ-ական Սամվել Ալեքսանյանի երկու ընկերություններին․  Aysor.am

97 միլիոն դրամի մաքսատուրքից ազատման արտոնություն՝ նախկին ՀՀԿ-ական Սամվել Ալեքսանյանի երկու ընկերություններին․ Aysor.am

Գործարար, ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող երկու ընկերությունները կառավարությունից արտոնություն կստանա։ Այս մասին գրում է Aysor․am-ը։ Մասնավորապես, «Ալեքս տեքստիլ» ընկերությանը 97 միլիոն դրամի մաքսատուրքից ազատման արտոնություն կտրվի։...

Բաքուն պահանջել է փոխել Հայաստանի Սահմանադրությունը․ միջազգային մամուլ

Բաքուն պահանջել է փոխել Հայաստանի Սահմանադրությունը․ միջազգային մամուլ

Հայաստանի նոր Սահմանադրության նախագծում Անկախության հռչակագրին հղման բացակայությունը միջազգային մամուլը դիտարկում է Ադրբեջանի առաջ քաշած պահանջներից մեկի կատարման համատեքստում։ Reuters գործակալության նոյեմբերի 23-ի հրապարակման համաձայն՝ Ադրբեջանի համար Հայաստանի...