Նոր Սահմանադրությամբ, ՔՊ-ն պետք է որոշի, թե ով աշխատի դատավոր

24 Նոյեմբերի, 2026

ՀՀ նոր Սահմանադրության առաջարկվող տեքստը բավականին խնդրահարույց դրույթներ ունի, որոնք պարզապես սպառնում են դատական իշխանության անկախությանը։

Մասնավորապես, բավականին քննարկվեց նախագծի 85-րդ հոդվածը՝ դատավորների վերագնահատման մասին։ Համաձայն դրա, Սահմանադրության ուժի մեջ մտնելու օրվանից հետո բոլոր գործող դատավորները միանգամից վերածվում են «ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐՆԵՐԻ»։ Եվ պետք է վերագնահատվեն, բարեվարքությունը ստուգվի, այդ թվում՝ վարքագծի կանոնների, շահերի բախման կանոնների պահպանումը, անհամատեղելիության պահանջների և այլ սահմանափակումների պահպանումը, մասնագիտական կարողությունների ստուգումը և այլն։ Վերագնահատումն իրականացնելու է Դատավորների վերագնահատման հանձնաժողովը:

Ամենաուշագրավը հենց այստեղ է։ Դատավորների վերագնահատման հանձնաժողովը կազմված է լինելու հինգ անդամից, որոնցից երկուսն ընտրվում են Հանրապետության նախագահի, երկուսը՝ Մարդու իրավունքների հանձնակատարի, մեկը` Կառավարության առաջարկությամբ: Այսինքն՝ առաջարկում է ՔՊ-ական իշխանությունը։

Իսկ ո՞վ է ընտրելու դատավորների վերագնահատման հանձնաժողովի անդամներին։ Նրանց ընտրելու է Ազգային ժողովը` պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ: Այսինքն՝ զուտ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմ ձայներով կարող են ընտրել Դատավորների վերագնահատման հանձնաժողովի անդամներին։

Ստացվում է՝ թե ովքեր պետք է Հայաստանում աշխատեն դատավոր, որոշելու է իշխող մեծամասնությունը, կազմվելու է դատավորների ցանկը իրենց ճաշակով։

Ի դեպ, Դատավորների վերագնահատման հանձնաժողովի եզրակացությունները ենթակա չեն վերանայման դատական կարգով:

Այսինքն՝ անկախ դատարանները ՔՊ-ի պատկերացմամբ հենց այսպես են կառուցում՝ դատավորներին պահելով մշտական կախվածության մեջ։

Նմանատիպ նյութեր

«Ղարաբաղի մեր հայրենակիցների ցանկալի տեղանունները ISO ստանդարտում չկան»․ ՆԳ նախարարի պարզաբանումը

  Սահմանադրության նախագծի քննարկումների ժամանակ հենց ՆԳՆ–ն այդ առաջարկը ներկայացրել և ես ուրախ եմ, որ վերջնական հրապարակված տարբերակում կա այդ կարգավորումը։ Այս մասին, այսօր՝ նոեմբերի 24–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց ՆԳ...

Աշխարհաքաղաքական «գործ»․ տեղի կունենա Ագնեսա Խամոյանի, Լևոն Քոչարյանի և փաստաբան Հովհաննես Խուդոյանի ասուլիսը

Աշխարհաքաղաքական «գործ»․ տեղի կունենա Ագնեսա Խամոյանի, Լևոն Քոչարյանի և փաստաբան Հովհաննես Խուդոյանի ասուլիսը

Չորեքշաբթի ՝ նոյեմբերի 25-ին, ժամը 11:00- ին, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակում տեղի կունենա ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Ագնեսա Խամոյանի, Լևոն Քոչարյանի և փաստաբան Հովհաննես Խուդոյանի ասուլիսը: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ...

Ռոբերտ Քոչարյանի օրոք ոչ մի ընդդիմադիր առաջնորդ չի ձերբակալվել. Քրիստինա Նազարյան

Ռոբերտ Քոչարյանի օրոք ոչ մի ընդդիմադիր առաջնորդ չի ձերբակալվել. Քրիստինա Նազարյան

«Հայաստան» դաշինքի անդամ Քրիստինա Նազարյանը գրում է. «Օրերս Հ1 եթերում լսեցի պետրոս ղազարյանի հարցը Ռոբերտ Քոչարյանի կառավարման տարիներին ժողովրդավարության մասին: Թեթև հիշեցնեմ 1998-2008 թթ Հայաստանի ժողովրդավարության պատկերը: Ասում եմ թեթև, քանի որ մանրամասն դա մի...

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը նիստ է անում՝ մեկ հարցով

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը նիստ է անում՝ մեկ հարցով

Արտահերթ նիստ է անում ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը: Օրակարգում մեկ հարց է՝ «2018 թվականի սեպտեմբերի 28-ին ստորագրված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության և Մոնղոլիայի կառավարության միջև դիվանագիտական և պաշտոնական անձնագրեր ունեցող անձանց մուտքի...

Բյուջեում սպորտի համար գումար չկա, որովհետև ըմբշամարտում առաջատար է քաղաքական հայացքներ ունեցող ծնողի երեխան. ահազանգ

Բյուջեում սպորտի համար գումար չկա, որովհետև ըմբշամարտում առաջատար է քաղաքական հայացքներ ունեցող ծնողի երեխան. ահազանգ

Ըմբիշ Սաշայի հաղթանակը Վրաստանում պետք է դառնար հպարտության առիթ, և այդպես էլ եղավ, սակայն շատերի մոտ այն առաջացրեց չուզողություն նախանձ, որը նույնիսկ չկարողացան թաքցնել։ Եվ հիմա՝ ամսի 28-ին Արթիկ քաղաքում նախատեսված մրցումն էլ չեղարկվում է՝ պատճառաբանելով, թե...