Նոր Սահմանադրության շուրջ իշխանությունները հայտնվել են անսպասելի իրավիճակում․ «Ժողովուրդ»

24 Նոյեմբերի, 2026

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ, նոր Սահմանադրության նախագիծը հրապարակելուց հետո, իշխանությունները, կարծես թե, բախվել են մի իրավիճակի, որին այնքան էլ պատրաստ չէին։ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իշխանական շրջանակներում լուրջ անհանգստություն է առաջացել ընդդիմադիր դաշտի արձագանքներից։

Բանն այն է, որ նախագծի հրապարակումից հետո գրեթե ողջ օրը ընդդիմադիր ուժերը մեկը մյուսի հետեւից քննադատում էին իշխանությունների առաջարկած Սահմանադրությունը։ Ընդ որում՝ այս անգամ քննադատության մեջ ներգրավված էին ոչ միայն խորհրդարանական ընդդիմադիր երկու ուժերը, այլեւ արտախորհրդարանական քաղաքական ուժերը։ Վերջիններս տարբեր դիտանկյուններից հարվածում էին նախագծին՝ կասկածի տակ դնելով իշխանությունների նախաձեռնության նպատակներն ու անհրաժեշտությունը։

Մեր տեղեկություններով՝ իշխանությունների համար անսպասելի է եղել հատկապես ընդդիմադիրների նման ակտիվ եւ համեմատաբար համախմբված արձագանքը։ Իշխանական ներկայացուցիչները ողջ օրվա ընթացքում փորձում էին հանրությանը համոզել, որ նոր Սահմանադրության ընդունումը անհրաժեշտ քայլ է, սակայն ընդդիմադիրների հակաքարոզչությունն ու քննադատությունն ավելի մեծ հնչեղություն ստացան։

Մեր տեղեկություններով՝ իշխանությունները նախատեսում են մինչև գարուն նոր Սահմանադրության նախագիծը քննարկել տարբեր շրջանակների հետ, լսել առաջարկություններ տարբեր լսարաններում, ապա փորձել համոզել ընդդիմադիր ուժերին՝ կողմ քվեարկել նախագծին, որ հնարավոր լինի դնել հանրաքվեի։

Սակայն երեկվա զարգացումները ցույց են տվել, որ այդ ճանապարհը հեշտ չի լինելու։ Իշխանությունները, ըստ մեր տեղեկությունների, այժմ որոշակի դադար են վերցնելու և իրավիճակը հանդարտեցնելու մարտավարություն որդեգրելով։ Նրանք փորձելու են ժամանակ շահել, ապա կրկին ակտիվացնել ճնշումները ընդդիմադիրների վրա։

Այսինքն՝ իշխանությունը մտադիր չէ նահանջել. ամեն գնով ամեն ինչ կանի Նիկոլ Փաշինյանը, որ իր հանձնառությունը կատարի»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Նմանատիպ նյութեր

Ի՞նչ կտա Նիկոլ Փաշինյանի հեռացումը․ «Փաստ»

Ի՞նչ կտա Նիկոլ Փաշինյանի հեռացումը․ «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Հայաստանի ներքաղաքական օրակարգում սուր քննարկումների առարկա է դարձել Նիկոլ Փաշինյանի՝ խորհրդարանական ընդդիմությանն ուղղված առաջարկը՝ կապված նոր Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելու գործընթացի հետ։ Առաջարկի առանցքն այն է, որ Ազգային ժողովում...

Բրյուսովում կրկին բունտ է հասունանում․ Գյուրջինյանի դիրքորոշումը փոխվել է․ «Ժողովուրդ»

Բրյուսովում կրկին բունտ է հասունանում․ Գյուրջինյանի դիրքորոշումը փոխվել է․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է։ Ուսանողների շրջանում դժգոհություն է հասունանում՝ կապված բուհի հնարավոր միավորման ծրագրի հետ։ Մեր տեղեկություններով՝ ուսանողներն...

Կվճռվի Արցախի ներկայացուցչության ճակատագիրը․ «Հրապարակ»

Կվճռվի Արցախի ներկայացուցչության ճակատագիրը․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Նոյեմբերի 26-ին դատարանը վերջնական որոշում կկայացնի՝ Արցախի ներկայացուցչության շենքի ճակատագրի հետ կապված։ Ինչպես հայտնի է՝ դատախազությունը պահանջում է այն վերադարձնել կառավարությանը։ Սա միակ տեղն է, որտեղ Արցախի հանձնումից հետո վտարանդի մեր...

6,5 տրիլիոն դրամ պարտք և 1,4 միլիարդ դոլար պակասուրդ. 2027-ի բյուջեի վտանգավոր ռիսկերը․ «Փաստ»

6,5 տրիլիոն դրամ պարտք և 1,4 միլիարդ դոլար պակասուրդ. 2027-ի բյուջեի վտանգավոր ռիսկերը․ «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «2027 թվականի պետական բյուջեի նախագծի խորհրդարանական նախնական քննարկումները կրկին սրել են իշխանության ու ընդդիմության տնտեսական հակադրությունները՝ բացահայտելով երկրի առաջիկա տարվա ֆինանսական քաղաքականության շուրջ առանցքային տարաձայնությունները։...

Բարձրավոլտ ինքնիշխանություն. ո՞ւմ ձեռքում կհայտնվի գլխավոր «ռուբիլնիկը». «Փաստ»

Բարձրավոլտ ինքնիշխանություն. ո՞ւմ ձեռքում կհայտնվի գլխավոր «ռուբիլնիկը». «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Հայաստանի քաղաքական մտքի պատմության մեջ վերջապես հայտնագործվել է ինքնիշխանության պաշտպանության բացարձակ բանաձևը, որն իր պարզությամբ ու փայլով կարող է մրցել միայն հավերժական շարժիչի հետ։ Ըստ ընդդիմադիր գործիչների և քննադատական դիրքորոշում ունեցող...