Բարձրավոլտ ինքնիշխանություն. ո՞ւմ ձեռքում կհայտնվի գլխավոր «ռուբիլնիկը». «Փաստ»

24 Նոյեմբերի, 2026

«Փաստ» թերթը գրում է. «Հայաստանի քաղաքական մտքի պատմության մեջ վերջապես հայտնագործվել է ինքնիշխանության պաշտպանության բացարձակ բանաձևը, որն իր պարզությամբ ու փայլով կարող է մրցել միայն հավերժական շարժիչի հետ։ Ըստ ընդդիմադիր գործիչների և քննադատական դիրքորոշում ունեցող մի շարք վերլուծաբանների գնահատականների, երկրի ռազմավարական ենթակառուցվածքն օտար ազդեցությունից փրկելու ամենահուսալի ճանապարհն այն նախ հայ գործարարից խլելն է, հետո լարերով հարևան երկրների ցանցերին միացնելը, իսկ ապագայում՝ արդեն տրամաբանական հաջորդ քայլով, մեծ հանդիսավորությամբ որևէ օտարերկրյա օպերատորի հանձնելը։

Այս տրամաբանությունը երկաթբետոնյա է, ինչպես բարձրավոլտ աշտարակի հիմքը. քանի դեռ հոսանքալարը հայկական կապիտալի ձեռքում էր, անկախությունն ամեն վայրկյան կարող էր տատանվել, իսկ երբ վարդակն ամբողջությամբ տեղափոխվի հարևան մայրաքաղաքներ, լույսն այնքան պայծառ կվառվի, որ ինքնիշխանությունն այլևս նույնիսկ մանրադիտակով հարկավոր չի լինի փնտրել։

Այս բազմաքայլ ինժեներական հրաշքը կյանքի կոչելու համար հստակ հաջորդականություն է մշակվել։ Ինչպես նշում են գործընթացը քննադատող մեկնաբանները, առաջին փուլում պետք էր իրավապահ համակարգի ցուցադրական գործողություններով՝ դիմակավորված հատուկջոկատայինների ներգրավմամբ և բացահայտ քաղաքական ենթատեքստով, կալանավորել Սամվել Կարապետյանին, որից հետո արդեն սկսել ՀԷՑ-ի վերահսկողությունը նրա ձեռքից դուրս բերելու և ընկերությունը բռնազավթելու գործընթացը՝ այդ ամենը հանրությանը մատուցելով որպես տնտեսական անհրաժեշտություն։ Դրան հաջորդեց առաջին հրապարակային ազդարարումը՝ Հայաստանի էներգահամակարգը Թուրքիայի և Ադրբեջանի ցանցերին կապակցելու մտադրության մասին։ Իսկ ի՞նչ է լինելու հետո։ Հետևելով իշխանությունների վարքագծին և Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որով նա չի հերքել ՀԷՑ-ի կառավարումն ապագայում օտարերկրյա օպերատորի փոխանցելու հնարավորությունը, ուրվագծվում է հաջորդ՝ վճռորոշ արարը. երբ միասնական ցանցը կազմավորվի, կառավարումը կպատվիրակվի «միջազգային կամ օտարերկրյա ընկերության», որը, հաշվի առնելով ստեղծվող տարածաշրջանային իրողությունները, շատ հանգիստ կարող է լինել հենց թուրքական կամ ադրբեջանական որևէ օպերատոր։

Այդ ապագայի տեսլականում ամեն ինչ շատ ավելի հարմար ու ժամանակակից է դառնում։ Իսկապես, ինչո՞ւ պետք է Հայաստանի էներգետիկ անվտանգության բանալիները մնային հայ բարեգործի թիմում, եթե դրանք ապագայում կարելի է շատ ավելի արդյունավետ կերպով հանձնել հարևան երկրներից ժամանած «պրոֆեսիոնալ կառավարիչներին»։ Այդ ժամանակ էլ ի՞նչ կարիք կլինի սահմանին կրակել կամ երկարբարակ դիվանագիտական նոտաներ փոխանակել, երբ հնարավոր կլինի պարզապես մեկ կոճակ սեղմել և Երևանի կենտրոնում բնակարանի լույսը մարել ուղիղ Բաքվի կամ Անկարայի դիսպետչերական կետից։ Դա էլ կկոչվի նոր սերնդի խաղաղության դարաշրջան՝ առանց ավելորդ աղմուկի, զուտ տեխնիկական անջատման եղանակով։

Եվ երբ վաղը՝ հերթական քաղաքական պահանջի պահին, պարզվի, որ ՀԷՑ-ի կառավարումը ստանձնած այդ ապագա օտարերկրյա օպերատորը չափազանց զգայուն է Անկարայի և Բաքվի տրամադրությունների նկատմամբ, պատասխանն արդեն պատրաստ կլինի։ Կասվի, որ ընդամենը կատարվել է հերթական տնտեսական բարեփոխումը, երկիրն ազատվել է ներքին մենաշնորհից և լիարժեք ինտեգրվել է տարածաշրջանային մեծ շուկային։ Իսկ թե ով է պահում գլխավոր «ռուբիլնիկը» և երբ կորոշի հոսանքն անջատել, արդեն մանրուք է, որովհետև իսկական ինքնիշխանությունը, ինչպես հայտնի է, մթության մեջ ավելի լավ է երևում։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Նմանատիպ նյութեր

Քաղաքացիությունից զրկելը կարող է դառնալ ընդդիմությանը շանտաժի ենթարկելու նոր գործիք․ Խուդոյան 

«Սա լրացուցիչ սպառնալիք է, շանտաժի գործիք։ Այո՛, այս պահին շատ մարդիկ պատրաստ են հանուն իրենց գաղափարների տարիներ անցկացնել քրեակատարողական հիմնարկներում, բայց տեսնում ենք, որ քանի որ մարդկանց մոտ կալանքի և պատիժ կրելու վախը որոշակիորեն...

Գագիկ Ծառուկյանն իր 70-ամյակը դիմավորում է բանտում

Գագիկ Ծառուկյանն իր 70-ամյակը դիմավորում է բանտում

ԲՀԿ կուսակցության անդամ Արման Աբովյանը գրում է․ «Այսօր Գագիկ Ծառուկյանի ծննդյան օրն է։ Մարդու, որն իր կյանքով ցույց է տվել, թե ինչպես պետք է սիրել սեփական Հայրենիքը։ Մարդու, որն արդեն իր անջնջելի հետքն է թողել Հայաստանի նորագույն պատմության մեջ։ Մարդու, որը սիրում է...

Այս նոյեմբերը կարող է դառնալ դիտարկումների պատմության ամենատաք նոյեմբերը. Լևոն Ազիզյան

Այս նոյեմբերը կարող է դառնալ դիտարկումների պատմության ամենատաք նոյեմբերը. Լևոն Ազիզյան

Ճապոնական JRA-3Q վերավերլուծության տվյալներով՝ նոյեմբերի առաջին 22 օրերին օդի միջին գլոբալ ջերմաստիճանը կազմել է +14,77 °C՝ կլիմայական նորման գերազանցելով 0,98 °C-ով։ Այդ մասին ասված է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանի...

Վարդապետյանի համար մեծագույն պատիվ է լինելու Քոչարյանի խցում իր պատիժը կրելը. Ագնեսա Խամոյան 

«Դեռևս նախագծի հրապարակումից առաջ իմ ելույթներում բազմիցս արձանագրել եմ, որ Նիկոլ Փաշինյանը փորձելու է այս նոր Սահմանադրությունը ներկայացնել կոռուպցիայի դեմ պայքարի, նախկին և ներկա, այսպես ասած, թալանչիներին պատժելու և նրանցից թալանվածը...

Թուրքիայում քննարկվում է արտահերթ ընտրությունների հնարավորությունը

Թուրքիայում քննարկվում է արտահերթ ընտրությունների հնարավորությունը

Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) ներսում լուրջ խմորումներ են։ Կուսակցության վարկանիշի անկման ֆոնին անդամները քննարկում են նախագահական կառավարման համակարգի վերանայման տարբերակներ։ Դրանց թվում են գործող համակարգի փոփոխությունը, նախագահի...