Նոյեմբերի 21-ին ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել է, որ մի տղամարդ անցել է Երևանի Հաղթանակի կամրջի արգելապատնեշը և գտնվում է վտանգավոր գոտում։
Ահազանգով նշված վայր մեկնած Համայնքային ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները պարզել են, որ քաղաքացին Արտաշատ քաղաքի 44-ամյա բնակիչ է։
Պարզվել է նաև, որ 24-ամյա մի երիտասարդ, նկատելով կամրջի արգելապատնեշն անցած տղամարդուն, մոտեցել և զրուցել է նրա հետ, ապա փոխանցել 10 հազար դրամ, ինչից հետո 44-ամյա տղամարդը վերադարձել է հետիոտների համար նախատեսված անվտանգ հատված։
44-ամյա տղամարդը շորթում կատարելու հիմնավոր կասկածանքով ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Մալաթիայի բաժին։ Նա ոստիկաններին հայտնել է, որ մտադրություն չի ունեցել կյանքին վերջ տալու, այլ ունի ֆինանսական խնդիրներ։
Տղամարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին:






