ՔՊ-ն անոնսում է հաջորդ հանրաքվեն, որը կանցկացնեն «եթե զինանշանը չփոխենք, պատերազմ է լինելու» սպառնալիքի տակ». Քրիստինե Վարդանյան

23 Նոյեմբերի, 2026

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը գրում է. «Չէ, չէ մենք Արարատի դեմ չենք պայքարում, ուղղակի հեռացնում ենք ցանկացած հիշատակում Արարատի մասին։
Գործող Սահմանադրության մեջ գրված է՝ Հոդված 21, կետ՝ 2.
«Հայաստանի Հանրապետության զինանշանն է. կենտրոնում՝ վահանի վրա, պատկերված են Արարատ լեռը՝ Նոյյան տապանով, և պատմական Հայաստանի չորս թագավորությունների զինանշանները։ Վահանը պահում են արծիվը և առյուծը, իսկ վահանից ներքև պատկերված են սուր, ճյուղ, հասկերի խուրձ, շղթա և ժապավեն»։
Այս կետը հեռացվել է, փոխարենը գրվել է՝
«Հայաստանի Հանրապետության խորհրդանիշներն են զինանշանը, դրոշը և օրհներգը: Զինանշանի և դրոշի նկարագրությունը, ինչպես նաև օրհներգը սահմանվում են օրենքով, որն ընդունվում է հանրաքվեով»
Այսինքն ՔՊ-ն անոնսում է հաջորդ հանրաքվեն, որը կանցկացնեն «եթե զինանշանը չփոխենք, պատերազմ է լինելու» սպառնալիքի տակ»։

Նմանատիպ նյութեր

Թեհրանը շարունակելու է հետևել TRIPP-ի շուրջ զարգացումներին. Բաղայի

Թեհրանը շարունակելու է հետևել TRIPP-ի շուրջ զարգացումներին. Բաղայի

Իրանը մտադիր չէ բավարարվել «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) նախագծի իրականացման վերաբերյալ բացառապես հայկական կողմի հավաստիացումներով և շարունակելու է ուշադիր հետևել դրա ընթացքին։ Այս մասին երկուշաբթի օրը կայացած ամենշաբաթյա...

Գազի թանկացման վտանգը․ ի՞նչ այլընտրանք ունի Հայաստանը

  «Մենք պետք է հասկանանք․ հատկապես գազի դեպքում, կարելի է ասել՝ կոպիտ ասած, երկու գին կա՝ քաղաքական և շուկայական։ Մենք այս պահին վճարում ենք քաղաքական գին, որովհետև նախկինում կնքված ռազմավարական հարաբերություններ ունենք, որոնց...

Ընդդիմության առաջնորդները կալանավորված են և չեն կարող լիարժեք մասնակցել հանրաքվեի «այո»-ի և «ոչ»-ի քարոզարշավին. ո՞վ է անցկացնելու այդ ընտրությունները. Տիգրան Քոչարյան

Ընդդիմության առաջնորդները կալանավորված են և չեն կարող լիարժեք մասնակցել հանրաքվեի «այո»-ի և «ոչ»-ի քարոզարշավին. ո՞վ է անցկացնելու այդ ընտրությունները. Տիգրան Քոչարյան

Մենք տեսանք նոր Սահմանադրության այսպես կոչված մակետը։ Ընդդիմությունն ի սկզբանե հայտարարել է, որ այս Սահմանադրության շուրջ որևէ նախաձեռնություն կամ քննարկում չի լինելու, քանի որ սա Ալիևյան Սահմանադրություն է։ Այս մասին «Alpha News»-ի փոխանցմամբ՝ հայտարարել է  գլխավոր...

ՌԴ-ն ոչ միայն իրավունք ունի, այլև մի շարք իրավիճակներում պարտավոր է կիրառել միջուկային զենք. Մեդվեդև

ՌԴ-ն ոչ միայն իրավունք ունի, այլև մի շարք իրավիճակներում պարտավոր է կիրառել միջուկային զենք. Մեդվեդև

Կիևն ու նրա համախոհները պետք է հիշեն, որ ՌԴ-ն ոչ միայն իրավունք ունի, այլև մի շարք իրավիճակներում պարտավոր է կիրառել միջուկային զենք։ «ТАСС»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Արևմուտքի կողմից Կիևին միջուկային...

Պաշտոնական Բաքուն բարձր է գնահատում Հայաստանի նոր Սահմանադրության նախագծում Անկախության հռչակագրին հղման բացակայությունը

Պաշտոնական Բաքուն բարձր է գնահատում Հայաստանի նոր Սահմանադրության նախագծում Անկախության հռչակագրին հղման բացակայությունը

Ադրբեջանի համար Հայաստանի Սահմանադրության մեջ կարևոր միակ հարցը մեր դեմ տարածքային պահանջների վերացումն է։ APA-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը՝ Բաքվում Իտալիայի արտաքին գործերի նախարար Անտոնիո Տայանիի հետ...