Նոր Սահմանադրության նախագծում հանվել է Անկախության հռչակագրին հղումը

23 Նոյեմբերի, 2026

Հայաստանի Հանրապետության նոր Սահմանադրության նախագծում բացակայում է 1990 թվականի օգոստոսի 23-ին ընդունված Անկախության հռչակագրին ուղղակի հղումը, որը ներառված է գործող Սահմանադրության նախաբանում։

Գործող Սահմանադրության նախաբանում նշվում է, որ հայ ժողովուրդը Սահմանադրությունն ընդունում է՝ հիմք ընդունելով Անկախության հռչակագրում ամրագրված հայոց պետականության հիմնարար սկզբունքներն ու համազգային նպատակները։

«Հայ ժողովուրդը, հիմք ընդունելով Հայաստանի անկախության մասին հռչակագրում հաստատագրված հայոց պետականության հիմնարար սկզբունքները և համազգային նպատակները, իրականացրած ինքնիշխան պետության վերականգնման իր ազատասեր նախնիների սուրբ պատգամը, նվիրված հայրենիքի հզորացմանը և բարգավաճմանը, ապահովելու համար սերունդների ազատությունը, ընդհանուր բարեկեցությունը, քաղաքացիական համերաշխությունը, հավաստելով հավատարմությունը համամարդկային արժեքներին, ընդունում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը»։

Նոր նախագծում այս ձևակերպումը բացակայում է։ Փոխարենը նշվում է, որ Հայաստանի Հանրապետության ժողովուրդն ընդունում է Սահմանադրությունը՝ հանուն միջազգայնորեն ճանաչված տարածքում անկախ, խաղաղ, անվտանգ և բարեկեցիկ պետություն կառուցելու։

Փոփոխությունների հիմնական տարբերություններն են՝

  • Գործող Սահմանադրությունը հղում է կատարում Անկախության հռչակագրին, նոր նախագծում նման հղում չկա։
  • Գործող նախաբանում հիշատակվում են հայոց պետականության հիմնարար սկզբունքներն ու համազգային նպատակները, նոր նախագծում այդ ձևակերպումը բացակայում է։
  • Անկախության հռչակագրում հիշատակվում է 1989 թվականի դեկտեմբերի 1-ի՝ Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին որոշումը։
  • Հռչակագրում ամրագրված է նաև Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը, որը նոր Սահմանադրության նախաբանում առանձին հիշատակված չէ։

Այսպիսով, նոր նախագծով փոխվում է Հայաստանի Սահմանադրության նախաբանի պատմական և ազգային շեշտադրումը։

Նմանատիպ նյութեր

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը նիստ է անում՝ մեկ հարցով

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը նիստ է անում՝ մեկ հարցով

Արտահերթ նիստ է անում ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը: Օրակարգում մեկ հարց է՝ «2018 թվականի սեպտեմբերի 28-ին ստորագրված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության և Մոնղոլիայի կառավարության միջև դիվանագիտական և պաշտոնական անձնագրեր ունեցող անձանց մուտքի...

Բյուջեում սպորտի համար գումար չկա, որովհետև ըմբշամարտում առաջատար է քաղաքական հայացքներ ունեցող ծնողի երեխան. ահազանգ

Բյուջեում սպորտի համար գումար չկա, որովհետև ըմբշամարտում առաջատար է քաղաքական հայացքներ ունեցող ծնողի երեխան. ահազանգ

Ըմբիշ Սաշայի հաղթանակը Վրաստանում պետք է դառնար հպարտության առիթ, և այդպես էլ եղավ, սակայն շատերի մոտ այն առաջացրեց չուզողություն նախանձ, որը նույնիսկ չկարողացան թաքցնել։ Եվ հիմա՝ ամսի 28-ին Արթիկ քաղաքում նախատեսված մրցումն էլ չեղարկվում է՝ պատճառաբանելով, թե...

Զենք-զինամթերք ապօրինի պահելու և կրելու կասկածանքով 7 անձ է ձերբակալվել

Զենք-զինամթերք ապօրինի պահելու և կրելու կասկածանքով 7 անձ է ձերբակալվել

Համայնքային ոստիկանության Մարաշի բաժնի ծառայողները նոյեմբերի 16-ին օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Երվանդ Քոչարի փողոցի հասցեներից մեկի մոտ հավաքված են մի խումբ քաղաքացիներ, որոնց մոտ զենք-զինամթերք կա։ Համայնքային ոստիկանության Կենտրոնականի բաժնի և Գվարդիայի...

Հիմնական ռիսկը Հայաստանի էներգահամակարգի ինքնուրույն գործելու կարողության աստիճանական կորուստն է. Վահե Դավթյան

Հիմնական ռիսկը Հայաստանի էներգահամակարգի ինքնուրույն գործելու կարողության աստիճանական կորուստն է. Վահե Դավթյան

Էներգետիկ փորձագետ Վահե Դավթյանը գրել է. «Միցում, թե՞ սինքրոնացում: Հայաստանի և Ադրբեջանի էներգահամակարգերի միացման շուրջ ծավալվող քննարկումներում նախևառաջ անհրաժեշտ է հստակեցնել, թե խոսքը միջպետական էլեկտրացանցային կապերի հաստատմա՞ն, թե՞ էներգահամակարգերի սինքրոն...

Հերթական հայցը՝ ընդդեմ ԶԼՄ-ների. Փաշինյանը դատի է տվել yerevan.today-ի գլխավոր խմբագրին. «Փաստինֆո»

Հերթական հայցը՝ ընդդեմ ԶԼՄ-ների. Փաշինյանը դատի է տվել yerevan.today-ի գլխավոր խմբագրին. «Փաստինֆո»

Նիկոլ Փաշինյանը հայց է ներկայացրել ընդդեմ «Մեդիա Պլյուս» ՍՊԸ-ի՝ Yerevan Today լրատվականի, խմբագիր Սևակ Հակոբյանի և «Հայելի ակումբ»-ի՝ պահանջելով հերքում։ «Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ Փաշինյանը դատական կարգով պահանջում է պարտավորեցնել Սևակ Հակոբյանին և Yerevan Today...