«Ի դեպ»․ Զոհ տալը հեշտ է, սգալը՝ ոչ

20 Նոյեմբերի, 2026

Ի դեպ, Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում բնակելի շենքերից մեկում պայթյուն է տեղի ունեցել գազի արտահոսքի պատճառով։ Զոհվել է 6 քաղաքացի։ Ամբողջ երկրում սուգ է հայտարարվել։

Իհարկե Հայաստանի իշխանությունները շատ բան ունեն սովորելու շատ տարբեր երկրներից,  օրինակ՝ պետական միջոցների ծախսման, արտաքին քաղաքականության, տնտեսական ու սոցիալական քաղաքականության, կենսաթոշակառուների նկատմամբ վերաբերմունքի, ինչպես նաև պարզապես մարդկային վերաբերմունքի հարցերում։

Սակայն այս դեպքում, կարծում եմ, արժե սկսել հենց մարդկային վերաբերմունքից։

Օրինակ, Ջերմուկի ուղղությամբ ադրբեջանական հարձակման հետևանքով 225 զոհ ունեցանք։ Սուգ հայտարարվե՞ց։ Ո՛չ։

Իսկ հիշո՞ւմ եք Ազատ գյուղի զինվորական կացարանի ողբերգությունը։ Սուգ հայտարարվե՞ց։ Ո՛չ։ Ինչո՞ւ չհայտարարվեց։

Հետո Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած վերջին պատերազմն էր, որին հաջորդեց Ստեփանակերտի մատույցներում տեղի ունեցած վառելիքի պահեստի պայթյունը, Արցախի հայաթափումը։ Սուգ հայտարարվե՞ց։ Իսկ 44-օրյա պատերազմից հետո սուգ հայտարարվե՞ց։ Ո՛Չ։

Ինչի՞ մասին է խոսքը, եթե այսօր զոհերի մասին խոսելն անգամ Նիկոլ Փաշինյանը համարում է զոհերի հիշատակը շահարկելու փորձ, եղկելի է համարում Եռաբլուրի մասին խոսելը։ Մինչդեռ ժամանակին ՔՊ-ն հայտարարում էր, թե քաղաքացին իրենց համար գերագույն արժեք է։

Քաղաքացուն զոհ տալը, փաստորեն, շատ հեշտ է, բայց այդ քաղաքացու մահվան համար սգալը, նրա հիշատակը հարգելը, նրա ընտանիքի ցավը կիսելը, պարզվում է, իշխանությունների համար բոլորովին այլ հարց է։ Եվ ակնհայտ է, որ մարդկային վերաբերմունքի այդ տարրական դրսևորումը ևս այս իշխանությունների գործելաոճում բացակայում է։

 

 

Նմանատիպ նյութեր

Արթիկի ՔԿՀ-ում դատապարտյալը բարձր երաժշտությամբ և հայհոյանքներով իրարանցում է հրահրել

Արթիկի ՔԿՀ-ում դատապարտյալը բարձր երաժշտությամբ և հայհոյանքներով իրարանցում է հրահրել

Նոյեմբերի 7-ին դատապարտյալներից մեկը մեծ իրարանցում է սկսել Արթիկ քրեակատարողական հիմնարկում։ Դեպքի մասին հայտնում է Aravot.am-ը։ Կարանտինային բաժանմունքում գտնվող 60-ամյա դատապարտյալներից մեկը, որը դատապարտվել է ՀՀ Քրեական օրենսգրքի երեք հոդվածներով՝ գողության (177...

Փաշինյանը ստում է․ որքա՞ն է եղել պետական պարտքը ՀՀ 4 ղեկավարների օրոք․ ինֆոգրաֆիկա

Փաշինյանը ստում է․ որքա՞ն է եղել պետական պարտքը ՀՀ 4 ղեկավարների օրոք․ ինֆոգրաֆիկա

  Նիկոլ Փաշինյանը ԱԺ ամբիոնից հերթական անգամ սուտ է ասել և դարձյալ՝ իրեն նախորդած ժամանակների վերաբերյալ։ Այս անգամ՝ կեղծիքը վերաբերել է ՀՀ պետական պարտքին։ Նա, մասնավորապես, ասել է․ «Մեզ մեղադրում են, որ 2018 թվականից Հայաստանի պետական պարտքը կրկնապատկվել է։...

Արամ Ա կաթողիկոսն այցելել է Լիբանանի նախագահին

Արամ Ա կաթողիկոսն այցելել է Լիբանանի նախագահին

Արամ Ա կաթողիկոսն այցելել է Լիբանանի նախագահ, գեներալ Ժոզեֆ Աունին: Արամ Ա կաթողիկոսը վերահաստատել է, որ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը՝ իր աշխարհասփյուռ թեմերով ու համայնքներով, Լիբանանի և սփյուռքի հայությունը զորակցում են Լիբանանի անկախության, տարածքային...

Տափերականի առաջին դասարանի ուսուցչուհին կպչուն ժապավենով փակել է աշակերտների բերանները. նրան սպառնում է ազատազրկում

Տափերականի առաջին դասարանի ուսուցչուհին կպչուն ժապավենով փակել է աշակերտների բերանները. նրան սպառնում է ազատազրկում

Արտառոց դեպք է տեղի ունեցել Արարատի մարզի Տափերական գյուղում, միջնակարգ դպրոցի առաջին դասարանի ուսուցչուհուհու նկատմամաբ խափանման մի քանի միջոց է ընտրվել, նա ազատվել է աշխատանքից։ Այս մասին Panorama.am-ին պատմեցին դասարանի ծնողները։ «Արդեն մեկ շաբաթ այս դպրոցում...

Տեր-Պետրոսյան-Փաշինյան հեռակա բանավեճը թեժանում է

Տեր-Պետրոսյան-Փաշինյան հեռակա բանավեճը թեժանում է

Լևոն Տեր-Պետրոսյանը իր երբեմնի դաշնակից Նիկոլ Փաշինյանի հայտարարությանն է անդրադարձել․ «Մեծ գոհունակությամբ ընթերցեցի Հայաստանի ժուռնալիստների միության հայտարարությունը Նիկոլ Փաշինյանի հայհոյախառն խոսույթի վերաբերյալ։ Հայաստանի ոչ մի ղեկավար երբեւէ իրեն թույլ չի տվել...