«Ինչի՞ են իրենք զայրացած ընդդիմության իրազեկման ակցիաներից, որովհետև գիտեն, որ հանրության տեսակետը այս հարցում իրենց կողմը չէ։ Մարիա Կարապետյանը ամբիոնից ասում է՝ բա որ մենք գնանք իրազեկում անենք։ Գնացեք, ու՞մ եք սպասում, ինչու՞ չեք գնում իրազեկման, գնացեք, տեսեք արձագանքը մարդկանց։ Հիմա անդրադառնամ, որովհետև գիտեն, որ հանրության տեսակետը այս հարցում իրենց կողքը չէ, իրենց դեռ ժամանակ է անհրաժեշտ նարատիվներով փաթեթավորելու… Ու ամենամեծ զայրույթը այն է, որ ընդդիմությունը այս հարցում իրենցից առաջ է անցել ու ճիշտ անվանումն է տվել իրենց փաթեթին՝ ալիևյան սահմանադրություն։ Դրա համար են այդպես՝ և՛ տերմինից, և՛ ընդդիմության նախաձեռնողականությունից այս հարցում։»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։





