Երեք երկրները պետք է հրաժարվեն սառը պատերազմի ժամանակաշրջանի մտածելակերպից. Սի Ծինփին

19 Նոյեմբերի, 2026

Չինաստանի նախագահ Սի Ծինփինը Ռուսաստանի և ԱՄՆ-ի առաջնորդների հետ եռակողմ հանդիպման ընթացքում հայտարարել է, որ երեք երկրները պետք է հրաժարվեն սառը պատերազմի ժամանակաշրջանի մտածելակերպից և ընդլայնեն համագործակցությունը։

Սի Ծինփինի խոսքով՝ միջուկային զենքը պետք է ամբողջությամբ արգելվի և ոչնչացվի, քանի որ միջուկային պատերազմում հաղթել հնարավոր չէ, և այն երբեք չպետք է սկսվի։

Նա ընդգծել է, որ անհրաժեշտ է բոլոր ջանքերը գործադրել միջուկային պատերազմը կանխելու, ինչպես նաև պահպանելու Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագիրը։

Չինաստանի առաջնորդը նշել է նաև, որ խոշոր տերությունները պետք է հարգեն միմյանց ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, չմիջամտեն միմյանց ներքին գործերին և հակամարտությունները կարգավորեն երկխոսության ու դիվանագիտության միջոցով։

Սի Ծինփինի համոզմամբ՝ Չինաստանը, Ռուսաստանը և ԱՄՆ-ն պետք է ընդլայնեն տնտեսական համագործակցությունը, այլ ոչ թե խզեն տնտեսական կապերն ու մատակարարման շղթաները։

Նա նաև ընդգծել է հետպատերազմյան միջազգային կարգի և ՄԱԿ-ի կանոնադրության նպատակների պահպանման անհրաժեշտությունը՝ հավելելով, որ համաշխարհային էներգետիկ անվտանգությունը լուրջ մարտահրավերների է բախվում։

Հիշեցնենք, այսօր Շենժենում կայացել է Ռուսաստանի, Չինաստանի և ԱՄՆ-ի առաջնորդների եռակողմ հանդիպումը: Կարևոր հայտարարությունները՝ հղումով:

Նմանատիպ նյութեր

Պուտինի, Սի Ցզինպինի և Թրամփի միջև հանդիպումից հետո հռչակագիր է ընդունվել

Պուտինի, Սի Ցզինպինի և Թրամփի միջև հանդիպումից հետո հռչակագիր է ընդունվել

Կրեմլը հրապարակել է Պուտինի, Սի Ցզինպինի և Թրամփի միջև հանդիպումից հետո ընդունված հռչակագրի տեքստը։ 1. Որպես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական ​​անդամներ՝ Ռուսաստանը, Չինաստանը և Միացյալ Նահանգները հայտնել են ՄԱԿ-ը բարեփոխելու իրենց հանձնառությունը՝ այն ավելի...

Գուրգեն Արսենյանը հաստատել է իր հետկանչի մասին լուրերը. «Հրապարակ»

Գուրգեն Արսենյանը հաստատել է իր հետկանչի մասին լուրերը. «Հրապարակ»

Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Գուրգեն Արսենյանը «Հրապարակի» հետ զրույցում հաստատել է իր հետկանչի մասին լուրերը։ Արսենյանի խոսքով՝ ինքը միշտ կառուցողական է տրամադրված եղել հայ-ռուսական հարաբերությունների նկատմամբ։ Նա նշել է, որ մինչև Նոր տարի...

Առաջարկվում է «Սոցփաթեթ»-ի ծրագիրը 2027թ-ի  հունվարից ավարտել. ինչ է լինելու կուտակված գումարների հետ

Առաջարկվում է «Սոցփաթեթ»-ի ծրագիրը 2027թ-ի հունվարից ավարտել. ինչ է լինելու կուտակված գումարների հետ

Կարավարությունն այսօր ընդունել է Սոցիալական փաթեթի ծառայության դադարեցման որոշումը, հարցը կուղարկվի ԱԺ հաստատմանը: Հարցը ներկայացրել է ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարը։ Նրա խոսքով՝ սոցիալական փաթեթը ներդրվել էր 2012 թվականին՝ պետական ծառայության գրավչությունը...

Թուրքիան մինչև 2035 թ. նախատեսում է ձեռք բերել նոր կործանիչներ

Թուրքիան մինչև 2035 թ. նախատեսում է ձեռք բերել նոր կործանիչներ

Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը հայտարարել է, որ մինչև 2030թ. վերջը նախատեսվում է օդուժի զինանոցը համալրել 20, իսկ մինչև 2035 թ. վերջը՝ ընդհանուր 100 միավոր թուրքական արտադրության «KAAN» կործանիչներով։ Այս մասին հայտնում է  ermenihaber.am-ը: Գյուլերի...

Բա դուք ինչո՞ւ եք սաղ․ լրագրողը՝ Փաշինյանին

«Պարոն Փաշինյան, բուլդոզերը մի մեքենա է, որը նախատեսված է հողը փորելու, քանդելու և տեղափոխելու համար։ Երեկ սպառնում էիք՝ ասացիք՝ բուլդոզերով կգամ ու կանգ չեմ առնի։ Իսկ Եռաբլուրում ինչքան հող կար փորվելու, փորվել է, ինչքան տեղափոխելու էր՝...