Ծինփինը, Պուտինը և Թրամփը պաշտոնապես ազդարարել են գլոբալ համաձայնությունների գնալու մասին. քաղաքագետ

19 Նոյեմբերի, 2026

Քաղաքագետ Գարիկ Քեռյանի ֆեյսբուքյան գրառումը. «Չինաստանի Շենժեն (Shenzhen) քաղաքում 2026 թվականի նոյեմբերի 19-ին նախատեսված է Չինաստանի, Ռուսաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպումը: Սա պատմության մեջ առաջին եռակողմ հանդիպումն է, նախկինում երբևե երեք տերությունների ղեկավարները համատեղ հանդիպում չեն ունեցել: Քաղաքագիտական շրջանակներում արդեն բավականին երկար ժամանակ է, որ շրջանառվում է «Նոր Յալթա» եզրույթը, որով փորձ է արվում բնութագրել Երկբևեռ աշխարհակարգի փլուզումից հետո՝ երեք տասնամյակ ձգվող անկայունության ժամանակաշրջանի ավարտը:

Սի Ծինփինը, Վլադիմիր Պուտինը և Դոնալդ Թրամփը պաշտոնապես ազդարարել են գլոբալ համաձայնությունների գնալու իրենց պատրաստակամության մասին: Նրանք մեկ հարցում միասնական են. ժամանակն է վերականգնել կայուն միջազգային կարգը ազդեցության գոտիների բաժանման և նոր միջպետական հիերարխիայի հաստատման հարցում: Սակայն 1945 թ. Յալթայում իրավիճակը պարզ էր, հակառակորդ Գերմանիան ջախջախված էր և կապիտուլացված, անգլո-ամերիկյան և խորհրդային զորքերը հանդիպել էին բաժանարար գծում: Կողմերը դեռևս բարեհամբյուր և զիջողական էին միմյանց նկատմամբ, որովհետև առջևում Ճապոնիայի ջախջախման համատեղ գործողությունն էր:

Ցավոք նոր ուրվագծվող ներկա «Նոր Յալթան» դեռևս կանգնած է չլուծված բարդ խնդիրների առջև, որոնք բարդացնելու են են նրա կայացումը: Փորձեմ թվարկել դրանք .

1. ԱՄՆ պատերազմը Իրանի դեմ մնում է անավարտ, անհայտ է նրա ավարտի ժամկետը և արդյունքները, որոնց մասին տարակարծություններ կան միակ դաշնակից Իսրայելի հետ: 2. Շարունակվում է պատերազմն Ուկրաինայում, որի արդյունքներից է կախված Ռուսաստանի գլոբալ դերակատարման ապագան:

3. Չինաստանը ձգտում է հնարավորինս ձերբազատվել իրանական և ուկրաինական թնջուկների մեջ միախառնվելուց, գերակա պահելով տնտեսական ծավալապաշտության ճանապարհների հարթումը:

4. Չինաստանի դիրքորոշումը հուշում է, որ եռակենտրոն աշխարհակարգը կկայանա, երբ ԱՄՆ իր մեջ կամք և համարձակություն ունենա ի վերջո համաձայնվել չխոչընդոտելու Թայվանի վերամիավորմանը մայր հայրենիքին:

5. ԱՄՆ թիկունքը թուլացնում է Եվրոպական Միության առաջատար պետությունների և Մեծ Բրիտանիայի հետ բավականին սուր տարակարծությունները միջազգային հակամարտությունների և հատկապես ուկրաինական հարցերում:

6. Եռաբևեռ աշխարհակարգին կասկածամտորեն են վերաբերվում կարևոր ուժային կենտրոններ՝ ԵՄ-ն, Հնդկաստանը, Բրազիլիան և Ճապոնիան: Տարածաշրջանային մակարդակներում հատկապես Թուրքիան, Իսրայելը, Իրանը և Հարավ Աֆրիկյան հանրապետությունը:

Հիշեցնեմ, որ Հանդիպումը նախատեսված է Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության (APEC) գագաթնաժողովի շրջանակներում։ Քննարկումների կարևոր թեմաներից են լինելու միջազգային անվտանգությունը և միջուկային զինաթափումը»։

Նմանատիպ նյութեր

Ես Սյունիք բառ ասե՞լ եմ․ Նիկոլ Փաշինյանը կրկին հերքեց իր նախկին խոսքերը

  «Սյունիքը ո՞րն է։ Ասում եմ՝ Սյունիքը ունի կոնկրետ քարտեզ։ Այդ զորքը հետ է քաշվել Վաղարշակ Հարությունյանի՝ իմ կողմից տված հրամանով և Վաղարշակ Հարությունյանի կողմից հետ է քաշվել, և կանգնել է Սյունիքի սահմանի վրա։ Այդ զորքը, մի րոպե,...

Ադրբեջանը Հայաստանից տեղեկություններ է պահանջում

Ադրբեջանը Հայաստանից տեղեկություններ է պահանջում

Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը X սոցիալական ցանցում հրապարակում է արել՝ անդրադառնալով անհետ կորած ադրբեջանցիների և ականային վտանգի խնդրին։ Հաջիևի խոսքով՝ ադրբեջանական կողմի տվյալներով՝ անհետ կորած է համարվում 4 010 քաղաքացի, իսկ Արցախի օկուպացված...

Փաշինյանը խոստովանեց՝ Սահմանադրության հարցը քննարկել է Ալիևի հետ

  «Պարոն վարչապետ, շարունակելով ընդդիմությանն ուղղված Ձեր առաջարկությունների թեման՝ մոտ երեք շաբաթ առաջ այս օրակարգը կրկին սկսվեց հարցուպատասխանի ընթացքում։ Հաջորդ օրը՝ ճեպազրույցում, այստեղ ասացիք, որ շատ բարդ ճանապարհ է սպասվում՝...

«ՍԻԹԻ»-ում խախտումներ են արձանագրվել. հացի արտադրամասի գործունեություն է կասեցվել . ՍԱՏՄ

«ՍԻԹԻ»-ում խախտումներ են արձանագրվել. հացի արտադրամասի գործունեություն է կասեցվել . ՍԱՏՄ

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից «ՍԻԹԻ» ՍՊ ընկերության՝ ք. Երևան, Տիգրան Մեծի 37/1 հասցեում գործող հացի արտադրամասում իրականացված ստուգման ընթացքում պարզվել է, որ խախտվել են «Սննդամթերքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի...