Հայաստանի կառավարությունը այսօրվա՝ նոյեմբերի 19-ի նիստում հավանություն տվեց ևս մեկ վարկի՝ 19 մլն 600 հազար եվրո արժողությամբ։
Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև նախատեսվում է ՊԵԿ ահմանային անցակետերի արդիականացման ծրագրի իրականացման նպատակով նոր վարկային համաձայնագրի կնքում:
Ծրագրի հիմնական նպատակն է աջակցություն ցուցաբերել Հայաստանի Հանրապետությանը սահմանային անցման կետերում առաջադեմ սահմանային վերահսկողության սարքավորումների ձեռքբերման և տեղադրման, առկա ենթակառուցվածքների արդիականացման, ինչպես նաև նոր մաքսային լաբորատորիայի ստեղծման սահմանային և մաքսային կառավարման կարողությունների զարգացման նպատակով ֆինանսավորման հարցում։
Ծրագրի շրջանակներում նախատեսվում է ՀՀ-ին տրամադրել 19,600,000 եվրո վարկ և 543,000 եվրո տեխնիկական աջակցության դրամաշնորհ: Վարկը բաղկացած է 2 տրանշներից՝
- Տրանշ I (սարքավորումներ)՝ 15,600,000 եվրո,
- Տրանշ II (լաբորատորիա)՝ 4,000,000 եվրո (որը նախնական է և սահմանվելու է իրագործելիության ուսումնասիրության (Feasibility Study) արդյունքում):
Հիշեցնենք, որ կառավարությունն այսօրվա նիստում ևս մեկ վարկ էր հաստատել՝ 250 մլն եվրո արժողությամբ։





