Հայաստանի կառավարությունը դարձյալ վարկ է վերցնում, այս անգամ՝ 250 մլն եվրո։
Հայաստանի Հանրապետության և Զարգացման ֆրանսիական գործակալության (ԶՖԳ) միջև 2026թ. հոկտեմբերի 1-ին ստոորագրվել է 250 մլն եվրո արժողությամբ վարկային գիծ տրամադրելու մասին թիվ CAM1038 01 համաձայնագիրը:
Վարկը բյուջեի դեֆիցիտը փակելու համար է։
Որոշումը ներառված է կառավարության նիստում
Պայմանները հետևյալն են․
- Յուրաքանչյուր մասհանման համար Վարկառուն կարող է ընտրել լողացող կամ ֆիքսված տոկոսադրույք
Լողացող տոկասադրույքը հավասար է 6-ամսյա EURIBOR (կամ դրա անհնարինության դեպքում համապատասխան կողմնորոշիչ տոկոսադրույք) գումարած 2.3% մարժա: Հաշվի առնելով 30.10.2026թ. ձևավորված 6-ամսյա EURIBOR-ի տոկոսադրույքը՝ 2.992%, վարկի լողացող տոկոսադրույքը կկազմի 5.292%,
Ֆիքսված տոկոսադրույքը կարող է ֆիքսվել 3 մլն եվրո և ավելի գումարով մասհանման հայտի դեպքում: Ֆիքսված տոկոսադրույքը հավասար է պայմանագրում ֆիքսված կողմնորոշիչ տոկոսադրույք՝ 5.94% ավելացրած/պակասեցրած ինդեքսային դրույքաչափի տատանում՝ տաս տարի ժամկետայնությամբ ֆրանսիական գանձապետական պարտատոմսերի՝ համաձայնագրում ֆիքսված 4.63% տոկոսադրույքի և Վարկատուի կողմից մասհանման հայտի ստացման ամսաթվին ձևավորված տոկոսադրույքի միջև: Ֆիքսված տոկոսադրույքը չի կարող պակաս լինել 0.25%-ից:
Միաժամանակ, յուրաքանչյուր մասհանման հայտում Վարկառուն կարող է նշել իր համար ընդունելի առավելագույն տոկոսադրույքի չափը, և եթե տոկոսադրույքի սահմանման ամսաթվին հաշվարկված տոկոսադրույքը գերազանցում է հայտում նշված առավելագույն տոկսադրույքը, ապա հայտը համարվում է չեղյալ,
- Վարկառուն կարող է ցանկացած պահի լողացող տոկոսադրույքը վերափոխել ֆիքսվածի՝ առանց որևէ լրացուցիչ վճարի, որը կդառնա անփոփոխ մինչը համաձայնագրի ավարտը,
- միանվագ գնահատման վճար (appraisal fee)` վարկի գումարի 0.5%, ենթակա է վճարման պայմանագիրն ուժի մեջ մտնելուց հետո 15 օրվա ընթացքում,
- պարտավորության վճար` տարեկան 0.5%, որը հաշվարկվում է վարկի չմասհանված գումարի նկատմամբ` սկսած վարկի ստորագրման ամսաթվից 6 ամիս հետո,
- չեղարկման վճար` վարկի չեղարկված գումարի 2.5%, վճարվում է, եթե վարկային միջոցները չեղարկվել են Վարկառուի կողմից, իսկ Վարկատուի կողմից չեղարկման դեպքում՝ եթե մասհանումը չի իրականացվել մինչև մասհանման վերջնաժամկետը,
- տույժ ժամկետանց վճարումների գծով` տվյալ ժամանակահատվածի համար կիրառելի տոկոսադրույքին գումարած 3.5% սպրեդ` հաշվարկվում է վճարման ենթակա օրվանից մինչև փաստացի վճարման ամսաթիվը,
- Վարկատուի կողմից կրած մի շարք ծախսերի փոխհատուցում կամ ուղղակի վճարում, այդ թվում` սույն Համաձայնագրի կամ սույն Համաձայնագրին առնչվող ցանկացած այլ փաստաթղթի բանակցությունների, նախապատրաստման և ստորագրման (ներառյալ` ցանկացած իրավաբանական կարծիք) և ստորագրման ամսաթվից հետո ցանկացած այլ Ֆինանսական փաստաթղթի առնչությամբ,
- մայր գումարը ենթակա է մարման 30 հավասարաչափ կիսամյակային վճարումներով,
- վարկի ժամկետ՝ 20 տարի, որից արտոնյալ ժամկետ՝ 5 տարի,
- վարկի սպասարկման գծով վճարումները կատարվում են կիսամյակային կտրվածքով,
- Վարկի սպասարկման և մայր գումարի մարման ամսաթվեր՝ հունիսի 15 և դեկտեմբերի 15:






